Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
«Աստված մի արասցե` պատերազմ հարկադրվի մեզ, յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»

ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին վերջերս որոշումներ են կայացվել կենտրոնական մեթոդական հանձնաժողովում:
Երբ Հայոց բանակի ստեղծման 20-ամյակի առիթով բժշկական համալսարանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ս. Ավետիսյանը արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալի, ցավով պետք է նշեմ, որ պարգևատրման պահին տարակուսեցի. ի՞նչ առիթով է զինվորական պարգևի արժանանում իմ կարծիքով այս բնագավառի հետ առնչություն չունեցող Սամվել Ավետիսյանը:
Հետո պիտի պարզեի, որ նա ոչ միայն մասնակցել է Արցախյան ազատամարտին, այլև եղել ռազմական գործողությունների կիզակետում, հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընդամենը մեկ օրվա ընթացքում երեք անգամ ճակատագիրը խնայել է նրան` զերծ պահելով մահաբեր գնդակի հարվածից:
Հավանաբար նախախնամությունը հանուն նրա անմայր մեծացող Նարեկ որդու էր իր հովանու ներքո առել վերջինիս հորը, չցանկանալով կրկնակի ճակատագրական հարվածով կոտրել նրա վիրավոր սիրտը: Անիմանալի են Արարչի որոշումները, բայց որ ստույգ մահվան հետ դեմ հանդիման է կանգնել մի քանի անգամ և վերադարձել ծանր հիշողություններով` փաստ է, հիշողություններ, որոնց մասին դժվարությամբ է խոսում, հիշողություններ, որոնք մինչև այսօր տանջում են նրան: Ես մի քանի անգամ փորձեցի մեր խոսակցությունը տանել պատերազմի մասին պատմելու ընդունված հունով, բայց զգացի, որ պատերազմը` իր ծանր, դժոխային պատկերներով այնպես է նստած նրա մեջ, որ անհնար է առանց ցավեցնելու նրան ներքաշել այն ծանր օրերի գիրկը, որոնց մասին արտաքուստ ամուր, առնական, հզոր տղամարդը առանց ծանր ապրումների չի կարողանում խոսել: Սկսվող դեպքերի նկարագրությունն ընդհատվում էր «...Ես այս մասին չեմ սիրում խոսել» ընդգծված տխուր երանգով ասված խոսքով: Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղի «Գարեգին Նժդեհ» ջոկատի բժշկի հանդիպումները նախկին ազատամարտիկների հետ միշտ ավարտվում են որոշակի մտահոգությունների բացահայտմամբ` պատշաճ ուշադրության չի արժանանում տղաներից որևէ մեկի հիշատակը, համապատասխան օգնություն չի ցուցաբերվում իրենց զոհված ընկերոջ ընտանիքին...
«Լսել եմ, որ ձեր զոհված ընկերոջ ընտանիքին երկար ժամանակ նյութական և բարոյական աջակցություն եք ցուցաբերել»... Առանց սպասելու խոսքիս ավարտին ասաց.«Մեծ բան չէ, մեզանից յուրաքանչյուրը կարող էր լինել նրանց փոխարեն: Պատերազմում չզոհվածներս պարտավոր ենք ոչ միայն հիշել նրանց, ովքեր նվիրաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը, այլև ուշադիր ու հոգատար լինել նրանց զավակների հանդեպ, այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրին առողջությունը, որի արդյունքում հաճախ ճակատագրեր խեղվեցին...»:
Որքան էլ չէր ստացվում կապակցված հիշողությունների շարանը ներկայացնելը, այնուամենայնիվ նրան ցնցած մի քանի դեպք ներկայացրին դժոխային այն պատկերը, երբ բժիշկը մասնակցել է գերիների, ազատամարտիկների, զոհվածների դիակների փոխանակմանը...
Ամփոփիչ խոսքն այնուամենայնիվ հնչեց այսպես.«Ինչքան էլ ծանր` համոզված եմ, Աստված մի արասցե` պատերազմ հարկադրվի մեզ, յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»:
Թեև դժվար էր այս պաթետիկ վերջաբանից հետո անցնել գործնական խոսակցության, այնուամենայնիվ պետք է իրագործեի հանդիպմանս երկրորդ նպատակադրումը` խնդրելով ընթերցողին ներկայացնել ուսումնական գործընթացի կատարելագործմանը նպաստող վերջին որոշումները:

Կարդացեք նաև

1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...

Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...


Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...


Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...


ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի...


2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...


Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...


2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...

- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...


Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...


Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...


Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն