Բժիշկներ
Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան
Հուլիսի 16-ին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադիր Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է:
Եթե հայրենի բժշկագիտության զարգացման գործում փորձենք ներկայացնել Ալեքսանդր Մալայանի ներդրումը, ապա նրա բազմաթիվ ձեռքբերումների թվարկումը գուցեև ընկալվի սոսկ որպես կենսատարեգրության հետահայաց դիտարկում. ի վերջո իր ոլորտի յուրաքանչյուր նվիրյալ մասնագետ տարիների ընթացքում հասնում է շոշափելի արդյունքի, իսկ տեղեկատվության համացանցային հասանելիության ներկա պայմաններում հարուստ «ռեզյումե»-ով, թերևս ոչ ոքի չես զարմացնի: Եվ միայն մարդու տեսակը, նրա արժեհամակարգային հենքն են այդ ամենին շունչ ու հոգի տալիս, փառավոր անցած ուղի և նվիրումով ապրած մի ողջ կյանք դարձնում:
Մալայանն այն մասնագետներից է, որոնք ոչ թե տրտնջալով հարմարվում են գոյություն ունեցող համակարգին և բավարարվում եղածով, այլ իրենք իրենց օրինակով վերափոխում են այն`բացահայտելով խոչընդոտները, թելադրում են օրակարգ`վերհանելով առաջընթացի, բարեփոխման ուղիները: Նրանք ոլորտի առաջամարտիկներ են՝ քաղաքականություն թելադրող, նպատակներ դնող և ջանադրաբար դրանք իրագործող: Որակներ, որոնք, սերված լինելով արդեն իսկ հանրապետության առողջապահության ոլորտում իր ուրույն հետքը թողած գերդաստանից, ժառանգել և կյանքի սկզբունք է դարձրել Ալեքսանդր Մալայանը:
Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադրի համբավն արդարացիորեն վաստակած գիտնականը տքնաջան ու փշոտ ճանապարհ է հաղթահարել դրան հասնելու համար: Նախ, հետևելով հոր՝ ականավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի պատգամներին, նա իրականություն դարձրեց հանրապետական մասնագիտացված ակնաբուժական հիվանդանոց ( ներկայում՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն) ունենալու նրա տեսլականը: Ալեքսանդր Մալայանը առաջին անգամ Հայաստանում կատարեց ենպիսի հիմնային ակնային վիրաբուժական միջամտություններն ինչպիսինն են՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, կատարակտի վիրահատություն՝ ուլտրաձայնային մեթոդով, առաջին անգամ կիրառվեց ցանցաթաղանթի հետտրավմատիկ հետևանքները շտկելու և բազմաթիվ նորագույն ախտորոշման մեթոդները:
Այսօր արդեն հայկական ակնաբուժությունը քաղում է Մալայանների նվիրյալ գերդաստանի ստեղծարար գործունեության պտուղները, գերդաստան, որի բժիշկ անդամները քարը քարին դնելով ակունքներից կառուցել, զարգացրել ու այսօր էլ Մալայանի մանկավարժական գործունեությամբ շարունակաբար նորարարացնում են առողջապահության այդ կարևոր ոլորտը:
Բոլոր գիտություններից ազնվագույնը՝ բժշկությունն ընտրած Ալեքսանդր Մալայանը իր բազմամյա գործունության ընթացքում փորձում է իրավամբ ազնվագույն հատկանիշներ սերմանել և զարգացնել իր սաների հոգում՝ ուսուցանելով նրանց գործնականում մշտապես համադրել մասնագիտական հմտությունը, մարդասիրությունը և բժշկական էթիկան: Լինել մարդասեր, երբևէ իրեն վեր չդասել մյուսներից, յուրաքանչյուր հիվանդ առանձնահատուկ անհատականություն է ուրույն խառնվածքով և ուրույն մոտեցում պահանջող. սրանք են այն պատգամները և մասնագիտական հաջողությունների հասնելու գաղտնիքները, որոնք պրոֆեսոր Մալայանը մասնագիտությունից զատ սովորեցնում է իր ուսանողներին:
Աշխարհին լավատեսության անսպառ պաշարով նայող բժիշկ-գիտնականը մշտապես անթաքույց ուրախությամբ ու հպարտությամբ է խոսում առողջապահությունը հասարակության լայն շերտերին հասանելի ու մատչելի դարձնելու տարբեր նախաձեռնությունների մասին, որոնց անմիջական մասնակցություն է ունեցել՝ լինի դա պատերազմական դժվարին տարիներին հաշմանդամ ազատամարտիկներին ու փախստականներին ցուցաբերվող բուժօգնությունը, թե իր իսկ անմիջական ջանքերով կյանքի կոչված «Հայկական ակնաբուժական ծրագիրը», որով հանրապետության համար սոցիալ-տնտեսական առումով ծանր ու դժվարին տարիներին հնարավոր եղավ գերժամանակակից սարքավորումներով և նորագույն բժշկական մեթոդներով բուժօգնությունը հասանելի դարձնելով հանրությանը, միաժամանակ բազմաթիվ երիտասարդ հայ ակնաբույժների հնարավորություն տալով վերապատրաստվել արտասահմանում:
Ծնունդդ շնորհավոր, սիրելի Ալեքսանդր Մալայան՝ տաղանդավոր բժիշկ, հրաշալի որդի, հայր, հրաշալի մարդ:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն