Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Հայաստանի Մայրաքաղաքը Գրքի 12-րդ համաշխարհային Մայրաքաղաք

Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք:
Շքեղ հանդիսությամբ գրքի 2011-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք:
Ելույթների ընթացքում Մատենադարանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխարհի գործող19 այբուբենների տառերից հավաքվեց խորհրդանշական «Ամրագրիր քո ապագան» մետաղական քանդակը, որը դեպի վեր քայլող մարդն է, ով գնում է դեպի ապագան:
Միջոցառմանը ելույթ ունեցան արգենտինյան տանգոյի վարպետներ, 2013-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք Բանգկոկից ժամանած ազգագրական և Հայաստանի պարի պետական համույթները:
![]() |
![]() |
![]() |
Միջոցառումը եզրափակվեց եռաչափ գրաֆիկայով պատրաստված ներկայացմամբ և շքեղ հրավառությամբ:
Երևանն այդ պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի:
Ի դեպ` Երևանի Ազատության հրապարակում նույն օրը կայացավ իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիի համերգը, ով Հայաստանում էր «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (Մարչելո Ռոտայի ղեկավարությամբ),Հայաստանի պետական կամերային երգչախմբի և «Հովեր» կամերային երգչախմբի հետ համատեղ բացօթյա համերգը իսկական տոն դարձավ երևանցիներիս համար:

Կարդացեք նաև

1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...

Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...


Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...


Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...


ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի...


2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...


Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...


2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...


ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...

- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...


Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...


Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն