Առողջապահություն 1.2010
Հղիության և մայրության ուղեցույց (սկիզբը` նախորդ համարներում)

Հղիության 16-րդ շաբաթ
Արգանդը լայնանում է` տրամադրելով պտղին տարածություն, նորմալ աճի համար: Պտղաջրերն այս փուլում հասնում են մոտավորապես 250 մլ-ի:
Որոշ դեպքերում հղիության 16-20 շաբաթներում իրականացվում են հատուկ հետազոտություններ և թեստեր, որոնք անվտանգ են և հնավորություն են տալիս հայտնաբերելու Դաունի հիվանդության և ողնաշարի հնարավոր ճողվածքի առկայությունը: Երբեմն առաջանում է հատուկ հետազոտման, մասնավորապես ամնիոցենտեզի միջոցով պտղաջրերի ուսումնասիրման անհրաժեշտություն:
Պտուղը 16-րդ շաբաթում.
քաշը 100-120 գրամ է,
երկարությունը`16 սմ
Պտուղը կարող է գլուխը ուղիղ պահել, դեմքի մկանները ձևավորված ենե նա սկսում է «դեմքը ծամածռել» և բերանը բացել, մռայլվել: Արդեն կուտակվել է բավական կալցիում ոսկորների ձևավորման համար: Եթե պտուղը իգական սեռի է, ապա ձվարանները, որոնք պարունակում են ավելի քան 5 մլն ֆոլիկուլներ, որովայնից իջնում են կոնքային շրջան:
Հղիության 17-րդ շաբաթ
Որպեսզի ընկերքի միջոցով ապահովվի աճող պտղի սնուցումը, շրջանառվող արյան ծավալը մեծանում է գրեթե 40%-ով, հղիի սիրտն աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Արյունատար փոքր անոթներում ծանրաբեռնվածությունը մեծանում է, մասնավորապես լնդերի և քթի խոռոչի մազանոթներում: Հնարավոր է քթային թեթևակի արյունահոսություն, ինչպես նաև արյունահոսություն լնդերից:
Արգանդն արդեն տեղակայված է պորտի մակարդակից 3.5-5 սմ ցածր:
Պտուղը 17-րդ շաբաթում.
քաշը 150 գրամ է,
երկարությունը` 17-18 սմ
Պտուղը և պլացենտան արագ աճում են: Հղիության վերջում պլացենտան ամուր սկավառակ է` 2.5 սմ հաստությամբ, 480-500գ քաշով, 16-18 սմ տրամագծով: 17-րդ շաբաթում ընկերքը լրիվ ձևավորված է, որն ընդունում է օրգանական նյութերը և արտազատում նյութափոխանակության արգասիքները: Այդ շաբաթում կուտակվում է «գորշ ճարպ»-ը, որը ճարպային հյուսվածքի յուրահատուկ տեսակ է և խիստ անհրաժեշտ է օրգանիզմի ջերմափոխանակության համար:
Հղիության 18-րդ շաբաթ
Առաջնահղիների համար 17-18-րդ շաբաթն առավել հետաքրքրական ժամանակահատվածն է: Այդ շրջանում կինը սկսում է զգալ պտղի շարժումները: Սովորաբար կրկնահղիները պտղի խաղը զգում են 14-15-րդ, առաջնահղիները` 17-18րդ շաբաթում:
Պտուղը 18-րդ շաբաթում.
քաշը 160-180 գրամ է,
երկարությունը` 20-21սմ
Պտուղը սկսում է զգալ արտաքին աշխարհը և տոտիկով խփում է մոր որովայնին, նաև լսում է նրան: Քիչ-քիչ զգայուն է դառնում աչքի ցանցաթաղանթը: Քանի դեռ արգանդի խոռոչում կա ազատ տարածություն, պտուղը ակտիվ շարժվում է, խաչում է տոտիկները, հետ է թեքվում, ծծում է ձեռքի մեծ մատը, կատարում «սալտո մորտալե»:
Կարծիք կա, որ պտուղը զգում է արտաքին աշխարհի փոփոխությունները: Եթե հղին մերկ որովայնը պահի արևի վառ ճառագայթների տակ, ապա պտուղը կտեսնի բաց վարդագույն ճառագայթում:
Հղիության 19-րդ շաբաթ
Հղին աստիճանաբար ընտելանում է պտղի շարժումներին, հետևում, թե ինչպես է նա շարժվում արգանդում: Կնոջ քաշը շարունակում է ավելանալ, ազդրերը լայնանում են, որովայնը` մեծանում, որը չի կարող չազդել կեցվածքի վրա: Դա անհանգստություն է պատճառում հատկապես քնելու ժամանակ:
Հղիի և պտղի համար ամենանախընտրելի դիրքը ոտքերը կծկած կամ ձգած պառկելն է մի կողքի վրա (գերադասելի է ձախ), մի ոտքը մյուսին խաչած և բարձը դրած դրանց արանքում: Մի անհանգստացեք, եթե արթնանաք մեջքի վրա պառկած դիրքով: Վտանգավոր ոչինչ չկա, ուղղակի նորից շրջվեք կողքի: Դուք կարող եք մի քանի գիշեր անհարմարավետություն զգալ, բայց շուտով կհարմարվեք նոր դիրքին:
Պտուղը 19-րդ շաբաթում.
քաշը 230-250 գրամ է,
երկարությունը` 22-23 սմ
Պտղի գլխուղեղը շարունակում է աճել: Մեծ, անհամաչափ գլուխը նշան է այն կարևոր դերի, որը խաղում է գլխուղեղը պտղի զարգացման գործում: Նեյրոնները, նյարդային բջիջները կապ են հաստատում ուղեղի և մկանների միջև, երեխայի շարժումները դառնում են ավելի կարգավորված: Գլխիկի վրա երևում են փոքր ականջները: Ձևավորվում են ատամների սաղմերը: Ծայրանդամներն ունեն համաչափ չափսեր, ներբանը` 2.5 սմ է, երկարություն, որի հարաբերությունն ազդրին և սրունքին արդեն կլինի մշտական, անփոփոխ:
Հղիության 20-րդ շաբաթ
Հղիությունն արդեն նկատելի է, ձեր իրանը նախկինը չէ, իսկ փորը էականորեն մեծացել է: Արգանդի հատակը գտնվում է պորտից մի քիչ ցած: Աճող արգանդը միջնորդավորված ձևով ճնշում է և թոքերի, և ստամոքսի, և երիկամների վրա, այդ պատճառով կարող են լինել հևոց, մարսողության խանգարում, հաճախամիզություն, որովայնի, ազդրի շրջանում ի հայտ գալ շագանակագույն, արծաթագույն, կարմիր բծեր:
Պտուղը 20-րդ շաբաթում.
քաշը 280-300 գրամ է
երկարությունը 25 սմ
Այս շաբաթում պտղի մաշկը հաստանում է և դառնում քառաշերտ: Ճարպագեղձերը սկսում են արտադրել մոմանման արտազատուկ, որը կոչվում է նախնական քսուկ: Այն կպահպանի պտղի մաշկը, որը մշտապես ողողվում է հարպտղաջրերով`ամնիոտիկ հեղուկով: Նախնական քսուկը պահպանվում է մաշկի վրա` առաջնային աղվամազերով` լանուգոյի միջոցով: Սկսում են աճել գլխի մազերը, ոտքերի և ձեռքերի մատիկների վրա առաջանում են եղունգներ: Էլեկտրոնային մոնիթորի միջոցով ծնողները կարող են լսել պտղի սրտի բաբախումները:
Հղիության 21-րդ շաբաթ
Հետագա 10 շաբաթներին հղիի քաշի ավելացումը կազմում է ավելացած ընդհանուր քաշի մոտավորապես կեսը: Նրա ախորժակը լավանում է: Արագացած նյութափոխանակությունը պահանջում է լրացուցիչ կալորիաներ, անհրաժեշտ է լավ սնվել, բայց պետք չէ չարաշահել միայն մի տեսակի սննդամթերքե հատկապես, եթե դա ճարպոտ է ու քիչ սննդարար:
Մի զարմացեք, եթե հանկարծ ինչ-որ անսովոր բան ուտելու ցանկություն զգաք: Դա կոչվում է խեղաթյուրված ախորժակ:
Պտուղը 21-րդ շաբաթում.
քաշը 350-400 գրամ է,
երկարությունը` 25-26 սմ
Պտղի արյան մեջ արդեն բավական բարձր է արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) քանակը: Սկսում են արտադրվել արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտները), որոնք պատասխանատու են տարբեր վարակների ընկճման համար, լեզվի վրա` ձևավորվել համային պտկիկները, մարսողական համակարգն արդեն ի վիճակի է պտղի կուլ տված ջուրը և շաքարը անջատել ամնիոտիկ հեղուկից, պրոցեսը տեղի է ունենում ստամոքսից մինչև ուղիղ աղիք:
Շատ հղիներ իրենց պտղին գերձայնային էկրանի վրա տեսնելով` ընդունում են նրան որպես ընտանիքի նոր անդամ, այդ նկարը փակցնում են լուսանկարի ալբոմում, որպես երեխայի առաջին նկար: 18-րդ շաբաթից երեխան ընտելանում է ծնողների կյանքի ռիթմին: Շատ կարևոր է չնյարդայնանալ հղիության ժամանակ, կարողանալ լավ հանգստանալ: Պտուղն արդեն արձագանքում է արտաքին ազդակներին, ուստի հաճախակի շոյեք որովայնը: Նրան դուր է գալիս, երբ մայրը և հայրը խոսում են իր հետ, երգում նրա համար, միացնում երաժշտություն: Այն երեխաները, որոնք հաճախ լսել և ընկալել են ծնողների ձայնը դեռևս արգանդում, ավելի հանգիստ են ծնվելուց հետո, ճանաչում են ծնողների ձայնը:
Պտղի շարժումները կարևոր չափանիշ են նրա վիճակը գնահատելու համար: Եթե փոխվում են շարժումների ինտենսիվությունն ու բնույթը` ապա խորհրդակցեք բժշկի հետ:
Հղիների հագուստը
Հղիության ժամանակ հարմար է հագնել լայն և ազատ ոճի ցանկացած հագուստ, ազատ տաբատներ և կոմբինիզոններ, վրայից` վերնաշապիկ կամ մեծ չափսի սվիտեր: Նույն հագուստը կարելի է օգտագործել նաև ծննդաբերությունից մի քանի ամիս հետո:
Հղիների համար նախատեսված հագուստների վրա, որպես կանոն, նշում են կնոջ նախնական չափերը: Խորհուրդ ենք տալիս ընտրել հասարակ և հարմար մոդելներ: Ավելի լավ է հարստացնել հագուստը աքսեսուարներով:
Արյան արագ շրջանառության պատճառով հղիները հաճախ քրտնում են, ուստի հագուստը պետք է լինի բնական կտորներից, որոնք «շնչում են», կոշիկները` հարմար, ցածր և լայն կրունկով, առանց կոշկակապերի:
Կուրծքը շատ արագ է մեծանում, ուստի հղիության վաղ շրջանում հղին պետք է հագնի հարմար կրծկալներ:
Բժշկական խորհրդատվություն և համապատասխան բուժում պահաջող գանգատներ.
ձեռքերի և ոտքերի այտուց,
- կարճ ժամանակահատվածում քաշի ավելացում,
- արյան ճնշման բարձրացում, այտուցներ, սպիտակուցի առկայությունը մեզում,
- դիաբետով հիվանդ հղիների մոտ լուծ, սրտխառնոց ու փսխում` օրը մի քանի անգամ (այդ վիճակը կարող է հանգեցնել ջրաաղային փոխանակման խանգարման և քաշի պակասման),
- արյունային արտադրություն, ցավոտ կծկումներ, ուժեղ գլխացավեր, ջերմության բարձրացում, տեսողության խանգարում և այլն:
Նման վիճակների դեպքում անհրաժեշտ է անհապաղ բժշկի դիմել:
(շարունակելի)

Կարդացեք նաև

Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...

Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...

Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...

2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...

2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...


Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...


Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...

Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...

1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...


Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...


Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...


Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն