Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
ԵՊԲՀ-ն ավիաբժիշկներ կպատրաստի Հայ-իսպանական համագործակցություն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգի բարեփոխումներ` Եվրոմիության ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) պահանջներին համապատասխան` 2013-ի գարնանն այդ կառույցում ներգրավվելու հայցի նախապատրաստման նպատակով:
Ավիացիոն անվտանգության կարևոր բաղադրիչ է թռիչքային անձնակազմերի բժշկական փորձաքննությունը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է բժշկական փորձաքննություն իրակացնող բժիշկների վերապատրաստում` «ավիացիոն բժշկություն» մասնագիտությամբ:
Բարեփոխումների այս ծրագիրն իրականացվում է Իսպանիայի քաղաքացիական ավիացիայի մասնագետների աջակցությամբ:
Հյուրընկալվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանին, ԵՄ «ՙԹվինինգ» ծրագրի Հայաստանում մշտական խորհրդատու Սամուել Օտտո Սանչես Սեռառանոն նշեց, որ «Հայաստանի քաղաքացիական ավացիայի գլխավոր վարչության կարողությունների ուժեղացում» բաղադրիչի իրականացման ընթացքում ակնհայտ է դարձել Հայաստանում ավիացիոն բժիշկների թե´ պատպաստման, թե´ վերապատրաստման անհրաժեշտությունը: Նրա հետ էին Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա համալսարանի ներկայացուցիչները:
«Իհարկե, հեշտությամբ կարելի էր Թվինինգ ծրագրի ֆինանսավորումով Հայաստանի ավիցիոն բժիշկների եվրոպական չափորոշիչներին համապատասխանող դասընթաց կազմակերպել: Բայց որպեսզի ապահովվի կարևոր այս գործընթացի շարունակականությունը, նպատակահարմար գտանք Երևանի պետական բժշկական համալսարանին առաջարկել այս ոլորտում համագործակցել Մադրիդի Կամիլո Խոսե Սելա հեղինակավոր համալսարանի հետ, որն ավիացիայի թռիչքային անձնակազմին սպասարկող բժշկական կադրերի եվրոպական չափորոշիչներին համապատասխան` պատրաստման և վերապատրաստման մեծ փորձառություն ունի:
Մադրիդի այս համալսարանի ավիացիոն բժշկության մասնագետները պատրաստ են այս ոլորտում համագործակցել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ և համատեղ անցկացնել վերապատրաստման դասընթաց, որն ընդունվել է Իսպանիայի ավիացիոն անվտանգության գործակալության կողմից:
Համալսարանի ավիացիոն բժշկության կուրսի ղեկավար Լուիս Կոնդեն շեշտեց, որ իրենց համալսարանն այս ծրագրում ընդգրկում է ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներին ու դասախոսներին:
Առաջարկվեց երկշաբաթյա առաջին համատեղ դասընթացը կազմակերպել հունիսին: Հայաստանի քաղաքացիական ավացիայի բժշկական բաժնում ծառայություններ մատուցող 10 նեղ մասնագետներին և ԵՊԲՀ-ի մի խումբ դասախոսներին Իսպանիայից ժամանած մասնագետները կվերապատրաստեն եվրոպական ժամանակակից պահանջներին համապատասխան: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան Իսպանիայի Կամիլո Խոսե Մելա և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանների ռեկտորների ստորագրությամբ վկայագրեր, որոնք կճանաչվեն Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության անդամ բոլոր երկրների կողմից:
Իսպանացի հյուրերն իրենց հայ գործընկերներին ներկայացրին դասընթացի ծրագիրը և պատրաստակամություն հայտնեցին այս խնդրի շուրջ ԵՊԲՀ-ի հետ համագործակցել նաև հետագա հնարավոր զարգացումների դեպքում:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, կարևորելով ներկայացված ծրագիրը, շեշտեց, որ այն համահունչ է ԵՊԲՀ-ի այսօրվա մոտեցումներին.
«Մենք այսօր գնում ենք անհրաժեշտ այն մասնագիտությունների զարգացման ճանապարհով, որոնք թույլ են կամ` չունենք: Այս ենթատեքստում վերականգնել ենք նախկին սանիտարահիգիենիկ, այժմ` հանրային առողջության ֆակուլտետը: Շուտով կվերաբացվի նաև մանկաբուժության ֆակուլտետը, կզարգացնենք սպորտային բժշկությունը:
Անտարակույս, մեզ համար խիստ արդիական է նաև իր յուրահատություններն ունեցող ավիացիոն բժիշկների պատրաստումը: Այն սիրով կիրականացնենք առաջարկվող ծրագրով` ընդգրկելով
հետդիպլմային կրթության մեջ: Մենք պատրաստ ենք բոլոր առումներով աջակցել այս ծրագրի կայացմանը»,-ասաց Դերենիկ Դումանյանը:
«Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության համակարգ ինտեգրվելու համար Հայաստանում, փաստորեն, նոր կառուցվածք ենք ներդնում: Այս վերապատրաստումներն իրականացնելիս պետք է առաջնորդվենք եվրոպական օրենսդրությամբ` հաշվի առնելով մի շարք ընթացակարգեր: Դասընթացի հիմնական նպատակն է ավիացիայի ոլորտում աշխատանքի փորձ ունեցող բժիշկներին զինել այնպիսի կարողություններով ու հմտություններով, որ կարողանան եվրոպական օրենսդրությունից բխող պահանջները կիրառել ավիացիայի ոլորտում»,-ասաց Լուիս Կոնդեն:
Որոշվեց, որ առաջիկա աշխատանքային քննարկումներից հետո երկու համալսարանների ղեկավարները կստորագրեն երկուստեք կարևորվող համագործակցությունը վավերացնող համաձայնագիր, որը կապահովի եվրոպական օրենսդրության պայմանները բավարարող ծրագրերով դասընթացների համատեղ կազմակերպումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների և միջազգային կապերի գծով պրոռեկտորներ Սամվել Ավետիսյանը և Երվանդ Սահակյանը:
Կարդացեք նաև
1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...
Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...
Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...
2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...
Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...
2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...
ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...
- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...
Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...
Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...
Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն