Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012

Տրավատանի և պոլիկվադով տրավատանի առաջացրած մորֆոլոգիական փոփոխությունները ճագարների աչքերի առաջային հատվածներում

Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001): Ըստ С.Н. Федоровի(1974, 1981թ) առաջային բացանկյունային գլաուկոման դիտում են, նաև որպես ցիլիար մարմնի  իշեմիկ հիվանդություն, որը բերում է ՆԱՀ-ի սեկրեցիայի քչացմանը, որն էլ նպաստում է դիստրոֆիկ փոփոխությունների առաջացմանը աչքի դրենաժային համակարգում և բերում ՆԱՀ-ի հոսքի խանգարմանը և ՆԱՃ-ն բարձրացմանը: Հետևաբար հիմնական բուժման մեթոդները ուղղված են դեպի ՆԱՃ-ան իջեցմանը: Բացանկյուն գլաուկոմայի բուժման մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում պրոստոգլանդինների անալոգների օգտագործումը, որոնք իջեցնում են ՆԱՃ-ը, ուվեոսկլերալ հոսքի ակտիվացման հետևանքով Տրավոպրոստը պատկանում է սինթետիկ պրոստոգլանդինների F2α խմբին, որի ազդեցության մեխանիզմը մետալոպրոտեազի սինթեզի ակտիվացումն է, որն իր հերթին բերում է ցիլիար մկանի ներբջջային մատրիքսի կոլագենի քչացմանը, մեծացնելով ներակնային հեղուկի ուվեոսկլերալ հոսքը: Սա հանդիսանում է պրոստոգլանդինային FP ռեցեպտորների բարձր ընտրողական ագոնիստ (A.L. Jazzaf AM., Desantis L., Netland P.A., 2003): Տրավոպրոստը չունի ազդեսություն EP1 և EP2 ռեցեպտորների վրա, (Sharif N., Davids T., Williams G., 1999): Տրավատանը պարունակում է կոնսերվանտն`բենզալկոն քլորիդ, որը ապակայունացնում է արցունքային թաղանթը, վնասում է լիպիդային շերտը, ունի նաև տոքսիկ ազդեսություն եղջրաթաղանթի, կոնյուկտիվայի էպիթելի և տրաբեկուլայի բջիջների վրա, ինչպես նայև առաջացնում է իմունոալերգիկ ռեակցիա (Yee R.V. 2007, Ota T. et al 2007, Erb C. et al. 2008, Hommer A.  2010): Տրավատան  պոլիկվադովը չի պարունակում բենզալկոն քլորիդ, սակայն այն պարունակում է պոլիկվադ: Այն հանդիսանում է ախտահանող (դետերգենտ) տիպի կոնսերվանտ: Այն իրենից ներկայացնում է բարձրամոլեկուլյար պոլիմեր բաղադրիչ և օգտագործվում է ALCON ֆիրմայի կողմից 1980թ. OptiFree Expres կոնտակտային լինզաների խնամքի համար նախատեսված հեղուկի մեջ, որը նախատեսված է բազմակի օգտագործման համար: Որից հետո որպես գլխավոր բաղադրամաս Tears Natural 2 և  Систейнի մեջ: Նրա հիմնական տարբերությունը հանդիսանում  է մոլեկուլի մեծ չափերը, որի հետևանքով նա չի ադսորբվում լինզայի մակերեսին: Հանդիսանալով դետերգենտ նա ունի հատկություն ,ըստ որի նա պրակտիկորեն չի վնասում եղջրենու էպիթելիալ բարիեռը, նրա թափանցելիությունը սահմանափակվում է էպիթելի արտաքին շերտերով, այն դեպքում երբ ԲԱՔը բերում է եղջրենու շերտերի, մինջև բազալ թաղանթ թափանցելիության բարձրացմանը  (Lopez B.B., Ubels J.L.):  Նույն խտության ԲԱՔի և պոլիկվատերնիում1 համեմատման դեպքում, վերջինս ցույց է տվել ավելի քիչ տոքսիկ ազդեցություն կեռատոկոնյուկտիվալ մակերեսի վրա (Labbe A., Pauly A., Liang H., Brignole Baudouin F., Martin C., Warnet J.M., Baudouin C.):      

 

Նպատակ - Համեմատել` in vivo, կոնսերվանտ պարունակող և առանց կոնսերվանտի պրոստոգլանդինների(տրավատան, տրավատան պոլիկվադով), առաջացրած ձևաբանական (մորֆոլոգիական) փոփոխությունները ճագարների աչքերի առաջային հատվածների հյուսվածքներում: 

 

Մեթոդները և նյութերը - Կատարվել է լաբորատոր հետազոտությունը  թվով 20 ճագարների վրա: Ճագարները պատկանում են Շերշելլա ցեղախմբին: Ճագարները բաժանված են 2 խմբի, յուրաքանչյուրում 10 ճագար, 4 ամսեկան և 2կգ կշռով: Ճագարների ձախ աչքին կաթեցվել է փորձնական դեղերը, ամեն օր ժամը 20:00 ին, 50 միկրոլիտր քանակությամբ, 1 ամիս տևողությամբ, իսկ յուրաքանչյուրի համապատասխանաբար աջ աչքը վերցվել է որպես կոնտրոլ խումբ: Այսպիսով առկա է 3 խումբ` 2 փորձարարական և 1 կոտրոլ: Օգտագործվել է հետևյալ կերպ` 

  1. Խումբ տրավատան ALCON ֆիրմայի
  2. Խումբ տրավատան  պոլիկվադով ALCON ֆիրմայի
  3. Կոնտրոլ

 

Մորֆոլոգիական հետազոտության համար կատարվել է ճագարների աչքերի էնուկլեացիա, որոնք պահվել են 12% նեյտրալ ֆորմալինում: Պրեպարատնրը ներկվել են հեմոտոքսիլին էոզինով, որն օգնում է ընդհանուր պատկերացում ունենալ հետազոտվող հյուսվածքների մասին: Հիստոգրամմայի բնութագրի բացատրությունը անցկացվեց  EPL10 օկուլյարով և A-Plan  10/0,25 և A-Plan 20/0,25 օբեկտիվով միկրոսկոպի մեծացմամբ (Axiostar plus):

 

Արդյունքները և քննարկումըԻնչպես ցույց է տվել հետազոտությունը, 1ին խումբ աչքերում  դիտվել են հետևյալ փոփոխությունները` 90%-ի մոտ ծիածանաթաղանթը մուգշականակագույն է: Եղջրենու էպիթելում տեղտեղ առկա է պրոլիֆերացիա և փոքր էռոզիաներ: Եղջրենու ստրոմայում նկատվում է այտուց, Շլեմյան կանալը լայնացած է: Ցիլիար վենուլաները լայնացած են, ցիլիար մկանը ֆրագմենտավորված, նկատվում է միջթելային այտուց: Բացի այդ այս խմբում ավելի հաճախ հանդիպում են եղջրենու որոշակի հատվածների հաստացում, որը կապված է սկլերոտիկ պրոցեսի զարգացման հետ, տեղտեղ նկատվում է շարակցահյուսվածքային թելիկների պատըռվածք: 

 

2-րդ խումբ աչքերում նույնպես դիտվում է եղջրենու գույնի մգեցում 70%-ի մոտ: Դիտվում է նաև եղջրենու էպիթելի պրոլիֆերացիա, անոթների լայնացում: Շլեմյան կանալի խտրոցանման ձևափոխում, որը կապված է նրա հյուսվածքների այտուցի հետ: Չի նկատվում սկլերոտիկ պրոցեսի զարգացում, շարակցահյուսվածքային թելիկների պատռվածք և եղջրենու էրոզիաների առաջացում: Կոնտրոլ խմբում պաթոլոգիական փոփոխություններ չեն հայտնաբերվել:

 

Աղյուսակ 

Դեղերի անվանումները

Աչքերի թիվը

Հիպերեմիա

Հետերո-քրոմիա

Եղջրենու էրոզիաև ֆիբրոզի զարգացում, շ.հ. թելերի պատռվածք

Շլեմյան կանալի լայնա­ցում

Ցիլիար վենուլաների

լայնացում և պրոլիֆերացիա

Ցիլիար մկանի ֆրագմենտացիա և միջթելային այտուց

Տրավատան

10

արտ.

9

8

9

9

7

Տրավատան  պոլիկվադով

10

5

 թույլ արտահայտված

6

0

9

9

5

 

Եզրակացություն - Հետազոտությունները ցույց տվեցին, որ տրավատանը առաջացնում են սկլերոտիկ պրոցեսի զարգացում, շարակցահյուսվածքային թելիկների պատռվածք: Բացի այդ փոխում է ծիածանաթաղանթի գույնը: Դրա հետ մեկտեղ նկատվում է եղջրենու էրոզիաների և խոցերի զարգացում: Եվ ի տարբերություն նրա տրավատան պոլիկվադովը չի առաջացնում սկլերոտիկ պրոցեսի զարգացում, շարակցահյուսվածքային թելիկների պատռվածք, եղջրենու էպիթելի  դեֆեկտ: Հետազոտությունը ցույց է տվել, որ կոնսերվանտ ԲԱՔը ունի ավելի տոքսիկ ազդեցություն աչքի առաջային հատվածների հյուսվածքների վրա ,քան պոլիկվադը:

 

Գրականություն

 

  1. В.П. Еричев, Л.В. Якубова. Травопрост  новый аналог простагландина для лечения больных глаукомой // Журн. Глаукома – 2004. – N2 – С.77 81
  2. В.П. Фокин, С.В. Балалин. Анализ эффективности применения траватана в лечении первичной открытоугольной глаукомы // Журн. Глаукома – 2006.  N2 – С.37 – 41
  3. Е.А. Егоров, Т.Е. Егорова, Ж.Г. Оганезова. Российский клинический опыт по изучению эффективности и безопасности 0,004% раствора травопроста (Траватан) в  лечении открытоугольной глаукомы // 2006.
  4. Christophe Baudouin  Detrimental Effect of Preservatives in Eye Drops: Implications for the Treatment of Glaucoma // Acta Ophthalmol  2008; 86: 716726. 
  5. Федоров С.Н.,Ивашина А.И., Михайлова Г.Д. Вопросы патогенеза и лечения глаукомы, М., 1981.С. 5963.
  6. Takagi Y, et al. Тафлотан® (Тафлупрост 0,0015%) Фармакологический и клинический профиль // Exp Eye Res.  2004; 78; 76777
  7. Hommer A. A review of preserved and preservativefree prostaglandin analogues for the treatment of openangle glaucoma and ocular hypertension. //Drugs Today  2010; 46: 409416.
  8. Labbe A., Pauly A., Liang H., Brignole Baudouin F., Martin C., Warnet J.M., Baudouin C.Comparizon of toxicological profiles of benzalkonium chloride and poliquaternium 1 an experimental study // j ocul Pharmacol Ther 2006 Aug; 22( 4); 267278
  9. Lopez B.B., Ubels J.L..Quantitative evaluation of the corneal epithelial barrier: effect of artificial tears and preservatives // Curr. Eye Res. 1991; 10( 7); 645656
  10. Yee R.W. The effect of drop vehicle on the efficacy and side effects of topical glaucoma therapy: a review // Curr. Opin. Ophthalmol. 2007. Vol. 18.No. 2. P, 134139. 

Հեղինակ. Հովհաննիսյան Ա.Ա., Հարությունյան Մ.Ս.,ԵՊԲՀ հետդիպլոմային կրթության ակնաբուժության ամբիոն УДК 617.7007.68108
Սկզբնաղբյուր. Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրոնիկական դակրիոցիստիտի բուժումը մոդիֆիկացված դակրիոցիստոռինոստոմիայի եղանակով (գրականության տեսություն)

Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...

Ակնաբանություն Բուժման մեթոդներ
Թունավորման ուսումնասիրության յուրահատկությունները

Դատական թունաբանությունը գիտական մի ասպարեզ է, որտեղ կիրառվում են թունաբանության, անալիտիկ քիմիայի, դեղագիտակության և այլ դիսցիպլինների գիտելիքներն ու մեթոդները...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ