Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 83-րդ նստաշրջանը

ՀՀ ԱՆ. Կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 83-րդ նստաշրջանը

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել են քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումները:

Ժնևում մեկնարկած ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության Միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը:

Քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ զեկույցից հետո, պատասխանելով կոմիտեի անդամների հարցերին, Արմեն Մելքոնյանն անդրադարձել է.

  • կենտրոնի ստորաբաժանումների բժշկական անձնակազմի համալրվածությանը,
  • հոգեկան առողջության խնդիր ունեցող ազատազրկված անձանց անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանը,
  • կենտրոնի ստորաբաժանումներում դեղերով և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցվածությանը,
  • էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգին կենտրոնի ինտեգրմանը,
  • քրեակատարողական հիմնարկներում վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարի գործողությունների շրջանակում տարվող աշխատանքներին,
  • ազատազրկման վայրերում պատիժ կրող կանանց, այդ թվում` հղիների համար կազմակերպվող մասնագիտացված բուժսպասարկմանը,
  • կենտրոնի անձնակազմի համար պարբերաբար անցկացվող համապատասխան վերապատրաստումներին:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ