Հիվանդություններ Հետանցքային ուղու քոր
Հետանցքային ուղու քորը հաճախ կարող է լինել որևէ հիվանդության ախտանշան: Քորի պատճառները բազմազան են: Հետանցքային ուղու քոր նկատվում է կոլիտներով հիվանդների մոտ, տարբեր հիվանդությունների բուժման համար օգտագործվող մեծ չափաբաժնով հակաբիոտիկներից հետո զարգացած դիսբակտերիոզի ժամանակ: Կանանց մոտ ոչ այնքան հազվադեպ հետանցքային ուղու քոր կարող է ի հայտ գալ միզասեռական հիվանդությունների` կոլպիտների, ուրետրիտների դեպքում: Հարհետանցքային մաշկի քորը շատ հաճախ առաջացնում են պարազիտները, որոնց մեջ , թերևս, առաջին տեղում է գտնվում էնտերոբիոզը (սրատուտ): Վերջին ժամանակներս տարածում են գտել այնպիսի հետանցքային ուղու քորի պատճառներ, ինչպիսիք են քոսը, ցայլքի ոջլոտությունը,տրիխոմոնիազը:
Հետանցքային ուղու քորը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների` քլամիդիոզի, հերպեսի, ցիտոմեգալովիրուսի, միկոպլազմայի, ինչպես նաև սնկային հիվանդության հաճախակի զուգընկերն է: Բացառություն չեն կազմում և վեներական հիվանդությունները: Հետանցքային ուղու քորի պատճառներից են նաև մի շարք ներքին օրգան-համակարգերի հիվանդությունները`շաքարային դիաբետը, լյարդի, վահանաձև գեղձի և միզաքարային հիվանդությունները:
Պատճառների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Սակայն «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժնի բժիշկների տարիների ընթացքում ձեռք բերված փորձը , թույլ է տալիս հաստատել, որ 100 պացիենտից 95-ի մոտ հետանցքային ուղու քորը դադարում է հեմորոիդալ հանգույցների լիգավորումից հետո:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն