Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։

Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյո՞ք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից։

Եթե ցանկանում եք, Դուք և/կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը:

Գրանցվե՛ք հետևյալ հղմամբ (https://shorturl.at/9iDOw) կամ QR կոդով և լրացրե՛ք հարցաթերթիկը:

Հարցաթերթիկը լրացնելուց հետո պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրել եք գրանցման ժամանակ: Արյան նմուշառման կետ այցելելիս խնդրում ենք ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է):

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ