ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պարզաբանումները
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ N 4
Հայաստանի Հանրապետության կառավարության
2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման
կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Բժշկական օգնության և սպասարկման տեսակ հանդիսացող ստոմատոլագիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ սահմանված ստոմատոլոգիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման ընթացքում հաճախ խնդիր է առաջանում դրանց տարանջատման հարցում, մասնավորապես` հարց է ծագում` արդյ՞ոք ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները դիտարկվում են որպես առանձին մատուցվող ռենտգենաբանական ծառայություններ, և եթե ոչ` երբ են համարվում ռենտգենաբանական ծառայությունները մատուցված:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Ստոմատոլոգիական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները ներառվում են ստոմատոլոգիական ծառայությունների մեջ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ռենտգենաբանական ծառայությունները համարվում են մատուցված այն դեպքում, եթե դրանք իրականացվում են նույն կազմակերպությունում` առանց ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ N 5 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանի կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանով հաստատվել են «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահմանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող» N 2-III-2.2.5-2011 սանիտարական կանոնները և նորմերը:
Ընդ որում` կանոնների և նորմերի Հավելված 1-ով նախատեսվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղի սենքի նվազագույն մակերեսը: Հաշվի առնելով, որ ատամնատեխնիակական ծառայությունն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ատամնատեխնիկին աջակցեն օժանդակ գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցներ, տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում` արդյոք ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղի սենքի նվազագույն մակերեսը, բացի 1 ատամնատեխնիկից, նախատեսված է նաև օժանդակ (տեխնիկական) գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների համար: Այսպես` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 25-ի N 25-Ն հրամանի իմաստով ատամնատեխնիկի 1 աշխատատեղ կարո՞ղ է համարվել 1 ատամնատեխնիկի և այլ օժանդակ գործառույթներ իրականացնող աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը: Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 25-ի N 25-Ն հրամանով ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ կարող է համարվել 1 ատամնատեխնիկի և գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքների կատարող մինչև 2 օժանդակ (տեխնիկական) աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ...
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...
Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...
Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...
2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...
Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն