...
Լաբիոպլաստիկա․ ի՞նչ է դա, ո՞ւմ է անհրաժեշտ և ի՞նչ պետք է իմանալ վիրահատությունից առաջ

Հոդվածը պատրաստվել է «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ համատեղ։
Լաբիոպլաստիկան սեռական փոքր շրթերի (labia minora) ձևը, չափը կամ ասիմետրիան շտկող պլաստիկ վիրահատություն է, այդ թվում՝ ծլիկի պլաստիկան։ Այն կարող է ունենալ և՛ էսթետիկ, և՛ ֆունկցիոնալ նշանակություն՝ կախված կնոջ անհատական կարիքներից։ Այս վիրահատությունը կարող են իրականացնել գինեկոլոգները և պլաստիկ վիրաբույժները։
Ո՞վ կարող է ունենալ դրա կարիքը
Լաբիոպլաստիկա կարելի է իրականացնել ինչպես կույս, այնպես էլ ծննդաբերություն ունեցած կանայք։
Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն առավել հաճախ հանդիպում են հետևյալները․
- Ինքնավստահության պակաս սեռական կյանքում՝ գենետիկ պատճառներով մեծացած կամ ասիմետրիկ շրթեր,
- Ծննդաբերությունից հետո սեռական շրթերի փոփոխություն, կախվածություն կամ ձգվածություն, ինչը հանդիսանում է դիսկոմֆորտի պատճառ
- Վիրահատական միջամտությունից հետո առաջացած անհամաչափություն։
Ծննդաբերությունը, հատկապես՝ բնական ճանապարհով, կարող է առաջացնել սեռական շրթերի ձգում, ձևախեղում կամ վնասում։
Ինչո՞ւ է այն հաճախ անհրաժեշտ լինում ծննդաբերած կանանց
Ծննդաբերությունը, հատկապես՝ բնական ճանապարհով, կարող է առաջացնել սեռական շրթերի ձգում, ձևախեղում կամ վնասում։ Այդ փոփոխությունները երբեմն կարող են ոչ միայն տեսողական անհարմարություն ստեղծել, այլև՝
- խանգարել սեռական հարաբերությանը
- ազդել կնոջ ինքնագնահատականի վրա։
Անզգայացման ո՞ր եղանակն է օգտագործվում
Լաբիոպլաստիկայի ժամանակ հնարավոր են տարբեր անզգայացումների տեսակներ՝ կախված բժշկի մոտեցումից և պացիենտի նախընտրությունից․
- Տեղային անզգայացում՝ երբ կատարվում է փոքր միջամտություն,
- Տեղային անզգայացում + ներերակային սեդացիա
- Ողնուղեղային (սպինալ)
- Ընդհանուր անզգայացում։
- Վիրահատությունը սովորաբար կարող է տևել 1-3 ժամ։
Հետվիրահատական վերականգնումը
Վերականգնման ընթացքը սովորաբար հարթ է, սակայն պահանջում է հետևողականություն։
- Առաջին 2-3 օրում՝ հնարավոր է ցավ, այտուց, քոր կամ փոքր արյունահոսություն։
- առաջին մի շաբաթը անհրաժեշտ է վերքի խնամք ըստ վիրաբույժի ցուցումների ինչպես նաև հիգիենայի պահպանում
- Տեղադրված կարերը ինքնալուծվող են։
- Մոտավորապես 1 շաբաթ անց պացիենտը կարող է վերադառնում է բնականոն աշխատանքային կյանքին
Լրիվ ապաքինումը տեղի է ունենում 4-6 շաբաթում, երբ անցնում է այտուցը։
Եթե վիրահատությունն արվել է միկրովիրաբուժական եղանակով, ապա վիրահատությունից 4 շաբաթ հետո արդեն ընդհանրապես չի երևում, որ արվել է նման վիրահատական միջամտություն։ Միկրովիրաբուժական եղանակով կատարվող վիրահատության համար կարող եք դիմել պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ։
Ե՞րբ կարելի է սեռական հարաբերություն ունենալ
Սեռական հարաբերությունից խուսափելն անհրաժեշտ է մոտավորապես 6 շաբաթ՝ ամբողջական ապաքինման ապահովման համար։ Շուտ վերսկսված ինտիմ կյանքը կարող է բերել ցավի, սպիի ձգվածության և դիսկոմֆորտի։
Հնարավոր բարդություններ
Չնայած լաբիոպլաստիկան համարվում է անվտանգ վիրահատություն, յուրաքանչյուր վիրաբուժական միջամտություն ունի որոշ ռիսկեր։ Դրանք են․
- Արյունահոսություն կամ հեմատոմա
- Վարակ և բորբոքում
- Զգացողության փոփոխություն, ինչը կրում է ժամանակավոր բնույթ
- Ասիմետրիկ արդյունք
- Կարերի անբավարարություն կամ կոպիտ դեֆորմացնող սպիերի առաջացում
- Տեսքի կամ արդյունքի ոչ-բավարար վիճակ, անհատական սպասումներից ելնելով
Բոլոր այս խնդիրների ռիսկը նվազում է, եթե վիրահատությունը կատարվում է փորձառու վիրաբույժի կողմից և պացիենտը խստորեն հետևում է ցուցումներին։
Ձեր վիրահատական ընթացքն առավել անվտանգ ու արդյունավետ դարձնելու նպատակով ամրագրեք Ձեր այցը պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով, ստացեք խորհրդատվություն և բարձրորակ բուժում։
Ինչ պետք է իմանալ մինչև որոշում կայացնելը
- Խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը անցկացնել խորհրդատվություն պլաստիկ վիրաբույժի հետ, խոսել սպասելիքների, ռիսկերի ու հնարավոր արդյունքների մասին։
- Վիրաբույժը պետք է գնահատի՝ արդյոք իրականում կա բժշկական կամ ֆունկցիոնալ խնդիր, թե խնդիրը միայն էսթետիկ է։
Պացիենտը պետք է լիովին հասկանա՝
- ինչ արդյունք ակնկալել
- ինչ սահմանափակումներ են լինելու
- ինչ դեր ունի հոգեբանական պատրաստվածությունը։
Եզրակացություն
Լաբիոպլաստիկան միայն արտաքինի փոփոխություն չէ։ Այն կարող է օգնել վերականգնել կնոջ ֆիզիկական հարմարավետությունը, ինքնավստահությունը և ինտիմ կյանքի որակը։ Եթե այն կատարվում է մասնագիտորեն, ճիշտ ցուցումներով և հոգատար մոտեցմամբ՝ արդյունքները կարող են լիովին արդարացնել սպասումները։
Ամրագրեք Ձեր այցը պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով՝ կատարելով առաջին քայլը դեպի ավելի ինքնավստահ կյանք։





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն