Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն:

Նախորդ դարում ապրած և մասնագիտական լայն գործունեություն ծավալած կանայք Հայաստանում բժշկագիտության տարբեր ճյուղերի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն:

Ստորև կարող եք կարդալ նրանց անցած ուղու, ձեռքբերումների և այլ կարևոր  փաստերի մասին:

Ստելլա Վարդանյան, բժիշկ-պատմաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

1958թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:

Գիտական գործունեությունը նվիրված է ուռուցքաբանության և Հայաստանի բժշկության պատմության տարբեր հարցերի, ինչպես նաև հայկական ավանդական բժշկության փորձի արդի կիրառման հեռանկարներին:

Լիլիա Վարդանյան, անատոմ, բժշկական գիտություների դոկտոր, պրոֆեսոր:  1944թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:

Գիտական գործունեությունը նվիրված է նորմայում և պաթոլոգիայում ուղեղի անոթների և պատյանների հետազոտությանը:  Լիլիա Վարդանյանն առաջին անգամ օգտագործել է ուղեղի անոթների  և պատյանների ուսումնասիրության համար պոլիքրոմ ներկման յուրօրինակ մեթոդը իր մոդիֆիկացիայով:

Դիանա Գևորգյան, բժիշկ-կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Բժշկական ինստիտուտի 1959թ. շրջանավարտ է:

Գիտական գործունեությունը նվիրված է շաքարախտի և հիպոգլիկեմիայի ժամանակ նյութափոխանակության պաթոքիմիայի, լիպիդների գերօքսիդացման և հակաօքսիդային դերի ուսումնասիրությանը:

Վալենտինա Ներսիսյան, իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր:

1949թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:

Իմունոտրանսֆուզիոլոգիային, իմունոռեպրոդուկցիայի, իմունոգենետիկայի, անտրոպոլոգիայի հարցերի ուսումնասիրության է ուղղել իր գիտական աշխատանքները:

Ալլա Հովհաննիսյան,  ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր:

1978թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:

Գիտական ուղին նվիրված է աչքի ներսի անոթների ռեակտիվության հարցերին հակագլաուկոմային վիրահատությունների արդյունքների կանխատեսմանն և դեղամիջոցային շտկմանը:

Վարդուհի Կարապետյան ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ:

1935թ. է ավարտել է բժշկական բուհը:

Հայսատանում երկրամասային ախտաբանության ուսումնասիրություններ է կատարել` մալարիայի, որովայնային տիֆի, վիրուսային հեպատիտի, լեյշմանիոզի և այլ հիվանդությունների պաթոգենեզի, կլինիկայի, բուժման, կանխարգելման հարցերին:

Հայկանուշ Մարգարյան միջատաբան, բժշկական գիտությունների դոկտոր:

ԵՊՀ բժշկական ֆակուլտետի շրջանավարտ է: Գործունեությունը նվիրված է երեխայի մոտ լյամբլիոզի ախտածագման, բուժման, կանխարգելման, ինչպես նաև հանրապետության տարբեր կլիմայաաշխարհագրկան շրջաններում ասկարիդոզի տարածվածության ուսումնասիրությանը:

Անահիտ Միրզաբեկյան  միկրոկենսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ:

Ծնվել է Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում: 1929թ.  ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:

Աշխատանքներում անդրադարձել է երկրամասային ախտաբանության հարցերին: Ուսումասիրել է չափահասների և երեխաների շրջանում առավել տարածված և քիչ ուսումնասիրված ինֆեկցիոն հիվանդություններից որովայնային տիֆը, պարոտիտը, բակտերիալ դիզենթերիան, սալմոնելոզը, բրուցելյոզը, դիֆթերիան, ստաֆիլոկոկային ինֆեկցիաները:

Արուսյակ Մնացականյան հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ:

Երևանի բժշկական ինստիտուտն ավարտել է 1944 թվականին:

Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներով կենսոլորտի աղտոտման և բնակչության առողջության և կյանքի սանիտարական պայմանների վրա դրանց ազդեցության ու կենսոլորտի աղտոտումների նորմավորման հարցերի  ուսումնասիրությանն են ուղղված եղել մասնագիտական:

Աստղիկ Բադալյան (1896-1977), համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ:

Ծնվել է Նախիջևան քաղաքում: 1927թ. ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը:

Հետազոտել է համաճարակաբանության և հելմինտոլոգիայի ընդհանուր հարցերը:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ