Բժիշկներ
Բժիշկը պետք է ունենա գիտելիք, փորձ և ինտուիցիա. Արմեն Չարչյան. izmirlianmedicalcenter.com
Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
– Պարոն Չարչյան, երրորդ տարին է, որ ղեկավարում եք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: Այս տարիների ընթացքում Ձեր ղեկավարած կենտրոնի ձեռքբերումներն ինչպե՞ս կգնահատեք:
– Երբ իմ տնօրինությանը հանձնեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, այն գտնվում էր լավ պայմաններում, հագեցած էր նյութատեխնիկական բազայով, բժշկական սարքավորումներով և համարվում էր առաջատար կենտրոններից մեկը: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ղեկավարել նման բարձրոորակ կենտրոնը, որը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Դեռ այն ժամանակ մեր կենտրոնը ոչ բոլորին էր հայտնի, կար տեղեկատվության պակաս, մենք ունեինք նաև անձնակազմի ձևավորման խնդիր: Իմ նպատակներից էր բժշկական որակյալ ծառայությունների շնորհիվ բարձրացնել կենտրոնի հեղինակությունը և վստահություն ներշնչել մեր այցելուներին իրականացվող ծառայություների նկատմամբ: Անհամեստ չի հնչի ասել, որ իմ տնօրինությունից ի վեր «Իզմիրլյան» ԲԿ հեղինակությունը կտրուկ աճել է:
Վստահորեն կարող եմ ասել նաև, որ այսօր մեր կենտրոնը ոլորտում ունի բրենդային որակ և դասվում է լավագույն բժշկական կենտրոնների շարքում: Մեր կենտրոնի աշխատակիցները սիրով են գալիս աշխատանքի, իսկ նման զգացողությունը շատ կարևոր է բժշկական ծառայություն իրականացնող անձի համար: «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցների միջև իշխում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Կենտրոնում իմ ղեկավարած վիրահատությունների թիվը տարվա ընթացքում հատել է 5600-ի շեմը, որից շուրջ 3000-ը ծանր վիրահատություններին են բաժին ընկել:
Վերջին երեք տարիների ընթացքում մոտավորապես 60%-ով աճել է «Իզմիրլյան» ԲԿ-ի բյուջեն: Այս ցուցանիշները վկայում են մեր կողմից իրականացրած որակյալ աշխատանքների մասին: Իմ ղեկավարման ընթացքում լավագույն բժշկական տեխնիկայով զինվեցին ախտորոշման և անզգայացման բաժանմունքները: Բուժման որակի բարձարցումն ու հիվանդի անվտանգությունը մեր գործունեության սկզբունքներից է:
– 2016 թվականի նվաճումների պատկերն ինչպե՞ս կներկայացնեք:
– Ընթացիկ տարում բացվել է անոթային վիրաբուժության բաժանմունքը և վեց ամիսների ընթացքում շուրջ 140 վիրահատություն է իրականացվել: Մեր կենտրոնի այցելուները հնարավորություն ունեն վիրահատությունների դեպքում դիմել այլ բուժկենտրոնների լավագույն մասնագետներին, որպեսզի իրենց համապատասխան առողջական խնդրի վիրահատությունն իրականացվի «Իզմիրլյան» ԲԿ-ում: Այս տարի մեր կենտրոնում բացվեց նաև ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, որտեղ հնարավոր է իրականացբել մագնիասառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ: Ունենք հնարավորություն անմիջապես վիրահատության ընթացքում իրականացնել համապատասխան հետազոտություն, իսկ նման կարգի հետազոտություններն անփոխարինելիտեղեկատվություն են ապահովում:
– Հաջողակ ղեկավար լինելու գաղտնիքը ո՞րն է:
– Ճիշտ մենեջմենթը, գլխավոր և երկրորդական խնդիրների զանազանումը: Բժշկի առաջնային նպատակն է հիվանդին առողջություն պարգևելը և չի կարելի բժշկությունը վերածել կոմերցիայի: Շատ կարևոր է կադրերի ընտրության ճիշտ քաղաքականությունը և աշխատակցին արժանվույն գնահատելը: Խոսքը ո՛չ միայն մարդկային կիրթ վերաբերմունքի մասին է, այլ նաև կատարած աշխատանքի դիմաց արժանվույն վարձատրությունը: «Իզմիրլյան» ԲԿ բյուջեի շուրջ 56%-ը նախատեսված է անձնակազմի աշխատավարձի համար: Մեր բժշիկները հիվանդների հետ աշխատելիս իրենց զերծ են պահում ստվերային միջավայրից, նման մոտեցումը մեր կենտրոնում խիստ է դրված:
29.12.2016 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
