Հիվանդություններ Քրոնիկ փորկապություն
Փորկապությունը ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված խանգարումներից է: Վերջին ժամանակներս փորկապությունը ընդունում են որպես անկախ հիվանդություն, բայց շատ հաճախ նա հանդես է գալիս նաև որպես ուրիշ հիվանդության ախտանշան կամ վկայում ոչ առողջ ապրելակերպի մասին:
Փորկապությունը հանդիպում է բոլոր տարիքային խմբերի մոտ, ինչպես երեխաների` սկսած ծննդյան օրվանից, այնպես էլ տարեցների մոտ: Չնայած փորկապության ախտորոշման և բուժման ասպարեզում նշանակալից առաջընթացին` արդյունավետ լուծումը այս խնդրի մի փոքր բարդ է, հիմնականում դեֆեկացիայի ակտի առանձնահատկությունների մասին պացիենտների պատմելու կաշկանդվածության պատճառով, ինչպես նաև բժիշկների զսպվածության` ովքեր զգում են որոշակի դժվարություններ փորկապության հետ կապված խնդիրների լուծման հարցում: Արդյունքում պացիենտը հաճախ մնում է առանց համապատասխան բուժօգնության, ինչը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն նրա առողջական վիճակի համար, այլ նաև սոցիալապես դարձնում նրան հաշմանդամ:
Դեֆեկացիայի ակտի հաճականությունը նորմայում
Դեֆեկացիայի ակտի հաճականությունը նորմայում կարող է տատանվել: Մեծահասակների կեսի մոտ աղիքները դատարկվում են օրը մեկ անգամ: Ավելի հազվադեպ հանդիպում են նաև մարդիկ, որոնց մոտ դեֆեկացիայի ակտը կատարվում է օրը 2 անգամ կամ 3 անգամ 2 օրվա ընթացքում: Այդպիսի մարդիկ կազմում են առողջ մարդկանց 5-9%:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդունած սննդի անցումը բերանի խոռոչից մինչև հետանցք, առողջ մարդկանց մոտ, միջինում կազմում է 24-48 ժամ, իսկ ավելի հազվադեպ`մոտ 60 ժամ:
Քրոնիկ փորկապության և թութքի համադրությունը հանդիսանում է ամենահաճախ հանդիպողներից: Երբեմն անհնարին է որոշել առաջնային թութք ու երկրորդային փորկապությու±ն է, թե հակառակը: Չնայած վերջին շրջանում ավելի ու ավելի հակված են հավատալ, որ փորկապությունը թութքի զարգացման պատճառ չէ: Թութքը առանց փորկապության հազվադեպ է հանդիպում, այն դեպքում, երբ քրոնիկ փորկապությամբ տառապող համարյա բոլոր մարդիկ անխտիր նշում են , որ ունենում են արյունահոսություն դեֆեկացիայի ակտի ժամանակ, ցավեր, քոր հետանցքի շրջանում, իսկ երկարատև փորկապության դեպքում նաև հեմորոիդալ հանգույցների արտանկում:
Փորկապությունը որոշ դեպքերում արագացնում է թութքի կլինիկական պատկերի դրսևորումը: Այդ դեպքում փորկապության վերացումը թութքի դրսևորման ցանկացած փուլում հանդիսանում է այդ հիվանդության կանխարգելման և բուժման կարևորագույն միջոցառումներից:
Քրոնիկ փորկապության բուժումը
Քրոնիկ փորկապության բուժումը չի սահմանափակվում թուլացնող միջոցների նշանակմամբ: Ինքնաբուժմամբ զբաղվելը խստիվ արգելվում է , քանի որ երկարատև, մշտական բնույթ կրող փորկապությունը կարող է լինել ծանր հիվանդության ախտանշան կամ նպաստել վտանգավոր բարդությունների զարգացման:
Բացի այդ, ինքնուրույն լուծողական միջոցների ընդունումը` առանց հաշվի առնելու նրանց առանձնահատկությունները, գործողության մեխանիզմները և հնարավոր կողմնակի ազդեցությունները կարող են հանգեցնել աղիքների ֆունկցիայի խանգարման ,արդյունքում առաջացած դեֆեկացիայի հետ կապված խնդիրների: Միևնույն ժամանակ լուծողականների չափաբաժինը ավելանում է և ժամանակի ընթացքում դեղորայքը դառնում է ոչ արդյունավետ:
Իմանալով պացիենտի մոտ քրոնիկ փորկապության ի հայտ գալու մեխանիզմը` բժիշկը բուժում է նշանակում, հաշվի առնելով պաթոգենետիկ գործոնները: Դա նպաստում է սիմպտոմատիկ դեղամիջոցների ազդեցության առավել արդյունավետությանը:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն