Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Ավլաբույս (Կոխիա) մազատերևավոր - Кохия волосолистная - Kochia Trichophylla

Ավլաբույս  (Կոխիա) մազատերևավոր - Кохия волосолистная - Kochia Trichophylla

Թելուկազգիների ընտանիքին պատկանող միամյա դեկորատիվ բույս է: Արագ աճման շնորհիվ արդեն գարնան վերջում առաջացնում է մինչև 1 մ բարձրության և 0.75 մ լայնության գեղեցիկ, սյունաձև, սաղարթ, որի շնորհիվ հաճախ այս բույսը անվանում են ամառային նոճի: Տերևները խիստ կտրտված են, թելանման, զմրուխտականաչավուն, որոնք աշնանը մուգ կարմրավուն գունավորում են ստանում: Վայրի վիճակում տարածված է Չինաստանում: Մեր հանրապետությունում տարածված են ավլաբույսի մի քանի տեսակներ (պրոստրատա, սկոպարիա և այլն), որոնք նույնպես ունեն դեկորատիվ նշանակություն:

 

Ցանքը կատարում են մարտին` արկղերում, ընդ որում հավասարաչափ ծլելու համար նախօրոք սերմերը հատուկ սառեցման են ենթարկում: Տասն օրից հետո հայտնվում են ծիլերը: Սերմերը իրենց ծլունակությունը պահպանում են 1-2 տարի: Երբ կազմավորվում են առաջին 1-2 զույգ տերևները, սերմնաբույսերը վերատնկում են թաղարներում՝ դրանք տեղավորելով կիսատաք ջերմեցներում: Արմատակալելուց հետո բույսերը վերատնկում են ավելի խոշոր թաղարներում՝ դրանք ջերմոցներում տեղավորելով ավելի ազատ:

 

Ավլաբույս  (Կոխիա) մազատերևավոր - Кохия волосолистная - Kochia Trichophylla Ավլաբույս  (Կոխիա) մազատերևավոր - Кохия волосолистная - Kochia Trichophylla Ավլաբույս  (Կոխիա) մազատերևավոր - Кохия волосолистная - Kochia Trichophylla

Ավլաբույս  (Կոխիա) մազատերևավոր - Кохия волосолистная - Kochia Trichophylla

 

 

Ավլաբույսը վատ է դիմանում ուշ գարնանային ցրտահարություններին: Երիտասարդ բույսերը գրեթե իսպառ ոչնչանում են արդեն 3-4օ սառնամանիքների դեպքում: Սովորաբար ցածր ջերմաստիճանի տակ բույսի տերևները կարմրավուն երանգ են ստանում: Հիմնական տեղում տնկելու դեպքում  բույսերի միջև  թողնում են 60-100 սմ տարածություն: Գերադասում է տաք, արևոտ լանջերը, սննդանյութերով հարուստ, փուխր, լավ մշակված չափավոր խոնավ հողերը: Առատ պարարտացում է պահանջում:

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://i073.radikal.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրիզանթեմ
Քրիզանթեմ

Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...

Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս
Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս

Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...

Ձմռանը ծաղկող բույսեր
Ձմռանը ծաղկող բույսեր

Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...

​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com
​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com

Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...

Մանուշակ
Մանուշակ

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...

Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com
Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com

Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...

Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...

Սոճի
Սոճի

Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...

Սետկրեասեա (Setcreasea)
Սետկրեասեա (Setcreasea)

Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...

Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)
Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)
Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...

Պենտաս (Pentas)
Պենտաս (Pentas)

Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...

Անանաս
Անանաս

Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ