Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ինչպե՞ս բացահայտել մարդուն ձեռագրի միջոցով (Մաս 1)

Ինչպե՞ս բացահայտել մարդուն ձեռագրի միջոցով (Մաս 1)

Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է  հոգեբանորեն ճանաչել միայն  նրա հետ շփվելիս  կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում  դա բոլորովին էլ այդպես չէ: Դեռեւս 19-րդ դարում   Օնորե դը Բալզակը հանգել է այն եզրակացությանը, որ մարդկանց  հոգեկան աշխարհը կարելի է բացահայտել  ձեռագրի միջոցով: Այս մեթոդը այսօր էլ ակտուալ է եւ կիրառելի: Loveyou.am  այս անգամ անդրադարձել է հենց այս թեմային՝փորձելով օգնել Ձեզ բացահայտել Ձեր շրջապատն ու ընկերներին:

 

Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձեւը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը եւ այլն:

 

Տառերի չափը

 

Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին: Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը եւ փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են  ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ եւ հանգիստ մարդկանց: Խոշոր  ձեռագիրը  բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում  ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են եւ չեն սիրում լինել ենթակայի դերում: Մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ  եւ զսպված բնավորությամբ:

 

Տառերի ձեւը

 

Տառերի ձեւը կարող է լինել կլորավուն եւ սուր:

Կլարավուն  ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում  կարգուկանոնի եւ չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո, ինչպես նաեւ համագործաքցելու հակում ունեն:

Խոշոր, հաստ եւ սուր (անկյունաձեւ) տառերը վկայում են հեղինակի  բռնկուն եւ ազնիվ բնավորության մասին, իսկ անկյունաձեւ, բայց մանր տառերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր  գիտական մտածողություն ունեն, կարող են միանգամից մի քանի գործողություն կատարել՝  կենտրոնանալով դրանց վրա մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը:

 

Տողից շեղումը


Երբեմն նայելով տեքստին, նկատում ենք, որ հեղինակը  տողից շեղվել է դեպի վար կամ վեր:

Եթե մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն է:

Դեպի վեր ուղղված շեղումը խոսում է այն մասին, որ հեղինակը  լավատես է բարյացակամ, հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրին: Տողից դեպի վար շեղումը խոսում է հեղինակի հոռետեսության, դյուրահավատության եւ  զգուշության մասին:

 

Ինչպե՞ս բացահայտել մարդուն ձեռագրի միջոցով (Մաս 2)

Հեղինակ. Տաթեւ Սարգսյան
Սկզբնաղբյուր. LoveYou.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ