Հանգստի ժամին
Վերսալ
Պատմության հոլովույթներում վերսալյան համալիրը կրկնօրինակելու բազմաթիվ փորձեր են արվել։ Ռուսական կայսր Պետրոս Առաջինը, ցնցված Վերսալի վեհաշքությամբ, կարգադրեց Պետերբուրգի արվարձաններից մեկում կառուցել նրա կրկնօրինակը։ Սակայն Լյուդովիկոս XIV-ի` Արևարքայի գլուխգործոցը մնաց անկրկնելի։
Վերսալյան համալիրի հանդիսավորությունն ու դասական համաչափությունը կոչված էին խորհրդանշելու այն երկրի վեհությունն ու հզորությունը, որին տիրակալում էր Լյուդովիկոս XIV-ը։ Պալատի հսկայական չափերը և սքանչելի դեկորը շեշտակիորեն պետք է ընդգծեին թագավորական իշխանության ուժը և երկրի միաբանությունը։
Դեռևս Լյուդովիկոս XIII-ի ժամանակաշրջանում Վերսալը Փարիզից 24 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղատիպ ավան էր, որն արքան ընտրել էր որպես որսորդական դղյակի կառուցման վայր։ Լյուդովիկոս XIII-ին այս կառույցը հարկավոր էր իր սիրած զբաղմունքին տրվելու համար։ Նրա ժառանգորդ Լյուդովիկոս XIV-ը, որը նույնպես որսորդության հանդեպ անտարբեր չէր, այս տարածքն օգտագործելու ավելի հեռահար նպատակներ ուներ։ Նա բավարարված չէր արդեն իսկ գոյություն ունեցող արքայական պալատներով (Լուվր, Թյուիլրի) և 1660թ. որոշեց Վերսալի տարածքում ծավալել մի նոր, առավել շքեղ պալատի և հարակից այգու կառուցման աշխատանքներ։
Թագավորը նպատակ ուներ այստեղ տեղափոխել թագավորական ողջ արքունիքը, և կառույցը պետք է լիներ աննախադեպ մեծ չափերի և վեհաշքության։ Եվ 1661թ. սկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք առավել մեծ թափ ստացան 1670-ականներին։ Վերսալյան պալատի ընդլայնման և վերակառուցման աշխատանքները, ինչպես նաև այգու հատակագծումը հանձնարարվեց ֆրանսիացի ճարտարապետներ Ժյուլ Արդուան-Մանսարին, Անդրե Լենոտրին և Շարլ Լըբրենին։ Վերջինս դարձավ նաև սրահների գեղանկարչական-դեկորատիվ ձևավորումների հեղինակը։ Լըբրենին էր հանձնարարված նաև այգու շատրվանների հատակագծումն ու ձևավորումը։ Վերսալյան համալիրը, համակցելով իր մեջ տարբեր օժտվածության տեր մեծ վարպետների մտահղացումները, ի ցույց է դնում ֆրանսիական արվեստի հարստությունն ու ճկուն մտածողությունը, որը բնորոշ էր XVII դարի ամբողջատիրական ոգուն։ Լյուդովիկոս XIV-ը աննախադեպ մեծ գումարներ ծախսեց այս կառույցի վրա։
Վերսալյան այգիներն իրենց պերճաշուք քանդակներով, զարմանք պատճառող շատրվաններով, լողավազաններով, արհեստական ջրվեժներով և անձավներով, փարիզյան բարձրատոհմիկների համար դարձան պալատական խրախճանքների վայր. այստեղ առաջին անգամ կատարվեցին Ժան-Բատիստ Լյուլիի օպերաները, բեմադրվեցին Ռոսինիի և Մոլիերի պիեսները։ Պատկերավոր ընկալմամբ` վերսալյան համալիրը նման է մի հսկայական բեմահարթակի, որտեղ, մեկը մյուսին հաջորդելով, պալատական կյանքի դրվագներն էին ընթանում։ Լյուդովիկոսի հետնորդները փորձեցին շարունակել և ճոխացնել այս ավանդույթը։ Օրինակ, Մարի-Անտուանետը հենց այս տարածքում կառուցեց իր թատրոնը, որտեղ մտերիմների և պալատականների հետ հովվերգական պիեսներ էին բեմադրում` իրենց իսկ պատկերացնելով որպես գեղջկուհիներ և գեղջուկներ։ Այս հովվերգական սենտիմենտալիզմը բնորոշ էր XVIII դարի «ինտիմ» զվարճասիրությանը։ Իսկ XVII դարը համակված էր մասշտաբային զգացողություններով, ռացիոնալ մտածողությամբ, և Մարի-Անտուանետի թատրոնը լոկ մի փոքր, աննշան դեկոր է վերսալյան մեծադիր ամբողջության մեջ։ XVII դարն իմաստավորված էր կլասիցիստական արվեստի վեհաշքությամբ, որում իշխում էին բանականությունը, կանոնավորվածությունը և պետական մտածողության մասշտաբայնությունը։
Վերսալյան այգին կառուցվել է ճահճուտների վրա։ Բնության ողջ ռելիեֆն այստեղ կերտված է մարդու ձեռքով։ Մեծ ճարտարագիտական միտք և երևակայություն էր պետք նման վայրում շատրվաններին ջուր հասցնելու համակարգ նախագծելու համար։ Վերսալյան այգիների տարածքը զբաղեցնում է 101 հա տարածություն։ Ընդ որում, այգին իր մեջ ներառում է լայն աստիճանաթռիչքներ, դիտարկման հրապարակներ, ծառուղիներ և ջրանցքների մի ամբողջ համակարգ։ Ընդունված էր նույնիսկ վերսալյան այս փոքրիկ հատվածն անվանել փոքր Վենետիկ։
Պատկերացնելու համար վերսալյան պալատի վեհաշքությունն ու հզորությունը` ներկայացնենք նրա չափերը բնութագրող մի քանի տվյալներ. ճակատային հատվածի երկարությունը կազմում է 640 մ, պալատի կենտրոնում գտնվող հայելապատ ճեմասրահն ունի 73 մ երկարություն, 10,6 մ լայնություն և 12,8 մ բարձրություն։ Սրահն ունի սենյակի բարձրությամբ մեկ ձգվող 17 պատուհաններ, որոնց հանդիպակաց պատին տեղակայված են նույն քանակությամբ հայելիներ, որոնցում արտացոլվում են դահլիճի հարդարանքի ողջ պերճանքն ու շքեղությունը։
Վերսալյան շատրվանային քանդակները առաջին հերթին կոչված են փառաբանելու Լյուդովիկոս XIV-ի հզորությունը և հանդես են գալիս բացառապես այլաբանական մարմնավորումների տեսքով։ Շատրվանները մտածված են այնպես, որ ջրի շիթի բացակայության դեպքում քանդակները չկորցնեն իրենց գեղեցկությունը և բոլոր կետերից շահեկան դիտարկվեն։ Լյուդովիկոս XIV-ի ժառանգորդ Լյուդովիկոս XV-ը համալրեց վերսալյան անսամբլը մի քանի կառույցներով, որոնցից առավել հետաքրքրական են երաժշտական բեմադրությունների շենքը և Փոքր Տրիանոնը` փոքրիկ մի դղյակ, որտեղ հետագայում բնակվեց Մարի-Անտուանետը։ Այս վերջին կառույցին Լյուդովիկոս XVI-ն ավելացրեց նույն ոճով կառուցված գրադարանային շենքը։
Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ վերջ դրվեց Վերսալի թագավորանիստ պալատի պատմությանը։ Լինելով XVIII դարի վերջի և XIX դարի հեղափոխությունների և պատերազմների վկան` Վերսալն, այդուհանդերձ, փրկվեց կործանումից, քանզի ֆրանսիացու համար այն առաջին հերթին իր ազգի պատմության, ճաշակի և մտքի կրողն ու հպարտության առարկան էր։ Այժմ Վերսալը զբոսաշրջության ամենասիրված թանգարանային կենտրոններից մեկն է։
Կարդացեք նաև
Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...
Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...
Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...
Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...
Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...
Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...
Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...
Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...
Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...
Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...
Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն