Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Ընտրությունների արդյունքում ունենք ամբիոնների ընտրված վարիչներ և պրոֆեսորներ
2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների տարակարգերի մասին բժշկական համալսարանի կարգը:
Այս առնչությամբ է մեր զրույցը Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի գիտական քարտուղար, պրոֆեսոր Տաթևիկ Ավագյանի հետ, ում խնդրեցինք պատմել այն նոր կարգի մասին, որը օգտագործվում է ամբիոնի վարիչների և դասախոսների ընտրության ժամանակ:
Ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների տարակարգերի մասին բժշկական համալսարանի կարգի կիրառման արդյունքում հստակեցվել է կարևորագույն մի գործընթաց, ըստ որի` յուրաքանչյուր ամբիոնի ուսումնական և գիտական ծանրաբեռնվածությունը, որպես կանոն, պետք է կազմի նվազագույնը 5 հաստիքային միավոր: Այդ կարգում հստակ նշվում է յուրաքանչյուր հաստիքային 5 և ավել միավորների դեպքում դասախոսների տարակարգերի համամասնությունը, որով էլ առաջնորդվում ենք մրցույթ հայտարարելիս:
Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը տրվում է առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում, համալսարանի կայքում և փակցվում է հայտարարությունների ցուցատախտակներին` ընտրությունից առնվազն երկու ամիս առաջ: Հայտարարության մեջ նշվում են մրցույթի պայմանները, պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները և դիմումների հանձնման ժամկետը: Դիմումները կարող են ներկայացվել հայտարարության հրապարակումից հետո` 30 օրվա ընթացքում:
Թեկնածուները հայտարարության մեջ նշված ժամկետում համալսարանի գիտական խորհրդի քարտուղարություն են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց թվում առանձնանում է կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի կողմից մշակված «Դասախոսի որակավորման գնահատման հարցաթերթը»: Այն ընդգրկում է վերջին 5 տարիների ընթացքում թեկնածուի կատարած աշխատանքների ծավալը` ներառելով ինչպես ուսումնական, մեթոդական, գիտական, առկայության դեպքում` կլինիկական, վարչական, ինչպես նաև` հասարակական գործունեությունը: Հաշվի է առնվում նաև «Դասախոսը` ուսանողի աչքերով» հարցման արդյունքները: Հարցաթերթի լրացման արդյունքում հավաքած միավորները հիմք են հանդիսանում որակավորման հանձնաժողովի կողմից տրվող կարծիքի համար և կողմնորոշիչ են հատկապես մրցութային իրավիճակներում:
Որակավորման հանձնաժողովի նիստերում համապատասխան ֆակուլտետի գիտական քարտուղարի կողմից մանրամասն ընթերցվում է թեկնածուի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկատվություն: Որակավորման հանձնաժողովի նախագահ` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս.Ա. Ավետիսյանի և հանձնաժողովի անդամների քննարկման արդյունքում տրվում է համապատասխան` դրական կամ բացասական կարծիք: Սակայն պետք է նշեմ, որ անգամ որակավորման հանձնաժողովի և համապատասխան ֆակուլտետի խորհրդի բացասական կարծիքը չի արգելում թեկնածությունը ընտրության դնել համալսարանի գիտական խորհրդի նիստում:
Ամբիոնի վարիչի ընտրության համար հրավիրված գիտական խորհրդի նիստն անցկացվում է «Ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի» համապատասխան: Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում թեկնածուն համարվում է ընտրված, եթե նրա օգտին քվեարկել է խորհրդի անդամների կեսից ավելին (գիտական խորհրդի կազմը ներկայացված է համալսարանի կայքում): Ընտրված թեկնածուի հետ ռեկտորը 3 օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր և նրան հրամանագրում ամբիոնի վարիչի պաշտոնում` մինչև 5 տարի ժամկետով:
Այն ամբիոնների վարիչները, որոնք գիտության թեկնածուներ են, նրանց հետ պայմանագիր է կնքվում մինչև 3 տարի ժամկետով: Այն հետապնդում է մեկ նպատակ` խթանել ամբիոնի վարիչի, ինչու ոչ` նաև ամբիոնի դասախոսական կազմի հետագա գիտական գործունեության ակտիվացումը:
Մինչ օրս այդ գործընթացին մասնակցել են 30` ինչպես բուհական, այնպես էլ հետբուհական և շարունակական կրթության ամբիոններ:
Կարդացեք նաև
1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...
Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...
Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի...
2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...
Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...
ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...
- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...
Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...
Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...
Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն