Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Հնդկաստան

Հնդկաստան

Հնդկաստանն աննկարագրելի վառ գույների, նրբին երանգների, հնագույն սովորույթների, տարաբնույթ լեզուների, հարուստ ճարտարապետության և ընդարձակ աշխարհագրություն ունեցող երկիր է։ Այն ոչ մեկին անտարբեր չի թողնում։

 

Վեհաշուք հիմալլայները, առեղծվածային տիբեթը, սուրբ գետ Գանգեսը, մերձարևադարձային անտառները, տասնյակ ծովային հանգստավայրերն ու «ոսկե եռանկյունին», ինչպես նաև հազարամյակների պատմություն ունեցող հուշարձաններն ու ահռելի քանակությամբ թանգարանները հնդկաստանի ազգային հպարտությունն են։

 

Հնդկաստանն աշխարհի այն բացառիկ երկներից մեկն է, որտեղ մշակութային և կրոնական ավանդույթները հազարամյակների ընթացքում երբեք չեն ընդհատվել։ Դարաշրջանները մեկը մյուսի հետևից եկել ու անցել են. բուդդայականությանը հաջորդել են արվեստի և գիտության ծաղկման շրջանները, այնուհետև ասպարեզ են եկել Մեծն Մոգոլներն ու իրենց գանձերը, բրիտանական գաղութատիրության, ռաջաների և Կիպլինգի զինվորների շրջանը, այնուհետև Մահաթմա Գանդին, այնուամենայնիվ հնդկական ավանդույթներն ու մշակույթն անսասան են մնացել դարերում։Այս երկիրը զարմացնում և գերում է ամեն քայլափոխի, ձգում է դեպի իրեն և վանում։ Հնդկաստանն իր այցելուներին կարող է ,շանթահարելե բորբ արևի ճառագայթներով, այնուհետև ցեխ ու փոշի շփել նրանց վրա, իսկ հետո ,հան­գս­տա­ցնելե զգայական հաճույքներով։ Տարօրինակ սովորույթներով հինդուիստական աղանդավորական խմբերը, հինավուրց տաճարները, բուդդայական վանքերը, գեղատեսիլ երկրապատկերները, մեղմ կլիման, հնդիկների կյանքի և կեցության յուրօրինակ փիլիսոփայությունը մեծ հայտնություն կլինեն մեր ուխտագնացների համար։Այս երկրում ամենաարտառոցն այն է, որ քաղաքաբնակ և գավառաբնակ հասկացողություն գոյություն չունի. բոլոր հընդիկները Տիեզերքի զավակներն են։ Նրանք ապրում են տիեզերական ռիթմերով` տոնելով արևային և լուսնային փուլերը, սակայն իրենց ,օտարե չեն համարում Երկիր մոլորակի վրա, քանի որ միասին են և պաշտպանված` շնորհիվ Շիվա, Կրիշնա և այլ աստվածությունների։


Հնդկաստանի խոշոր քաղաքներն են Բոմբեյը (15 մլն բնակիչ), Կալկաթան (13 մլն բնակիչ), երկրի մայրաքաղաք Դելին (11 մլն բնակիչ) և Մադրասը (6 մլն բնակիչ)։ Պետական լեզուներն են անգլերենն ու հինդին, սակայն երկրի տարբեր նահանգներում կիրառվում են 17 այլ լեզուներ և 844 բարբառներ։ Մինիմալ շփման համար անգլերենի իմացության դպրոցական մակարդակն էլ է բավարար։ Մինչդեռ եթե ուզում եք հինդուսի համակրանքին և հարգանքին արժանանալ, ապա վատ չէր լինի հինդի լեզվից մի քանի բառ սովորել։

 

ՀՆԴԿԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐ

 

Հիմալլայներ. աշխարհի ամենախոշոր լեռնաշղթան է, ուր տարեկան ռեկորդային տեղումների քանակը գրանցվել է Չերափունջիում (Մեգհալիա նահանգ), որը կազմել է 26 461 մմ։ Աշխարհի ա­մե­նա­ծա­վա­լուն դելտան գտնվում է Գանգես և Բրահմապուդրա գետերի ավազանում. նրա մակերեսը կազմում է 75 000 կմ։ Ջավհար արգելանոցում է գտնվում ասիական (հնդկական) փղերի աշխարհի ամենամեծ գլխաքանակը։Դելիի հարավում է գտնվում աշխարհի հնագուն մինարեթներից ամենաբարձրը` Կուտբ-Մինարը (կառուցվել է 1194թ., բարձրությունն է 72,54 մ)։Բոդհգայայի վանական համալիրի տարածքում է գտնվում Բուդդայի` աշխարհի ամենամեծ արձանը (բարձրությունը` 152 մ)։Քաշմիրի նահանգի Սիաչեն սառցադաշտում է տեղակայված աշխարհի ամենաբարձր լեռնային օդանավակայանը` Սոնաման։Նաշիկ քաղաքում կարելի է տեսնել մետաղի ջարդոնից պատրաստված աշխարհի ա­մե­նա­ծա­վա­լուն ,Ամենազորըե կոչվող քանդակը (կշռում է 27 տ, բարձրությունը` 17մ)։Գուջարատ նահանգում է գտնվում աշխարհի ամենաերկար ոռոգման ամբարտակը` Սարդան։

Հյուսիսային Հնդկաստան. Երկրի գրեթե ողջ հյուսիսարևմտյան հատվածը (Փենջաբ, Ջամմու, Քաշմիր, Խիմչալ-Պրադեշ և Ուտտար-Պրադեշ նահագները) տեղակայված է Հիմալլայան և Հինդուկուշա լայնատարած լեռնային համակարգում։ Այս տեղայնքում են կենտրոնացած բուդդայական վանքերն ու համայքները, որոնք հազարամյակների պատմություն ունեն։Հյուսիսային Հնդկաստանում կան պատմական և բնական բազում եզակի հուշարձաններ։ Զբոսաշրջիկներին հատկապես հետաքրքում են Դելի և Ագրա քաղաքները։ Հնդկաստանի մայրաքաղաքը շատ հաճախ անվանում են ,Արևելքի Դամբարանե, քանի որ այստեղ շատ են տարբեր ժամանակաշրջանների նշանավոր առաջնորդների և քաղաքական գործիչների դամբարաններն ու հիշատակման արժանի այլ կառույցներ։ Ասում են, որ ժամանակակից Նյու Դելին նույն տեղայնքում կառուցված արդեն թվով ութերորդ քաղաքն է, իսկ ամենահնագույն քաղաքը կառուցվել է դեռևս մ.թ.ա. X հազարամյակում։

Ագրան` Հնդկաստանի մարգարիտն ու Մեծն Մոգոլների կայսրության մայրաքաղաքը, գտնվում է Դելիից 204 կմ հեռավորության վրա։ Այստեղ կարելի է տեսնել աշխարհի այնպիսի իրական հրաշալիքներից, ինչպիսիք են` Թաջ-Մահալի սպիտակ մարմարե դամբարանը և Ագրայի Մեծ ամրոցը, որին հաջորդում է հոյակերտ պալատների, հրապարակների, մզկիթների և այգիների մի ամբողջ շարք։


Ագրայից 40 կմ հեռավորության վրա է գտնվում Ֆատիխպուր-Սիկրի կոչվող ,քաղաք-ուրվականըե, որն Ակբարի նախկին մայրաքաղաքն է։ Մեր օրերում ջրամատակարարման իսպառ բացակայության պատճառով այս քաղաքն անմարդաբնակ է, սակայն հին շինությունները շատ լավ պահպանվել են։


Արևմտյան Հնդկաստանը հակասությունների աշխարհ է։ Գատի լեռնային շրջաններին հաջորդում են Գուջարաթի անտառապատ տարածքները, այնուհետև` Ռաջախստանի անապատները։ Գոայի գեղեցիկ լողափերը, Բոմբեյի և Ջայպուրի հին թաղամասերի ճարտարապետական մտքի թռիչքն արտասովոր հմայք են հաղորդում արևմուտքին։Հարավային Հնդկաստանը երկրի ամենախիտ բնակեցված շրջանն է, ուր կան բազմաթիվ վանքեր, իսկ ավազե լողափերն այստեղ ձգվում են հարյուրավոր կիլոմետրերի երկայնքով։

Հարավարևմուտքում է գտնվում Կերալ նահանգը, որի Մալաբարյան լողափը համարվում է լավագույնը ողջ Ասիայի տարածքում։ Կերալի մայրաքաղաք Տրիվանդրամում զբոսաշրջիկները կարող են հիանալ Պադմանասբխասվամի տաճարով և Տրավանկուր իշխանական տոհմի մախարաջաների վեհաշուք պալատներով։ Ի դեպ, այստեղ է գտնըվում նաև մի պատկերասրահ, որտեղ կան Ռերիխի կտավներից։ Տրիվանդրամում է տեղակայված նաև Հնդկաստանի տիեզերական ծրագրերի գիտահետազոտական կենտրոնը։


Արևելյան Հնդկաստանի նահանգներն են Արևմտյան Բենգալիան, Բիխարը, Օրիսսը և Սիքքիմը։ Երկրի այս տարածաշրջանում են գտնվում Բենգալյան ծոցը` հարավում և Հիմալլայների լեռնաճյուղավորումները` հյուսիսում, որոնք աչքի են ընկնում իրենց բուսականության բազմազանությամբ։ Շրջանի գլխավոր քաղաքը Կալկաթան է։ Արևմտյան Բենգալիայի վարչական կենտրոն համարվող այս քաղաքը մտնում է աշխարհի ամենամեծ մեգապոլիսների տասնյակի մեջ։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 3-2008 (11)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

angela

06.02.2014

lavn er

Կարդացեք նաև

Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am
Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am

Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...

Օգտակար խորհուրդներ
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am

 Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև  հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...

Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am
Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am

Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am

Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...

Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am
Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am

Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...

Սնունդը և առողջությունը
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net

Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց...

Ես
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Թեստեր Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am

Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում  պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...

ՆԱՆԵ. Շիրիմ հայրենիքում (պատմվածք)
ՆԱՆԵ. Շիրիմ  հայրենիքում (պատմվածք)

Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո  արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...

Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները
Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները

Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...

11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ
11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ

Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...

Հայելու գաղտնիքները
Հայելու գաղտնիքները

Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...

Գիտե՞ք, որ...
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից

Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...

Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից
Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից

Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...

Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը
Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը

Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ