Առողջապահության լրատու 4-5.2012
Հանդիպում հայազգի բժիշկ-գիտնական պրոֆեսոր Բագրատ Ալեքյանի հետ
Գաղտնիք չէ, որ աշխարհի տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության առաջադիմական կլինիկաներում աշխատում են աշխարհահռչակ հայ բժիշկ գիտնականներ, որոնց ներդրումը բժշկագիտության առաջընթացին և մարդկանց առողջության վերականգնման գործում անգնահատելի է:
Այդ գիտնականներից է Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի Ա.Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման բաժնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի իսկական անդամ պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը, ում հյուրընկալել էին մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանները:
Կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը, ներկաների անունից ողջունելով հյուրին, շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետության ԳԱԱ-ի պատվավոր ակադեմիկոսի կոչում շնորհելու առիթով, միաժամանակ նշեց, որ տվալ հանդիպումը բժշկական կենտրոնի սրտաբանների համար բժշկագիտական նորագույն տեղեկատվություն ստանալու հրաշալի միջոց է, որովհետև թեման առավելապես առնչվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման գերժամանակակից մոտեցումներին, ինչը լիովին հակադրվում է ներկայումս գործող բուժման պահպանողական ռազմավարությանը:
Բ.Ալեքյանն անկեղծորեն խոստովանեց, որ հայ սրտաբանների այսօրվա որոնումներն ու կատարած աշխատանքը շատ կողմերով գոհացուցիչ է, սակայն սուր կորոնար ախտանիշի դեպքում րոպեների հապաղումը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել:«Այս ախտանիշը շատերն են կրում և այնպես, ինչպես մենք էինք մինչև օրս բուժում ուղղակի արգահատելի է, որովհետև առաջավոր տեխնոլոգիաների և ինտենսիվ բժշկության մեր դարում բուժման պահպանողական ռազմավարությունն այլևս անընդունելի է»,- հավելեց նա: Գիտնական բժիշկն ավելորդ չհամարեց ընդգծել, որ ամեն մի տարածաշրջան իր յուրահատկություններն ունի, հատկապես, երբ խոսքը սուր և իշեմիկ ինսուլտների, սրտի կաթվածի մասին է:
Ռուսաստանի Դաշնությունում սիրտ-անոթային հիվանդությամբ տառապողների օրինակով Բ.Ալեքյանը ներկայացրեց վիճակագրական որոշ տվյալներ: Նրա փաստարկներով կաթված ստացվածների 45%-ը մահանում է առաջին իսկ տարում և հիմնական պատճառը ոչ միայն հապաղումն է (կաթված ստացվածներին օգնություն պետք է ցուցաբերել 30 րոպեից ոչ ուշ): Բնական է, որ առանց կորոնոգրաֆիայի մահացության տոկոսը բարձր կլինի: Մինչդեռ սրտի պսակաձև անոթների առաջին շունտավորումը հնարավորություն կընձեռի փրկելու մարդկային կյանքեր: Բ.Ալեքյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում այս կարևոր հիմնահարցը լուծված է. պետությունը յուրաքանչյուր հիվանդի համար տրամադրում է 1300-1500 ԱՄՆ դոլար:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվեց ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անունով:
16.05.2012 Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...
31.05.2012 ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին...
31.05.2012
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...
30.05.2012 Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...
30.05.2012
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...
29.05.2012
Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...
28.05.2012
Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...
25.05.2012
ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...
24.05.2012
Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է` իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...
23.05.2012
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
22.05.2012
Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...
21.05.2012
Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...
18.05.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...
17.05.2012
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
17.05.2012 Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...
17.05.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYUf8umX' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ