Բժիշկներ
ՀՀ ԱՆ. Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ
 
                            Զոհրաբյանների բժշկական առաջին ճյուղի ներկայացուցիչը Գևորգ Զոհրաբյանն է: Ընդամենը մեկ տարվա աշխատանքի արդյունքում նրան հաջողվում է ձեռք բերել հմուտ բժիշկի հեղինակություն: Որպես քիթ-կոկորդ-ականջաբան հրավիրվելով աշխատանքի Երևանի 2-րդ հիվանդանոցում, նա դառնում է մեր երկրի լարինգիոլոգիայի հիմնադիրներից մեկը: Այնուհետև բժիշկին վստահում են արդեն 3-րդ հիվանդանոցի իր իսկ հիմնադրած քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր մինչև 72 տարեկանը:
Պրակտիկ գործունեությանը զուգահեռ Զոհրաբյանը քայլեր էր անում նաև գիտության մեջ, զբավում գիտական աշխատանքով: Նա հեղինակել է 25 հետազոտություն:
Մասնագիտությամբ բժիշկ է եղել նաև Գևորգ Զոհրաբյանի կինը' Ելենա Ավագյանը: Նրան էր վստահվել մայրաքաղաքի 4-րդ մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկի պաշտոնը: Հաջորդիվ նա մասնագիտական գործունեությունը շարունակել է 8-րդ մանկական պոլիկլինիկայում, որը ևս մեծ նվիրվածությամբ ղեկավարել է մինչև 78 տարեկանը: Մասնագիտական կարողություններով աչքի ընկնող բժշկական այս զույգն ունենում է չորս երեխա:
 Բժշկուհի կնոջ' Ելենա Ավագյանի հետ միասին Գևորգ Զոհրաբյանը դաստիարակել և բժշկի մասնագիտությունը փոխանցել է չորս զավակներից երկուսին: Ավագ որդին' Յուրին, ուրոլոգ է, Հովհաննեսը' մանկական սրտաբան:
Բժշկուհի կնոջ' Ելենա Ավագյանի հետ միասին Գևորգ Զոհրաբյանը դաստիարակել և բժշկի մասնագիտությունը փոխանցել է չորս զավակներից երկուսին: Ավագ որդին' Յուրին, ուրոլոգ է, Հովհաննեսը' մանկական սրտաբան:
Եղբայրները բժշկական գիտությունների թեկնածու են, դոցենտ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ: Յուրի Զոհրաբյանը նաև վերոնշյալ կառույցի փոխնախագահն է:
«Բժշկականի չորրորդ կուրս էի տեղափոխվել, երբ հրամանագրվեցի 3-րդ հիվանդանոց որպես ֆելդշեր Հայաստանում նոր բացված ուրոլոգիական բաժանմունք, որը ղեկավարում էր հանրաճանաչ մասնագետ Ավետիք Միդոյանը: Հենց նրա շնորհիվ սիրեցի այս մասնագիտությունը: Այնուհետև գործուղվեցի Կամո»,- հիշում է Յուրի Զոհրաբյանը:
Հինգ շրջանների ուրոլոգիական ծառայությունը ինքնուրույն ղեկավարելը հեշտ աշխատանք չէր, սակայն հենց այդ ժամանակահատվածում նա հմտացավ, ձեռք բերեց գիտելիքների մեծ պաշար: Այդ տարիներին մարզում աշխատելը պատվաբեր էր սկսնակ բժիշկի համար: Յուրի
Զոհրաբյանն բուհը ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Ախթայի շրջանում:
|  |  | 
Հաջորդիվ Զոհրաբյանն աշխատանքի է անցնում մայրաքաղաքի 3-րդ հիվանդանոցում կամ ինչպես ինքն է բնորոշում «իր հայրական օջախում» որպես բժիշկ-օրդինատոր:
Նա մրցույթով ասիստենտ է ընտրվում այն ժամանակվա բժիշկների կատարելագործման ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում' զուգահեռ տեղափոխվելով նաև 1-ին հիվանդանոց: Թեկնածուական թեզը Յուրի Զոհրաբյանը պաշտպանել է Լենինգրադում, ապա անցել դասախոսական աշխատանքի' ստանալով նաև դոկտորի կոչում:
Այնուհետև անվանի մասնագետը հրավիրվում է բժշկական համալսարան' ստանձնելով ուրոլոգիայի բաժնի վարիչի պարտականությունները:
Այդ ամբիոնի բազան «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան էր, որի ղեկավարումը նույնպես վստահված էր Յուրի Զոհրաբյանին: Հենց այստեղ է ճանաչված ուրոլոգին հաջողվում մեր երկրում ներդրնել աշխարհի առաջատար փորձը, կիրառել նորարարությունները, համագործակցել արտերկրի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ:
| .jpg) |  | 
Դրանից է ներմիզուկային մասնատման նոր մեթոդը, որ հայ մասնագետներին փոխանցվել է ԱՄՆ-ում բնակվող անվանի ուրոլոգ, բարերար Կարո Դերձակյանից, մասնավորապես' հայրենիք նրա այցելությունների շնորհիվ: Այս մեթոդը կիրառվում է Հայաստանի մի քանի կլինիկաներում բացառում է երկրորդ վիրահատությունը տղամարդու միզապարկի քարերի, ուռուցքների և շականակագեղձի' ադենոմայի ժամանակ: Կլինիկական գործունեությանը զուգահեռ նա աշխատել է նաև գիտահետազոտական ոլորտում: Նա կարողացել է հաջողությամբ համատեղել կլինիկական և գիտահետազոտական գործունեությունը' հեղինակելով ավելի քան 100 գիտական աշխատություն:
Յուրի Զոհրաբյանը բազում բարդ վիրահատություններ է կատարել: Նա երկրորդ կյանք է պարգևել մոտոցիկլի վթարից երիկամը վնասած մի երիտասարդի:
«Իմ հիշողության մեջ վառ է մնացել մի դրվագ, երբ կլինիկա բերեցին 17-ամյա մի պատանու, որի ամորձիները տեղում չէին, այսինքն կյանքի ու մահվան սահմանագծում էր, արյունրը չէր մակարդվոմ: Տղան 80 օր պառկեց, 10 լիտր արյուն ներարկեցին և փրկեցին: Հետագայում մտերմացանք, ես դարձա նրա հարսանիքի քավորը»,- հիշում է բժիշկը:
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի փոխնախագահը եռանդուն գործունեության համար արժանացել է ակադեմիայի սահմանած «Գիտության և արվեստի ասպետ» կոչմանը և պարգևատրվել է Գեորգի Հաղթաբերի դիմանկարով արծաթե շքանշանով:
Պատահական չէ, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի' 15-րդ տարեկան համագումարն նվիրված էր Յուրի Զոհրաբյանի 75-ամյա հոբելյանին: Գործընկերները նրան բնորոշում են որպես ուրոլոգիայի հիմնադիր, փորձառու մանկավարժ, ականավոր ղեկավար և լավ մարդ: Հենց այս միջոցոռման ընթացքում նրան փոխանցվեց նաև «Ուրոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը:
|  | 
Բազմաթիվ բարձր պարգևների կողքին «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Զոհրաբյանի հարուստ դարանում առանձնանում է 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանրապետության տոնի առթիվ իրեն շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը: Յուրի Զոհրաբյանի կինը' Ինա Մարտիրոսյանը, ավագ գիտաշխատող է, աշխատել է արյան փոխներարկման ինստիտուտի իմունոլոգիայի լաբորատորիայում: Նա 28 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան 100 հոդվածներ:
Յուրի Զոհրաբյանի կինը' Ինա Մարտիրոսյանը, ավագ գիտաշխատող է, աշխատել է արյան փոխներարկման ինստիտուտի իմունոլոգիայի լաբորատորիայում: Նա 28 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան 100 հոդվածներ:
«Մեզ հաճախ ասում են, որ ես և կինս բժիշկներ ենք: Մենք իրար հասկանում ենք մեկ խոսքից: Այսպես ավելի հետաքրքիր է, քանի որ կարողանում ենք միմյանց արժեքավոր խորհուրդներ տալ»,- նկատում է Յուրի Զոհրաբյանը: Իննա Մարտիրոսյանը ևս բժշկական վառ ընտանիքի ներկայացուցիչ է: Նրա մայրը' Կամելիա Տեր-Գրիգորյանը ծնվել է 1909 թվականին: Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Աշխատել որպես թերապևտ մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: 20 տարի աշխատել է թերապևտ ՀՍՍՀ առողջապահության նախարարության առնընթեր գլխավոր գործակալությունում: Արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր բժշկի կոչման: Կամելիայի հայրը' Արամ Տեր-Գրիգորյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսրանի բժշկական ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո վերապատրաստման նպատակով մեկնել է Փարիզ:
Իննա Մարտիրոսյանը ևս բժշկական վառ ընտանիքի ներկայացուցիչ է: Նրա մայրը' Կամելիա Տեր-Գրիգորյանը ծնվել է 1909 թվականին: Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Աշխատել որպես թերապևտ մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: 20 տարի աշխատել է թերապևտ ՀՍՍՀ առողջապահության նախարարության առնընթեր գլխավոր գործակալությունում: Արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր բժշկի կոչման: Կամելիայի հայրը' Արամ Տեր-Գրիգորյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսրանի բժշկական ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո վերապատրաստման նպատակով մեկնել է Փարիզ:
Վերադառնալով Երևան երկար տարիներ աշխատել է որպես բժիշկ' մասնագիտականով տարբեր ոլորտներում: Նա Հայաստանի առաջին բժիշկներից մեկն էր:
Բժիշկների երկրորդ սերնդի վառ ներկայացուցիչ է նաև Հովհաննես Զոհրաբյանը, որ գործունեությունը սկսել է Վանաձորի քաղաքային հիվանդանոցից:
Այստեղ հինգ տարի որպես մանկաբույժ աշխատելուց հետո հրավիրվում է առողջապահության ազգային ինստիտուտ ավագ լաբորանտի պաշտոնում, ապա նշանակվում է մանկաբուժության ամբիոնի ասիստենտ:
Մոսկվայում հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական թեզը, ստանում դոցենտի կոչում:
Ամբիոնեի բազան Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնն է, որտեղ աշխատելով հանրահայտ սրտաբան Հրայր Հովակիմյանի հետ' տնօրինում է երեխաների սրտի նախավիրահատական և վիրահատական բուժման գործը:
Կենտրոնի բուժանձնակազմի համար միշտ օրակարգային է եղել զարգացումն ապահովելու, եվրոպական չափանիշներից հետ չմնալու ձգտումը: Սրտաբանական կենտրոնում առաջին վիրահատությունը կատարվել է 1994թ. հունիսին: Քսանամյա բժշկական կառույցն այսօր ամենամեծն է Անդրկովկասում: Այստեղ տարեկան հետազոտվում և բուժվում է ավելի քան 14 000 հիվանդ: Կատարվում է ավելի քան 800 վիրահատություններ, իրականցվում ավելի քան 700 ստենտավորում:
Հանրապետության բոլոր սրտաբանների հեր սերտ կապի մեջ գտնվող մասնագետը պարբերաբար կատարում է մարզային այցելություններ' տեղի մասնագետների հետ բնածին սրտային արատ ունեցող երեխաներին հայտնաբերելու, հետազոտելու և անհրաժեշտության դեպքում մայրաքաղաք տեղափոխելու, փորձի արդյունավետ փոխանակում ապահովելու նպատակով:
Հովհաննես Զոհրաբյանը պրակտիկ գործունեությանը զուգահեռ ակտիվ մասնակցում է մասնագիտական միավորումների կողմից նախաձեռնած միջոցառումներին: Նրա հոդվածներն արժանի տեղ են գտնում Երևանի և մարզերի լավագույն հրատարակություններում:
 Աշխատելով մանուկների հետ' Հովհաննես Զոհրաբյանը խոստովանում է, որ ամենանուրբ փոքրիկ էակների հայացքում էլ, ինչպես իրենց ծնողների դեպքում, հաճախ բարեհաջող անցած վիրահատությունից, ապաքինման բարդ շրջափուլից հետո կարելի է նկատել շնորհակալության, գնահատանքի անթաքույց զգացում:
Աշխատելով մանուկների հետ' Հովհաննես Զոհրաբյանը խոստովանում է, որ ամենանուրբ փոքրիկ էակների հայացքում էլ, ինչպես իրենց ծնողների դեպքում, հաճախ բարեհաջող անցած վիրահատությունից, ապաքինման բարդ շրջափուլից հետո կարելի է նկատել շնորհակալության, գնահատանքի անթաքույց զգացում:
Նա մասնագիտության մեջ բարձր է գնահատում բարդ դեպքերում բժիշկների միյմանց օգնելու, հիվանդի վարման պլանը մշակելու, այլ կարևոր հարցերի շուրջ կոլեգիալ մոտեցումը:
Բժիշկ է նաև Հովհաննես Զոհրաբյանի կինը, ով աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում: Կատարելագործվելով ԱՄՆ-ում, աշխատանքի հրավերներ է ստացել Անգլիայից:
Ընտանիքի բժշկական երրորդ սրենդի վառ ներկայացուցիչներից է Յուրի Զոհրաբյանի որդին' Արամ Զոհրաբյանը:«Մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են: Հորս կողմից ես ներկայացնում եմ ընտանիքի երրորդ, իսկ մորս կողմից չորրորդ բժշկական սերունդը»,- ասում է Արամ Զոհրաբյանը, ով որպես նեղ մասնագիտացում նույնպես ընտրեց ուրոլոգիան:
Առաջին քայլերը Կրտսեր Զոհրաբյանը սկսել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:.jpg) Արամ Զոհրաբյանը 2006թ. Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համլսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դասախոս էր, ասիստենտ: 1993թ. աշխատում է «Արմենիա» հանրեպատական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում: Այսօր նրա ձեռքով հմտորեն կատարվում են բարդագույն վիրահատություններ: Երկար տարիների փորձ ունեցող մասնագետը վայելում է հիվանդների սերն ու հարգանքը:
Արամ Զոհրաբյանը 2006թ. Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համլսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դասախոս էր, ասիստենտ: 1993թ. աշխատում է «Արմենիա» հանրեպատական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում: Այսօր նրա ձեռքով հմտորեն կատարվում են բարդագույն վիրահատություններ: Երկար տարիների փորձ ունեցող մասնագետը վայելում է հիվանդների սերն ու հարգանքը:
Բժշկի ուղին է ընտրել նաև Յուրի Զոհրաբյանի դուստրը' Արուս Զոհրաբյանը:
 Բժշկական մայր բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո նա մասնագիտական գործունեությունը շարունակում է Միացյալ նահանգներում: Հայ բժշկուհուն հաջողվել է անգամ օվկիանոսից այն կողմ բարձր պահել Զոհրաբյանների բժշկական ընտանիքի պատիվը և մասնագիտանալ գինեկոլոգիայի ոլորտում: Նա նաև ղեկավարում է «Hollywood Presbyterian» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը:
Բժշկական մայր բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո նա մասնագիտական գործունեությունը շարունակում է Միացյալ նահանգներում: Հայ բժշկուհուն հաջողվել է անգամ օվկիանոսից այն կողմ բարձր պահել Զոհրաբյանների բժշկական ընտանիքի պատիվը և մասնագիտանալ գինեկոլոգիայի ոլորտում: Նա նաև ղեկավարում է «Hollywood Presbyterian» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը:
Հովհաննես Զոհրաբյանի երկու որդիներից Ալբերտը' նույնպես բժիշկ է դարձել: 1998-2005թթ. սովորել և ավարտել է ԵՊԲՀ, 2005-2008թթ. անցել է կլինիկական օրդինատւրա «Սրտաբանութուն» մասնագիտությամբ, 2008-2010թթ. ծառայել է ք.Սիսիանի Զինվորական
Հոսպիտալում ՝ ախտորոշման բաժանմունքի պետ, 2010-2012թթ. աշխատել է «Զեյթունի Սիրտ-Անոթ» ԲԿ-ում' ինտերվենցիոն սրտաբան, 2012թ-ի ապրիլից առ այսօր ինվազիվ սրտաբան է Երևանի «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնում: Երիտասարդ մասնագետի ձեռքերով վիրահատվել են բազում փոքրիկների սրտներ:
Յուրի Զոհրաբյանի մյուս եղբոր' Լեոնիդի որդին Կարենը և իր կինը Տաթևիկը նույնպես համալրեցին բժշկական այս մեծ ընտանիքի շարքերը, երկուսն էլ մասնագիտացել են սրտաբանության ոլորտում: Կարենն աշխատում է «Նորք Մարաշ» սրտաբանանական, իսկ Տաթևիկը' «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում: «Մեզ ոչ ոք չի ստիպել, սակայն մանուկ հասակից տեսնելով մասնագիտության շուրջ քննարկումները, ընտանիքի անդամների վերաբերմունքը այս մասնագիտությանը, նրանց դիմացինին օգնելու մշտական մեծ ձգտումը, մենք նույնպես որոշեցինք բժիշկ դառնալ»,- իր և եղբոր անունից ասում է Կարեն Զոհրաբյանը:
«Մեզ ոչ ոք չի ստիպել, սակայն մանուկ հասակից տեսնելով մասնագիտության շուրջ քննարկումները, ընտանիքի անդամների վերաբերմունքը այս մասնագիտությանը, նրանց դիմացինին օգնելու մշտական մեծ ձգտումը, մենք նույնպես որոշեցինք բժիշկ դառնալ»,- իր և եղբոր անունից ասում է Կարեն Զոհրաբյանը:
Նրա խոսքով' բժիշկ դառնալու ուղին որքան դժվար էր, նույնքան և պատասխանատու: Կայացման ճանապարհին շատ խնդիրների հաղթահարման գործում օգնության է են եկել ընտանիքի ավագ ադամների արժեքավոր խորհուրդները, բարդ դեպքերը նրանց հետ քննարկելու հնարավորությունը: Չորս եղբայր ենք, և չորսիս տանն էլ բժիշկ կա»,- ամփոփելով զրույցը կատակում է Յուրի Զոհրաբյանը: Զոհրաբյանների ընտանիքում առաջիկայում նախատեսվում է նաև բժշկական ևս մեկ սերնդի ավելացում: Յուրի Զոհրաբյան կրտսերը' Արամ Զոհրաբյանի 12-ամյա որդին, բժիշկ դառնալու հարցում հաստատակամ է:
Չորս եղբայր ենք, և չորսիս տանն էլ բժիշկ կա»,- ամփոփելով զրույցը կատակում է Յուրի Զոհրաբյանը: Զոհրաբյանների ընտանիքում առաջիկայում նախատեսվում է նաև բժշկական ևս մեկ սերնդի ավելացում: Յուրի Զոհրաբյան կրտսերը' Արամ Զոհրաբյանի 12-ամյա որդին, բժիշկ դառնալու հարցում հաստատակամ է:
 30.11.2015
30.11.2015                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
 03.04.2025
03.04.2025                                     
                                        
                                
                Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
 22.12.2024
22.12.2024                                     
                                        
                                
                84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
 23.05.2024
23.05.2024                                     
                                        
                                
                Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
 22.05.2024
22.05.2024                                     
                                        
                                
                Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
 01.02.2024
01.02.2024                                     
                                        
                                
                Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
 21.06.2023
21.06.2023                                     
                                        
                                
                Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
 12.06.2023
12.06.2023                                     
                                        
                                
                Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
 03.05.2023
03.05.2023                                     
                                        
                                
                Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
 30.03.2023
30.03.2023                                     
                                        
                                
                Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
 20.01.2023
20.01.2023                                     
                                        
                                
                Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
 24.10.2022
24.10.2022                                     
                                        
                                
                Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
 06.09.2022
06.09.2022                                     
                                        
                                
                ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
 22.07.2022
22.07.2022                                     
                                        
                                
                «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
 06.04.2022
06.04.2022                                     
                                        
                                
                Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
 18.02.2022
18.02.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    