Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Մեր երախտագիտական հղումները բոլոր նրանց, ում շնորհիվ Երևանի` պլանով ամենահին փողոցը կվերագտնի իր տեսքը

Մեր երախտագիտական հղումները բոլոր նրանց, ում շնորհիվ  Երևանի` պլանով ամենահին փողոցը կվերագտնի իր տեսքը

Յուրաքանչյուր քաղաք ունի իր ամենասիրելի փողոցը, որի հետ են հիմնականում կապված նույն այդ քաղաքի լավագույն ավանդույթները, հիշողությունները, միջոցառումները:

 

Աբովյան փողոցն ասես Երևանի առաջընթացի ու զարգացման յուրաքանչյուր փուլի վկան է: Հանրապետության հրապարակից դեպի Քանաքեռի սարավանդի ստորոտ է ձգվում այսօրվա Աբովյան փողոցը` Երևանի գլխավոր զարկերակը: Այն մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցն էր և´ ցերեկային, և´ երեկոյան ժամերին. հանդիպումների, գնումներ կատարելու, զբոսանքի ու ժամանցի սիրելի վայր, որտեղ մի քանի տասնամյակ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով անցնող երիտասարդ աղջիկներին:

 

Ի դեպ` փողոցը 1869 թվականին, ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ, գեներալ-մայոր Աստաֆևի կոչվեց Աստաֆևսկայա, բայց ժողովուրդը այն անվանում էր հայկական` Աստաֆյան տարբերակով: Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապա ժողովուրդը «պլան» ասելով հասկանում էր Աստաֆյան փողոցը, իսկ «պլանի գլուխ» ասելով հասկանում էր, և միչև այժմ էլ այդպես է կոչում փողոցի ծայրին գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը:

 

1906-1918 թվականներին Աբովյան փողոցով է անցել Երևանի ձիաքարշը, իսկ 1933 թվականին` քաղաքի առաջին տրամվայը:

 

Ժամանակին, երբ հեռուստացույցն ու համակարգիչը «տնային բանտարկության» չէին ենթարկել մարդկանց` չափազանց ընդունված է եղել ոչ միայն կինո և թատրոն հաճախել, այլև ուղղակի ճեմել փողոցում, շփվել իրար հետ, տեսնել միմյանց, հաղորդակցվել...

 

Երևանի համար կենտրոնական ճեմուղին Աբովյան փողոցն է եղել:

 

Աբովյան փողոցը... Երևանի մասին ցանկացած փաստագրական ժապավենի վրա առաջին հերթին այս փողոցն է, և նրա հնագույն ու յուրօրինակ գեղեցկությամբ աչքի ընկնող շենքերց մեկը` մեր համալսարանի արծաթագմբեթ շինությունը: Ուստի Աբովյան փողոցը նաև մերն է, հատկապես` մերը…

 

Հետագայում արդեն այս փողոցում էին իրականացվում համաքաղաքային փառատոների կենտրոնական միջոցառումները, հրապարակում կայացող շքերթերին այս փողոցով էին միանալու գնում մայրաքաղաքի բուհական շրջանի շարասյուները…

 

 Մեր մտավորականներից, գրողներից, արվեստագետներից շատերի հուշերից հառնում է իրենց ապրած ժամանակի շունչը, երբ Աբովյանով հանդարտ ու սեփական անձի գնահատման դրսևորմամբ քայլել են մեր ազգի մեծերը` գրողներ, դերասաններ, անվանի նկարիչներ, մեծանուն արվեստագետներ` մտերիմ մարդկանց ընկերակցությամբ, իրենց հետևից քայլող հետաքրքրասեր երիտասարդների հայացքների ուղեկցությամբ:

 

Նրանցից յուրաքանչյուրը կուռք էր: Իսկ կենդանի կուռքին տեսնելու դժվարություններ կարծես թե չկային: Ուղղակի հարկավոր էր համբերել մինչև ամառային տոթը իր տեղը զիջեր հովասուն երեկոյին, և Աբովյան փողոցը հնարավորություն կտար երիտասարդներին քայլել իրենց կուռքերի հետևից` երջանիկ, որ ոչ միայն տեսան, այլև հնարավորինս լսեցին նրանց զրույցներից իրենց հասած պատառիկները:

 

Թվում է` այսօր այդ ամենը ծիծաղելի կարող է հնչել մեր երիտասարդության համար: Սակայն նայեցեք Աբովյան փողոցով «քայլող» Ավետիք Իսահակյանին, խոսքս, իհարկե, արձանի մասին է, պատկերացրեք նրա կողքին իր ժամանակակիցներին, փորձեք պատկերացնել որևէ հարցի մասին նրանց վերլուծություն-քննարկումները, այդ առիթով մեր պատկառազդու մտավորականների գնահատականները և, համոզված եմ, կյանքի այն դասերը, որ տրվում էին Աբովյանով ճեմելիս, բնավ ավելորդ չէին լինի անգամ այսօրվա երիտասարդության համար: 

 

Այս փողոցի սալահատակին են ոտնաձայներ թողել Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Երվանդ Քոչարը… մեր ազգի բոլոր մեծերը:

 

Ես լավ եմ հիշում Աբովյան փողոցի մերօրյա ավանդույթներից մեկը: Ամեն օր նույն ժամին Հովհաննես Շիրազը հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին... 

 

Սակայն ստացվեց այնպես, որ, ինչպես հիմա ընդունված է ասել` Երևանի «բրենդը» արժեզրկվեց` վերածվելով արևելյան երկրների շուկա հիշեցնող «բութիկների» շարքի: Չբավարարվելով փողոցի երկու կողմերի շենք-շինություններով` Աբովյան փողոցի մայթերի կենտրոնական միջնագծով իրար հետևից կառուցվեցին առևտրական կենտրոններ: Եվ երեկոյան, երբ փակվում էին խանութները, Աբովյան փողոցն ամայանում էր, լռում, խեղճանում...

 

Թվում էր` մեր քաղաքի ամենակենտրոնական և ամենաավանդաշատ հիշողություններով փողոցը անվերադարձ կորցրեց իր հմայքն ու արժեքը:

 

Բայց` ո´վ հրաշք, նորընտիր երիտասարդ քաղաքապետը խոստանում է Աբովյան փողոցը վերադարձնել երևանցիներին, և ... վերադարձնում է: Պարզ է` ոչ առանց հանրապետության ղեկավարության օգնության:   

 

Այս առիթով կայացված որոշումից 1-2 օր անց, առանց աղմուկ-աղաղակի քանդվեցին մայթերի կենտրոնական մասով կառուցված հսկայական ամրակուռ նորակառույցները` խանութներ, սրճարաններ…

 

Համոզված եմ` շատ շուտով բոլորովին նոր տեսքով, լայնահուն մայթերով, ավելացող կանաչ տարածքներով մեր սիրելի փողոցը կդիմավորի նրանց, ովքեր կքայլեն այն փողոցով, որտեղ դեռևս արձագանքում են մեր արժանապատիվ մտավորականների ոտնաձայները:

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մոտենում է 2015-ը` Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցը
Մոտենում է 2015-ը` Հայոց Եղեռնի  100-ամյա տարելիցը

Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...

Ապրիլի 7` մայրերի տոն
Ապրիլի 7` մայրերի տոն

Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում. 

«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...

Իրադարձություններ Հայաստանում
Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր
Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր

Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:

Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...

Իրադարձություններ Հայաստանում
Ռեկտորատի հերթական նիստը

Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...

ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք
ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...

Ռեկտորի հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ

Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...

Ի գիտություն բոլոր ուսանողների

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...

Ջանքերի արդյունքում` կանանց միամսյակ
Ջանքերի արդյունքում`  կանանց միամսյակ

Ո՞վ է  ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը`  հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...

Համալսարանական կլինիկաները` նորացված
Համալսարանական կլինիկաները`  նորացված

Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում  ամենայն բարիք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր
Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր

ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի նախագահներին
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի  նախագահներին

1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի  աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելու ստորագրահավաքին մասնակցեցին նաև բժշկականի պատվիրակները
Անահիտ աստվածուհու արձանի մասունքները  վերադարձնելու ստորագրահավաքին մասնակցեցին նաև բժշկականի պատվիրակները

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...

Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ
Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար

Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում  կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի  խմբագիր Էմիլ Ավետիսյանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ