ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
ՀՀ ԱՆ. Պարզաբանում պետական պատվերի շրջանակում տրամադրվող բժշկական օգնության կազմակերպման և քաղաքացիների հերթագրման կարգի վերաբերյալ
Պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպումը և քաղաքացիների հերթագրումը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:
Այդ որոշման Հավելված 2-ը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը, համաձայն որի 14-րդ կետի` կազմակերպությունների պայմանագրային գումարների ամսական համամասնությունների գերազանցման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հերթագրման եղանակով։ Իսկ հերթագրման կարգը սահմանվում է որոշման 4-րդ հավելվածով:
Բնակչության հերթագրման կարգի 1-ին կետի համաձայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ տվյալ ծրագրի ամսական կտրվածքով հաստատված համամասնությունների չափով:
Նույն որոշման Հավելված 4-ով հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն` պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկումն իրականացնում է հերթագրման եղանակով` բացառությամբ հետևյալ ծառայությունների`
- անհետաձգելի բժշկական օգնություն,
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն,
- հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն,
- նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն,
- ծննդօգնություն,
- արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):
Հավելված 4-ով հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն` հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրումը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում։ Կատարվում է գրառում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում և հիվանդներին տրվում է հերթագրման թերթիկ` բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում):
Հերթագրման կարգի 10-րդ կետը սահմանում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, տեղեկացված հիվանդի կամ նրա հարազատի գրավոր համաձայնությամբ:
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 4-ով հաստատված հերթագրման կարգի 11-րդ կետի համաձայն` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները ՀՀ առողջապահության նախարարություն են ներկայացնում հաշվետվություն բժշկական կազմակերպությունում իրականացվող հերթագրումների մասին: Հաշվետվության ձևը, այն ներկայացնելու պարբերականությունը սահմանվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N3072-Ա հրամանով:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպությունների միջև կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի 2.4 կետով նույնպես սահմանվում է, որ կատարողի կողմից պայմանագրային ծավալների ամսական համամասնությունների գերազանցման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է հերթագրման եղանակով` ՀՀ կառավարության նույն` 2004թ.-ի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված «Բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման» կարգի։ Իսկ այն ծառայությունները, որոնց համար նշված կարգի համաձայն հերթագրում չի կարող կատարվել՝ ամսական համամասնությունները գերազանցող ծավալները ներառվում են հաջորդ ամիսների հաշվետվություններում՝ տվյալ ժամանակահատվածի համամասնությունների և տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում:
2015 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերով 2014 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետական պատվեր կատարող բժշկական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ծավալների վերլուծության, ինչպես նաև բյուջեի կատարման ընթացքի և մինչև ընթացիկ տարեվերջ կանխատեսվող բուժօգնության ծավալների համադրման արդյունքում կանխատեսվել են 2015 թվականի պայմանագրային գումարների շուրջ 3,5 մլրդ դրամի գերակատարումներ։ ՀՀ կառավարության N 318-Ն որոշմամբ նախատեսված կարգով` Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցմամբ, առանձին ծրագրերով և առանձին կազմակերպություններում կանխատեսվող թերակատարումների հաշվին կատարված վերաբաշխումների արդյունքում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում կատարվել են 2,5 մլրդ դրամի ավելացումներ` վերոնշյալ գերակատարումները մասնակի փոխհատուցելու նպատակով:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ...
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...
Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...
Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...
2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...
Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն