Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
1922 թվական, մարտի 15: Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը Ստեղծման համառոտ պատմությունը
Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում:
Առանձնապես մեծ էր հայ ուսանողների թիվը Անդրկովկասյան մասնավոր համալսարանում (Թիֆլիս):
Սովետականացման արդյունքում Վրաստանում ինքնուրույն պետհամալսարան կազմակերպելու հետևանքով Անդրկովկասյան մասնավոր համալսարանը փակվելու շեմին էր, որն այդ տարիներին ուներ 3 ֆակուլտետ, որոնցից մեկը բժշկականն էր` 3 կուրսով:
1919 թ. տեղի է ունենում խորհրդակցություն` նվիրված Անդրկովկասյան մասնավոր համալսարանը Թիֆլիսից Երևան տեղափոխելու նպատակահարմարությանը: Քննարկումների արդյունքների հիման վրա հանրային կրթության նախարարը դիմում է նախարարների խորհուրդ` համալսարանը Երևան տեղափոխելու մասին զեկուցագրով, որին կից ներկայացված ուղեկցող այլ փաստաթղթերի մեջ կարևորվում է մեկը.
«Հայաստանում հսկայական է բուժօգնության պահանջարկը…, քանի որ եղեռնի, պատերազմի ու ավերածությունների սարսափները վերապրած հայերը ոչ միայն կարիք ունեն խնամակալության և բուժման, այլ նաև նրանցից ծնված սերունդը նույնպես կարիք կունենա բուժօգնության: Բժշկական ֆակուլտետի բացումը հետաձգելու հիմք չկա»:
Զեկուցագրին կից` նախարարը միաժամանակ ներկայացնում է Երևանում համալսարան հիմնելու օրինագիծը, որի առաջին կետում նշվում է.«Երևան քաղաքում հիմնել համալսարան` 4 ֆակուլտետներով` պատմաբանասիրական, իրավատնտեսագիտական, բժշկական և ֆիզիկամաթեմատիկական»:
Հայաստանի Առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919-ի մայիսի 16-ին հաստատում է ՙՀայաստանում համալսարան բանալու համար 300.000 ռուբլի հատկացնելու մասին օրենքը»:
Հարկ ենք համարում նույնությամբ մեջբերել օրենքի առաջին 4 կետը`
-
Հիմնել Երևանում համալսարան` հետևյալ 4 բաժիններով`
ա) պատմալեզվաբանական,
բ) տնտեսաիրավաբանական,
գ) բժշկական,
դ) ֆիզիկամաթեմատիկական (տեխնիկական ստորաբաժանումներով):
-
Համալսարանը բանալ 1919-20 ճեմարանական տարում:
-
Առաջին հերթին բանալ պատմալեզվաբանական բաժինը:
-
Մնացած բաժինները բանալու ժամանակը և հերթը սահմանում է Հանրապետության մինիստրների խորհուրդը` հանրային կրթության մինիստրի առաջարկությամբ (ՙԵրևանի համալսարան՚, 1995թ. Էջ 58-59):
Այսպիսով` ընդունվեց օրենք Հայաստանում համալսարան բացելու մասին:
Ի դեպ, հենց այս օրենքը հիմք ընդունելով մեր համալսարանում 2010 թվականին նշվեց բժշկական համալսարանի ստեղծման հոբելյանը:
Սակայն նշենք, որ օրենքը ընդունվելուց հետո Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը բացվեց 1922-ի մարտի 15-ին:
Ելնելով այն հանգամանքից, որ բժշկական ֆակուլտետի բացման իրական տարեթիվը և ամիսը համընկնում է այս օրերին, մենք որոշեցինք անդրադառնալ բժշկական ֆակուլտետի բացման նախապատմությանը:
Հայաստանում համալսարանի բացման հիշարժան տարեթվից` 1920-ի հունվարի 31-ից հետո սկսվում են բժշկական ֆակուլտետի բացման ուղղությամբ քննարկումները:
Մինչև 1919թ. մայիս և հունիս ամիսները կայանում են այդ հիմնախնդրին նվիրված 3 խոհրդակցություն: Առաջին նիստում (25.05.1919 թ.)` մասնավորապես նշվում է, որ բոլոր ֆակուլտետների ուսանողները պետք է հնարավորություն ունենան ստանալու ամբողջական կրթություն, ապահոված լինեն անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներով:
Գ. Տեր-Ներսեսովը խոսում է տերմինաբանության և բժշկական բառարանի կարևորության մասին և հայտնում Հայ բժիշկների միության աջակցությունը` մասնավորապես Վահան Արծրունու կազմած բժշկագիտական բառարանի խմբագրման ու հրատարակման գործում:
Երկրորդ նիստում (30.05.1919 թ.)` քննարկվում են բժշկական ֆակուլտետի կարգավիճակի, նրա հաստիքացուցակի նվազագույն նախահաշվի կազմման, ամբիոնների դասախոսական կազմի թեկնածուների, ինչպես նաև տարբեր երկրներից հայազգի պրոֆեսորների հրավիրման հարցերը:
Երրորդ նիստում (06.06.1919 թ.)` քննարկվում են բժշկական ֆակուլտետի ծրագրերի, պրոֆեսորներին հրավիրելու հարցերը և նրանց անվանաթերթերի բովանդակությունը:
Այսպիսով` բժշկական ֆակուլտետի կազմակերպման հնարավորությունն ավելի իրատեսական է դառնում: Հայաստանն այդ տարիներին ծայրահեղ ծանր սոցիալտնտեսական ու սանիտարահամաճարակային անմխիթար պայմաններում էր գտնվում: Գրեթե ողջ բնակչությունը զրկված էր ամենապարզ բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով հետևողական աշխատանք էր տարվում բժշկական ֆակուլտետի բացման ուղղությամբ:
Ահա ինչու` հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, 1920թ. աշնանը Հանրապետության կառավարությունը ստեղծում է զուգահեռ գործող երկու հանձնաժողով` մեկը Երևանում, մյուսը` Թիֆլիսում: Վերջինիս նիստը կայանում է 1920-ի սեպտմբերի 28-ին, Գ. Մ. Չաչիկյանի բնակարանում, որի ընթացքում մանրամասն ներկայացվում է Հայաստանում, մասնավորապես Երևանում բժշկական գործի անմխիթար վիճակը: Նշվում է, որ Հայաստանում եղած առանց այն էլ փոքրաքանակ բուժհաստատությունները բժիշկների փոխարեն սպասարկվում են բուժակների կողմից: Զեկուցողը մանրամասնորեն նշում է նաև ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրների և հիվանդանոցների մասին, որոնք կարող են ուսումնական բազա դառնալ նորաբաց ֆակուլտետի համար:
Երկարատև քննարկումից հետո ընդունվում է հետևյալ որոշումը.
ՙ«Ընդունելով ի գիտություն Տեր-Միքայելյանի հաղորդումը` Երևանում համապատասխան բժշկական հիմնարկի առկայության մասին, որտեղ կարելի է կազմակերպել 4-րդ կուրսի ուսանողների կլինիկական ուսուցումը, ինչպես նաև խնամարարության նախարարության պատրաստակամությունն` ըստ ամենայնի աջակցել բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը, հանձնաժողովը հնարավոր է համարում այս ուսումնական տարվանից (ճիշտ է փոքր ուշացումով) բացել բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսը, իսկ եկող ուսումնական տարվանից` 1-ին կուրսը»:
Վերը նշվածն իրականացնելու համար հանձնաժողովը որոշում է`
-
ներկայացնել Երևանի համալսարանի ռեկտորի կողմից ստորագրված օրինագիծը` բժշկական ֆակուլտետի առաջին և չորրորդ կուրսեր բացելու վերաբերյալ,
-
անցնել հրավերների ձևակերպման և անհրաժեշտ պարագաների ձեռքբերման փաստացի աշխատանքին,
-
ընտրել հանձնաժողով, որը կմեկնի Երևան` տեղի պայմաններին ծանոթանալու և պարապմունքների սկզբի մասին վերջնական որոշում ընդունելու համար:
Այսպիսով` շուրջ երկու տարվա հետևողական աշխատանքից և բանակցություններից հետո, ՀՀ կառավարությունը 1920-ի հոկտեմբերի վերջին ընդունում է ՙՀամալսարանում բժշկական ֆակուլտետի բացման մասին օրենքը՚ (ՙԵրևանի համալսարան՚, 1995թ. էջ 271-272): Սակայն խոսքը գործի չի վերածվում, քանի որ 1920-ի նոյեմբերի 29-ին ավարտվում է Առաջին Հանրապետության պատմությունը և սկսվում է Հայաստանի Երկրորդ` Սովետական Հանրապետության ժամանակահատվածը:
1921-ի նոյեմբերի 3-ին Հայաստանի ժողկոմխորհը որոշում է Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացել բժշկական կադրերի պատրաստման կենտրոն, որի բազայի վրա 1922-ի մարտի 15-ին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի դեկան է նշանակվում առողջապահության հմուտ կազմակերպիչ, բժիշկ Սպանդարատ Կամսարականը:
Հարկ է նշել, որ ժամանակներն այնքան ծանր էին, հնարավորություններն այնքան չնչին, որ թվում էր` անհնար է հաղթահարել առկա դժվարությունները, և նորաբաց ֆակուլտետը կանգնած էր անխուսափելի փլուզման առջև: Ոմանք անգամ անհրաժեշտ էին համարում փակել ֆակուլտետը: Սակայն մեծամասնությունը դեմ էր այդ կարծիքին և համոզված, որ հնարավոր է հաղթահարել եղած դժվարությունները և պատրաստել սեփական բժշկական կադրեր` որքան էլ դժվար ու ծանր լինի այդ գործընթացը...
Կարդացեք նաև
Փետրվարի 29-ը հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրն էր: Այդ օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի...
«Համալսարանի ռեկտորատում օրերս քննարկման առակա դարձան ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփումը, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ ուսանողների հեռացման և 2011-12 ուստարվա երկրորդ...
ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձինս Ձեզ, շնորհակալություն է հայտնում համալսարանի աշխատակիցներին, մասնավորապես` Ձեր մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին...
Երևանի պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական...
Լավ մասնագետը ցանկացած ոլորտում է հարգի: Սակայն մասնագետներ կան, որոնց սխալների կամ անգամ թերացումների հետ պարզապես անհնար է համակերպվել: Հանրությունն այս առումով առավել խստապահանջ է բժիշկների հանդեպ...
Շարունակում ենք ներկայացնել խորհրդարանի նախագահներին։ 2004-2007 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր...
Օրերս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում հարցազրույցի հրավիրել նրանց, ովքեր մեկնում են արտերկրի այն կլինիկաները և համալսարանները, ում հետ մեր համալսարանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն