...
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը։
Ապրիլի 15-ին, 16-ին և 17-ին անցկացված միջոցառման ընթացքում տեղ գտան և՛ գործնական, և՛ տեսական հատվածներ։
Եռօրյա ձևաչափով կոնֆերանսը եռալեզու էր․ հնչեցին 3 (հայերեն, ռուսերեն, անգլերեն) լեզվով զեկույցներ։ Յուրաքանչյուր զեկույց հասանելի կլինի նաև հետագայում․ գրանցվելուց հետո մասնակիցները QR կոդի միջոցով կունենան ինֆորմացիայի ամբողջ ծավալը։
«Լանցետ» ծրագրի համահիմնադիր և մենթոր, Ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատոր Դիանա Ատոմյանի խոսքով՝ տեսական հատվածում առավել շեշտադրված էր կլինիկական ուղղությունը, այսինքն՝ այն ամենը, ինչ սովորաբար քննարկվում է դասապրոցեսի ընթացքում։ «Այդ ծավալին ավելացված էին նաև տրված գիտելիքի օգտագործման հմտությունները։ Սկզբունքային մակարդակով լսարանին ներկայացվեց այն, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է կլինիկայում կողմնորոշվելու համար», – նշեց նա։
Զեկույցների տեսքով քննարկվեցին անհետաձգելի իրավիճակների ախտորոշումը (սուր որովայն), որովայնի ճողվածքները՝ կլինիկական դեպքի միջոցով, ստամոքսաղիքային ուղուց արնահոսությունները, հետվիրահատական սթրեսը, վիրաբուժական հիվանդների վարումը հետվիրահատական շրջանում, բաց և լապարասկոպիկ վիրահատությունների համեմատական բնութագիրը, բարդությունները և ռիսկերը լապարասկոպիայում, տեխնոլոգիաները և ինովացիաները լապարասկոպիայում, վերականգնողական շրջանը լապարասկոպիկ միջամտություններից հետո։
Առաջին օրվա գործնական հատվածը նվիրված էր առավել հաճախ կիրառվող, այսպես կոչված «կյանք փրկող» վիրահատություններին, օրինակ, ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկի՝ ճողվածքների առաջացրած բարդությունների բուժմանը, որը ենթադրում է աղիքային բերանակցումների ձևավորում, ցուցադրվեցին նաև տարբերակներ, թե աղիքային բերանակցումը ձևավորելու անհնարինության պարագայում ինչ գործողություններ են անհրաժեշտ։ «Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում վերականգնել աղիքային տրակտի ամբողջականությունը, ձևավորվում են ստոմաներ, որոնք թույլ են տալիս օրգանիզմին աշխատել, բայց դրանից ավելի ստորադիր հատվածները բեռնաթափել», – պարզաբանեց Դիանա Ատոմյանը։
Երկրորդ օրվա ընթացքում գործնականորեն քննարկվեց ցուցումների ավելի նեղ շրջանակ ունեցող բերանակցումը, որը ենթադրում է ստամոքսի ամբողջական հեռացումից հետո կատարվող ռեկոնստրուկցիան։
«Այն, ինչ ցուցադրվեց, դասագրքային չէր, և այս պահին աշխարհում կիրառվող տեխնիկաներից մեկն է, որը բավականին լավ արդյունքներ է տալիս՝ քիչ տրավմատիկ և շատ ֆիզիոլոգիական լինելով պայմանավորված։ Դա ենթադրում է աղիքի և կերակրափողի որովայնային հատվածի միջև դրվող բերանակցում, ինչպես նաև հետագայում ավելի ստորադիր հատվածում միաժամանակ դրվող երկու անոթի միացում», – հայտնեց կլինիկական օրդինատորը։
Երրորդ օրն ամբողջովին վերաբերում էր լապարասկոպիային՝ տեխնիկաներին և նորարարական բնութագրերին։
Գործնական հատվածի ընթացքում անիմացիոն տարբերակով ցուցադրվեց լապարասկոպիկ վիրահատություն, որի ժամանակ հնարավորություն ստեղծվեց ներկայացնել պացիենտի դիրքից, օգտագործվող գործիքներից ու մուտքերից սկսած՝ մինչև բուն գործողություն կատարելու սկզբունքները։
«Նախատեսված էր նաև դահլիճին հնարավորություն տալ ինքնուրույն ինչ-որ գործողություն անել մեր կողմից ստացված մուլյաժի միջոցով, ինչը բացառում է վիզուալ և տակտիլ կոնտակտը, այսինքն՝ աշխատող բժիշկը չի տեսնում՝ ինչի հետ է աշխատում, աշխատանքը երևում է էկրանի վրա։ Սա իրականում լապարասկոպիայի դեմոնստրացիա է և աշխարհում ընդունված սովորելու տարբերակ», – ընդգծեց Դիանա Ատոմյանը։
Մասնակիցները հարցման միջոցով հավաքեցին միավորներ, և առավելագույն միավոր ստացած ուսանողները կրկնեցին արդեն կատարված որոշ վիրահատական գործողություններ, որոնց շարքում՝ ինչ-որ օբյեկտ տեղափոխելը, ինտրակորպորալ (ներօրգանիզմային) կարերի տեխնիկան, ինտրակորպորալ հանգույցներ ձևավորելու տեխնիկան, որը համարվում է լապարասկոպիկ վիրահատությունների ժամանակ օգտագործվող բարձր պիլոտաժի գործողություն։
Բոլոր ֆակուլտետներից 350-ից ավելի ապագա բժիշկ գրանցվել էր մասնակցելու եռօրյա կոնֆերանսին։
Երկու օրից ավելի մասնակցած ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր։





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն