Առողջապահություն 4.2011
2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն

Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին, գիտական հայտնագործություններին, աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին:
Գոյություն ունեցող լրատվամիջոցների շարքում իրենց արժանի տեղն ու դերն ունեն պարբերականները, որոնց առաքելությունը ոչ միայն լրատվությունն է, այլև գիտական, հրապարակախոսական, մասնագիտական, հանրամատչելի հոդվածների հրապարակումները: Ինչպես ցանկացած լրատվամիջոց, պարբերականները նույնպես շատ հաճախ չդիմանալով մրցակցությանը, դադարեցնում են իրենց գործունեությունը: Քչերին է հաջողվում գոյատևման երկար ճանապարհ անցնել: 55 տարին գրեթե բացառիկ երևույթ է պարբերականների կյանքում, և, ի ուրախություն մեզ ու մեր բազմահազար ընթերցողների, պետք է նշեմ, որ
«Առողջապահություն» հանդեսն այն եզակիներից է, որ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, երբեմն նույնիսկ առճակատվելով փակման վտանգին, կարողացավ գոյատևել:
Հավատարիմ մնալով իր դավանանքին, ի սկզբանե հանդեսը ստանձնել է առողջապահության համակարգում հայերեն լեզվով հրատարակվող առաջին և միակ պարբերականի դերը և մինչև այժմ իրականացնում է այդ առաքելությունը` իր էջերը տրամադրելով բժշկագիտության զարգացմանը, գիտական կադրերի պատրաստմանը վերաբերող, ինչպես նաև հանրամատչելի հոդվածների հրապարակումներին:
Առողջապահության ոլորտն այսօր կանգնած է արմատական փոփոխությունների շեմին: Բժշկական ծառայությունների որակի, վերակառուցվող և նորաստեղծ հիվանդանոցների ու պոլիկլինիկաների բուժսարքավորումների արդիականացմանը, երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմանը, սանիտարահակահամաճարակային անվտանգության ապահովմանը, մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականությանը և շատ ուրիշ հարցերի վերաբերյալ հրապարակումներին է պարբերաբար անդրադառնում «Առողջապահություն» հանդեսը:
Եկող` 2012 թ. խմբագրությունը իրականացնելու է ինչպես բովանդակային, այնպես էլ` կազմակերպչական բնույթի մի շարք փոփոխություններ, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն մեր հանդեսը: Ավելի մեծ տեղ Է հատկացվելու մարզային բուժաշխատողների հոդվածների հրապարակումներին, նամակներին, առաջարկություններին ու դիտողություններին:
Ամենակարևոր նորությունը հանդեսի կառուցվածքային փոփոխությունն է:
2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն: Հանդեսի էջերում տարբեր հիվանդությունների կանխարգելմանը նվիրված հանրամատչելի հոդվածներից զատ, լուսաբանվելու են նաև ոլորտի արդիականացմանն ուղղված առողջապահության նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրեր, վաստակա-շատ բժիշկների ու պատասխանատու ղեկավար աշխատողների հետ անցկացվող հարցազրույցներ, բժիշկ-մասնագետների, միջին բուժաշխատողների և մարզային բուժհաստատությունների բազմաթիվ խնդիրներին նվիրված վերլուծականներ, դեղերի ու դեղաբույսերի կարևորությանն առնչվող հարցերի քննարկումներ, հայ բժշկության պատմությանը վերաբերող և շատ այլ թեմաներով հոդվածներ, որոնք էլ ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն մեր հանդեսը:
Գիտական հոդվածները տպագրվելու են առանձին համարներով, որպես «Առողջապահություն» հանդեսի գիտական հավելվածներ:
Շուտով կավարտվի 2011 թվականը և մենք Ձեզ հետ միասին կշարունակենք համագործակցությունը նաև եկող` Նոր տարում:
Ամանորը մեր ժողովրդի նվիրական տոներից է, որին մենք բոլորս նախապատրաստվում ենք մեծ սպասումներով և նշում առատ սեղանների շուրջ: Մեր հանդեսի «Առողջ ապրելակերպ» խորագրի տակ տպագրվող հոդվածները կօգնեն ձեզ ճիշտ սնվելու և խուսափելու ամանորյա ուտեստների չարաշահման պատճառով առաջացող հետևանքներից: Թող գալիք` 2012 թ. մեր ժողովրդի համար լինի առողջության, խաղաղության և բարեկեցիկ կյանքով ապրելու տարի:

Կարդացեք նաև

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...


ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...


Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...


Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...


«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...

Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...


«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...


Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...


– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...

Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...


Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն