Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման բաղադրիչն է, դրա էությունը, գործնականում կիրառման եղանակը, ինչպես նաև` քաղաքացու իրազեկվածության անհրաժեշտությունը` իրացնելու սոցիալական այս բաղադրիչից օգտվելու իր իրավունքը:

Անահիտ Ավանեսյանը նախ ներկայացրել է սոցիալական կրեդիտից օգտվելու կարգը, նշել, որ եթե քաղաքացին եկամտահարկ վճարող է, ներկայացրել է եկամուտների տարեկան հայտարարագիր և ստոմատոլոգիական կլինիկայից ունի հաշվարկային փաստաթուղթ, ստացած ստոմատոլոգիական ծառայությունների դիմաց, նա կունենա մինչև 50000 դրամ փոխհատուցում:

Նախարարն ընդգծել է, որ այս բարեփոխումը քաղաքացուն պետք է հասնի նաև ստոմատոլոգիական կլինիկաներից առաջարկվող կոնկրետ փաթեթների տեսքով` հաճախ տարածվելով այնպիսի ծառայությունների վրա, որոնք ապահովագրական փաթեթներից դուրս են մնում` այսպիսով նպաստելով նաև ատամնաբուժական խնդիրների կանխարգելմանը:

Անահիտ Ավանեսյանը կհանդիպի նաև ստոմատոլոգիական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով նրանց ուղիղ հաղորդակցությամբ այս բարեփոխման մասին իրազեկված դարձնել մարզային ստոմատոլոգիական կլինիկաներին և բնակիչներին:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ