Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Աշխարհը բժշկի գունավորմամբ. նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյան

Աշխարհը բժշկի գունավորմամբ. նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյան

Ծնվել է 1971-ին: Գերազանցությամբ ավարտել է հանրակրթական դպրոցը: 1988-1994-ին սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը:

 

2001-ին պաշտպանել է թեկնածուական թեզը:

2004-2005-ին աշխատել է ԱՄՆ-ում` Սան Ֆրանցիսկոյի համալսարանում (UCSF): 

2007-ին պաշտպանել է դոկտորական թեզ:

2007-ից ղեկավարում է նյարդաբանության ամբիոնը: 

ԵՊԲՀգիտական խորհրդի անդամ է, թերապևտիկ մասնագիտությունների ցիկլային մեթոդական հանձնաժողովի նախագահն է, Հայաստանի նյարդաբանական և Ալցհեյմերի ասոցիացիաների փոխնախագահն է: Հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատանքների: 

Ամուսնացած է, ունի երկու դուստր: 

Եվ… նկարում է:

 

Մեր հյուրն է նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը։


–   Կարևորում ե՞ք բժշկի առնչությունն արվեստին:

 

–  Ի տարբերություն այլոց, ովքեր բժշկությունը դիտում են որպես արհեստ, ես համոզված եմ, որ բժշկությունը ևս արվեստ է: Լավ բժիշկը անպայման բազմակողմանի զարգացած մարդ պետք է լինի: Դա է ապացուցում կյանքի փորձը, երբ հաճախ ենք հանդիպում բժիշկ-գրողների, բանաստեղծների, նկարիչների, երաժիշտների, երգիչների, դերասանների և այլն:

 

Կարծում եմ, որ մեր խնդիրն այսօր ոչ միայն երիտասարդներին բժշկություն սովորեցնելն է, այլև ճաշակ ձևավորելը և հոգևոր արժեքների հանդեպ հետաքրքրություն առաջացնելը:

 

Արվեստ պետք է լինի բժշկի յուրաքանչյուր քայլի մեջ` սկսած հիվանդի հետ առաջին շփումից մինչև նրա առողջացումը:

 

Աշխարհը բժշկի գունավորմամբ. նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես ՄանվելյանԻ դեպ` ԱՄՆ-ում կատարվել է մի շատ հետաքրքիր փորձ, երբ երեք բժիշկներ հիվանդներ ընդունելիս խաղացել են համապատասխանորեն երեք դեր: Առաջինը հիվանդին ընդհատել է, սակայն տվել է ճիշտ ախտորոշում և բուժում: Երկրորդը հիվանդի հետ զրուցել է իմիջիայլոց: Երրորդը հիվանդին թույլ է տվել խոսել մինչև վերջ, ցույց է տվել կարեկցանք, սակայն «ախտորոշել» է սխալ:

 

Արդյունքում` հիվանդների կողմից լավագույն բժիշկ է ճանաչվել երրորդը: Մի բան ևս ուզում եմ նշել. ԱՄՆ-ում ցանկացած բժշկական հաստատությունում հիվանդների համար կան բազմաթիվ գրքույկներ` հատուկ խորհրդատվություններով, ասենք` ինչպես ճիշտ ընտրել բժշկին: Այդ գրքույկներից մեկում վերարտադրվում են Ֆլորա Նայթինգելի խոսքերը`«Ուշադրություն դարձրեք բժշկի սենյակի պատուհանագոգի ծաղիկներին: Եթե դրանք խնամված են ու կանաչ, ապա բժիշկը հոգատար կլինի նաև իր հիվանդների նկատմամբ»:

 

–   Զգացողություն, որը չէիք ցանկանա վերապրել:

 

–  Դավաճանություն և հիասթափություն: Թվում է, թե բոլորս էլ խուսափում ենք այս երկուսից, բայց ինձ համար անտանելի ծանր է լինում կորցնել վստահությունը և հարգանքը մի մարդու հանդեպ, ում ես համարում էի ինձ հոգեհարազատ:

 

–   Ամենաթանկ խորհուրդը, որը ստացել եք ձեր կյանքում: Ումի՞ց: Դեպք, որի մասին հիշողությունն ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում, որը օգնել է դժվարությանը նայել փիլիսոփայորեն…

 

–  Ճակատագրի բերումով առիթ եմ ունեցել շփվել բազմատեսակ, տարբեր ազգերի, հավատքի, ռասսայի պատկանող մարդկանց հետ և միշտ փորձել եմ հասկանալ նրանց մտածելակերպը, կյանքի արժեվորման նրանց գնահատականները: Մի քանիսից ստացել եմ «մեծ դասեր» և հասկացել կարևոր մի ճշմարտություն` ամեն մարդու հետ խոսել իր լեզվով, չխուսափել և ոչ մեկից:

 

Մի քանի տարի առաջ մասնակցում էի կոնգրեսից հետո կազմակերպված մի հանդիպման` Վիեննայի քաղաքապետարանում: Այցեքարտիս վրա կարդալով անունս և երկիրս` ինձ մոտեցավ մի բարեհամբույր, ալեհեր կին, որը մեծ հետաքրքրությամբ հարցրեց, թե ինչպես է հիմա կյանքը Հայաստանում, ինչպես է մեր ժողովուրդը կարողացել վերապրել ցեղասպանությունը: Զրուցակցիս քաջատեղյակության առնչությամբ իմ զարմանքին ի պատասխան նա ասաց, որ Ավստրիայի դպրոցական ծրագրում Ֆրանց Վերֆելի (որը ի դեպ ազգությամբ ավստրիացի հրեա է) «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը պարտադիր ուսումնական ծրագրի մեջ է ներառված, և նա, որպես մանկավարժ ու քաղաքացի, մեծ կարեկցանքով է վերաբերում հայերին: 

 

Աշխարհը բժշկի գունավորմամբ. նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես ՄանվելյանՀրաժեշտ տալիս սեղմեցի այդ կնոջ ձեռքը և նկատեցի ձեռքի ուժը և ափի կոշտուկները, որը հստակ խոսում էր նրա` ֆիզիկական աշխատանք կատարելու մասին: Միջոցառման կազմակերպիչներից մեկը մոտեցավ ինձ և հարցրեց, թե արդյոք հաճելի՞ էր իմ զրուցակիցը: Լսելով իմ դրական պատասխանը` նա ասաց, որ ես զրուցում էի Ավստրահունգարիայի վերջին կայսեր թոռան հետ: Ես ասացի` բայց նա թագ չէր կրում: Ընկերս պատասխանեց.«Իհարկե, նա այսօր այստեղ որպես դպրոցի ուսուցչուհի էր եկել»: Չնայած շատ տարիներ են անցել` ես մինչև հիմա հիշում եմ այդ պատմությունը ու իմ քաղած դասը` լինել հասարակ, ամուր կանգնած լինել գետնի վրա, սա է բարձրագույն արիստոկրատիզմը:

 - Կարդալ հասցնում ե՞ք:

 

–  Պետք է խոստովանեմ, որ շատ դժվար եմ գտնում այն գիրքը, որը գրավում է ուշադրությունս: Մասնագիտական ինքնակրթումը անվերջ և անընդհատ է, սակայն գեղարվեստական գրականության աշխարհում ուզում ես ստանալ քեզ հուզող հարցերի պատասխանները: Վերջերս նորից սկսեցի կարդալ Միշել դը Մոնտենի «Փորձերը»: 

 

–   Նկարելիս սիրում եք երաժշտությո՞ւն լսել, ապրել վերհուշերո՞վ, թե՞ մտաբերում եք երեկվա կամ այսօրվա հիվանդին…

 

–  Ընդհանրապես երաժշտություն շատ եմ սիրում լսել: Իհարկե` գերադասում եմ օպերային երաժշտությունը, այն էլ մեծն Մարիա Կալլասի կատարմամբ: Սերը դեպի օպերային արվեստը փոխանցվել է զավակներիս, որոնք հաճույքով պատրաստ են ինձ հետ լսել «Տոսկա», «Լակմե»,«Կարմեն»...

 

Նկարելիս սովորաբար կտրվում եմ արտաքին աշխարհից, ինչն էլ թույլ է տալիս ինձ իսկապես հանգստանալ առօրյա հոգսերից:

 

Աշխարհը բժշկի գունավորմամբ. նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյան–   Ի՞նչ ասել է տոն` ձեր ընկալմամբ:

 

–  Իմ կարծիքով տոնի ընկալումը տարբեր տարիքներում էապես տարբերվում է: Երեխայի համար գունեղ փուչիկը և համեղ քաղցրավենիքը արդեն տոն է, դեռահասի համար ընկերներով ինչ-որ առիթով ճաշելը գուցե ևս տոն է: Տարեցի համար իր զավակների ուրախությանը մասնակցելն է տոն: Ինձ համար այդ ամենի կազմակերպումը կարող է տոնական զգացում առաջացնել, սակայն միշտ կողմնակից եմ առողջ և անվտանգ տոներին: Շատակերությամբ զբաղվելու փոխարեն կարելի է գնալ լողավազան, մարզադահլիճ...

 

–   Հանգստի նախընտրած ձևը:

 

–  Ես կարող եմ հանգստանալ և էներգիայով լցվել ինձ համար հաճելի մարդկանց հետ շփվելիս, ճանապարհորդելիս, երաժշտություն լսելու կամ գիրք կարդալու ժամանակ, ցանկացած այն դեպքում, երբ կտրվում եմ առօրյա ծանրաբեռնվածությունից: Նշեմ, որ, այսպես կոչված`«պասիվ» հանգիստը ինձ համար չէ:

 

–   Ձեր նախընտրած գույնը: Ինչո՞ւ հատկապես այդ գույնը:

 

–  Բոլոր գույներն էլ սիրում եմ, սակայն կան գույների համակցումներ, որոնք առանձնակի հաճելի են, նույնիսկ` հարմոնիկ: Ինձ համար այդպիսին է մուգ կապույտի և վառ կարմիրի համակցումը, բայց պետք է հիշել, որ մի քանի հիմնական գույներից բացի գոյություն ունեն հազարավոր կիսատոներ, որոնց խայտաբղետ համակցությունից էլ ստեղծված է բնությունը, հետևաբար և կյանքը:

 

–   Ձեր հղումը մեր երիտասարդ ընթերցողին:

 

–  Եղե´ք ազնիվ ինքներդ ձեզ հետ: Եղե´ք ձգտող, դժգո´հ մնացեք ձեր սեփական ձեռքբերումներից, ձգտեք ավելի բարձրին և կատարյալին: Փնտրե´ք և գտե´ք այն ներքին ներդաշնակությունը, որը թույլ կտա ձեզ հաճույք ստանալ ամենօրյա աշխատանքից: Համարձա´կ եղեք: Մի´ վախեցեք անել քայլեր, որոնք կավելացնեն ձեր կյանքի փորձը և գիտելիքը: Փորձը միշտ բարորակ է:

 

–  Շնորհակալություն հարցազրույցի համար: Ես միշտ հաճույքով եմ զրուցել մեր այն աշխատակիցների` հատկապես բժիշկների հետ, ովքեր մասնագիտական գիտելիքներից զատ իրենց հոգում բարձրի ու կատարյալի ձգտման կայծ ունեն, ովքեր ոչ միայն ճանաչում են կյանքը, այլև սիրում այն, և իրենց ստեղծագործական գործունեությամբ աշխատում սիրելի դարձնել այն նաև ուրիշների համար:

Հեղինակ. Սեդա Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մոտենում է 2015-ը` Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցը
Մոտենում է 2015-ը` Հայոց Եղեռնի  100-ամյա տարելիցը

Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...

Ապրիլի 7` մայրերի տոն
Ապրիլի 7` մայրերի տոն

Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում. 

«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...

Իրադարձություններ Հայաստանում
Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր
Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր

Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:

Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...

Իրադարձություններ Հայաստանում
Ռեկտորատի հերթական նիստը

Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...

ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք
ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...

Ռեկտորի հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ

Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...

Ի գիտություն բոլոր ուսանողների

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...

Ջանքերի արդյունքում` կանանց միամսյակ
Ջանքերի արդյունքում`  կանանց միամսյակ

Ո՞վ է  ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը`  հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...

Համալսարանական կլինիկաները` նորացված
Համալսարանական կլինիկաները`  նորացված

Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում  ամենայն բարիք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր
Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր

ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի նախագահներին
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի  նախագահներին

1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի  աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելու ստորագրահավաքին մասնակցեցին նաև բժշկականի պատվիրակները
Անահիտ աստվածուհու արձանի մասունքները  վերադարձնելու ստորագրահավաքին մասնակցեցին նաև բժշկականի պատվիրակները

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...

Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ
Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար

Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում  կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի  խմբագիր Էմիլ Ավետիսյանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ