Բժիշկներ
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am
Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ
Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է 139 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ:
1997-2000թթ. գերազանց սովորել և ավարտել է ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրայում: Վերապատրաստումն անցել է Ազգային առողջապահության ինստիտուտում ՝լապարոսկոպիկ վիրաբուժություն մասնագիտությամբ: 2008-ից աշխատել է որպես ,,Արմենիա,, ՀԲԿ-ի վիրաբուժական կլինիկայի առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ: 2009-ից ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ է : 2011-ից Կանադայի ընդհանուր վիրաբույժների և եվրոպական երկրների էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիաների անդամ է: 2014թ-ից հանդիսանում է ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի վիրաբույժ: Ավելի քան 30 տպագիր գիտական աշխատանքների հեղինակ է:
«ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ Է ԶԲԱՂՎԵԼ ՍԻՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»
«Գերագույն հաճույք է զբաղվել սիրած աշխատանքով: Մասնագիտությունս ընտրելիս չէի պատկերացնում,որ այն ինձանից խլելու է ժամանակիս մեծ մասը» - խոստովանում է վիրաբույժի բազմամյա փորձ կուտակած Խաչատուր Էյրամջյանը : Մարդ, ով երախտապարտ է Ճակատագրին ՝ լավ մասնագետ դառնալու և բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար:
1991-1997թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, իսկ 1997-2000թթ՝կլինիկական օրդինատուրան: 2000-2008թթ. որպես վիրաբույժ աշխատել է «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում, իսկ 2008-ից առայսօր նույն բաժանմունքի վարիչն է:
ՀՀ ՊՆ նախարարի կողմից պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի և ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալներով:
Այսօր արդեն տարիների փորձով Խաչատուր Էյրամջյանն իր գիտելիքներով կիսվում է երիտասարդ վիրաբույժների հետ, փոխամցում նրանց իր համառությունն ու աշխատասիրությունը :
Տ. Էյրամջյանն ավելի քան 30 գիտական աշխատանքների հեղինակ է որովայնային վիրաբուժության բնագավառում:
«Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի ստեղծման աշխատանքներին ունեցել է ակտիվ մասնակցություն:
Իր մասնագիտական գործունեության ընթացքում ավելի քան 5 հազար մարդ իր կյանքը վստահել է Խաչատուր Էյրամջյանին:
«Արմենիա» ՀԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում նրա անմիջական մասնակցությամբ իրականացվում են բժշկական ամենատարբեր վիրահատական միջամտություններ, մասնավորապես, որովայնի օրգանների, ճողվածքներով հիվանդների վիրահատական միջամտություններ և լապարոսկոպիկ վիրահատություններ:
«Մեր վիրաբուժական ծառայությունում են առաջինը Հայաստանում կատարվել կպումային սուր բարակ-աղիքային անանցանելիությանն ուղղված լապարոսկոպիկ միջամտություններ, թափածակված խոցի կարում նորագույն վիրահատական մեթոդով: Կատարում ենք նաև ստոծանու կերակրափողի բացվածքի սահող ճողվածքների բուժում լապարոսկոպիկ եղանակով,ինչպես նաև միջմաշկային լեղուղիների դեղնավորում առանց որովայնահատման,որը թույլ է տալիս բարելավել դեղնուկով տառապող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների առողջական վիճակը և նախապատրաստել վիրահատության ՝ խուսափելով բարդություններից:Մեր փորձը շատ մեծ է նաև էխինոկոզի բուժման բնագավառում» - մեզ հետ զրույցում ասաց բուժկենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Խ. Էյրամջյանը:
Բաժանմունքի վիրահատարանները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով , օրինակ՝ լապարոսկոպները աշխարհահռչակ KARL SHTORZ ֆիրմայի վերջին սերնդի արտադրության են: Այն, ինչպես պատմում է վիրաբույժը ,հազվագյուտ սարք է ,որը թույլ է տալիս լեղուղիների վիրահատության ժամանակ հսկողություն սահմանել, ստուգել լեղուղիների անցանելիությունը: «Մեր ծառայությունը հագեցած է նաև ligasure կոչվող համակարգով, որը հնարավորություն է տալիս անարյուն վիրահատություններ կատարել: Բաժանմունքը վերջերս է վերանորոգվել և անվանափոխվել մեծանուն հայ պրոֆեսոր Վ. Թ. Ափոյանի անվամբ, ով վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից է, և այստեղ աշխատող վիրաբույժներս նրա աշակերտներն ենք:
Վիրահատական մեթոդներից հիմնական նախընտրությունը տալիս ենք լապարոսկոպիային, որը բժշկության մեջ համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ»:
Հարցին, թե որո՞նք են լապարոսկոպիայի առավելություններն` ավանդական բաց վիրահատությունների համեմատ, Խ. Էյրամջյանը պատասխանում է. «Լապարոսկոպիկ վիրաբուժությունը նվազ ինվազիվ և տրավմատիկ է, ապահովում է արյունահոսության քիչ հավանականություն, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ, հոսպիտալացման սեղմ ժամկետ,աշխատունակության արագ վերականգնում և հիանալի կոսմետիկ արդյունավետություն: Սակայն վիրահատական այս մեթոդը կատարվում է բժշկական ցուցումների դեպքում: Ցանկալի չէ լապարոսկոպիայի միջոցով բուժել սիրտ-անոթային և շնչառական համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց»:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն