Առողջապահության լրատու 6-7.2012
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի ազդեցությունը, որոնք հակագենային հատկություններ ունեն:
Հիմնական խնդիրներն են իմունային հակամարմին-սպիտակուցների կառուցվածքի և հատկությունների, բնական և սինթետիկ հակագեների ուսումնասիրությունը, ինչպես նաև տարբեր օրգանիզմների այս երկու գլխավոր բաղադրատարրերի միջև իմունաբանական ռեակցիաների օրինաչափությունների հայտնաբերումը: Իմունաքիմիայի մեթոդներից օգտվում են նաև կիրառական նպատակներով, մասնավորապես պատվաստանյութերի և շիճուկների ակտիվ սկզբի առանձնացման և մաքրման համար:
Իմունանբավարարության վիճակը բաղկացած է երկու մասից` առաջնային (բնածին) և երկրորդական: Երկրորդական իմունանբավարարության վիճակներից առանձնացվում է երեք ձև.
Ձեռքբերովի` առավել վառ օրինակ է ձեռքբերովի իմունանբավարարությունը` ՁԻԱՀ-ը:
Ինդուկցված` առաջանում է կոնկրետ պատճառների արդյունքում. ռենտգենյան ճառագայթում, վնասվածքներ, վիրահատական միջամտություն, կորտիկոստերոիդների օգտագործում, ցիտոստատիկ թերապիա, ինչպես նաև իմունիտետի խանգարում, որը կրկնակի առաջանում է հիմնական հիվանդության հետևանքով (դիաբետ, լյարդի, երիկամների հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ):
Ինքնակա ձև` բնութագրվում է ակնհայտ պատճառի բացակայությամբ, հրահրվում է իմունային ռեակտիվության խանգարմամբ:
Իմունամոդուլացնող կոնկրետ դեղպատրաստուկների ընտրությունը և դրանց ներառումը համալիր բուժման մեջ, որը նշանակված է հիմնական հիվանդության բուժման համար, որոշում է բժիշկ-իմունաբանը, հաշվի առնելով իմունանբավարարության կլինիկական դրսևորումները և իմունային համակարգի վիճակը:
Իմունաքիմիական մեթոդները լայն տարածում են գտել տարբեր կառուցվածքների կենսաբանական ակտիվ միացությունների քանակական որոշման համար, ցածրմոլեկուլային հորմոններից մինչև բարձրմոլեկուլային վիրուսներն ու ամբողջական բջիջները: Իմունաքիմիան քաղցկեղային հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, վերարտադորղական գործառույթների խանգարման, դիաբետի ախտորոշման մեթոդներից մեկն է:
Եթե 50 տարի առաջ քաղցկեղային ուռուցք ախտորոշումը մահվան դատավճռի պես էր հնչում, ապա այժմ բժշկությունը խոշոր քայլերով առաջ է գնում և շարունակում է ուռուցքի դեմ պայքարի նոր մեթոդներ որոնել: Նման մեթոդներից մեկն է իմունաթերապիան: Իմունաթերապիան հիմնված է ինտերլեյկին-2-ի խթանման վրա (ИЛ-2) իմունակոմպետենտ բջիջների, որոնք հարձակվում են ուռուցքի վրա:
Իմունաթերապիան չի կարելի շփոթել քիմիաթերապիայի հետ (բուժում ցիտոտոքսիկ միջոցներով, այսինքն քաղցկեղային բջիջների բաժանմանը, որի արդյունքում նորերն են ձևավորվում, խանգարող միջոցներ): Իմունաթերապիայի ժամանակ օրգանիզմ են ներմուծվում բուժիչ պատվաստանյութեր (դիզենթերիա, բրուցելոզ, տուլարեմիա, գրիպ), շիճուկներ (դիֆթերիա, կարկամախտ, բոտուլիզմ), որոնք պաշտպանական նյութեր են պարունակում (հակամարմիններ) հիվանդության հարուցչի կամ նրա տոքսինի դեմ:
Այնպես որ, քիմիան այստեղ էլ այնքան էլ վատ չի երևում:
Հիստոքիմիա և ցիտոքիմիա: Ինչու են ներկում մարդու հյուսվածքները:
Հիստոքիմիան հիստոլոգիայի բաժինն է, որն ուսումնասիրում է տարբեր քիմիական նյութերի և դրանց մետաբոլիզմի արդյունքների տեղակայումը հյուսվածքներում: Հիստոքիմիան ապահովում է կենսաքիմիայի և մորֆոլոգիայի կապը:
Գունավորման որոշ մեթոդներ հնարավորություն են տալիս բջիջներում հայտնաբերել այս կամ այն քիմիական նյութերը: Հնարավոր են ճարպերի, գլիկոգենի, նուկլեինաթթուների, նուկլեոպրոտեինների, որոշակի ֆերմենտների և բջիջների այլ քիմիական բաղադրատարրերի տարբերակված գունավորումները: Հյուսվածքների քիմիական կազմի ուսումնասիրության նպատակով հիստոքիմիայի դերն աճում է: Ընտրված են գունանյութեր, ֆլուորոքրոմներ և ֆերմենտներ, որոնք հնարավոր է միացնել առանձնահատուկ իմունագլոբուլիններին (հակամարմիններին) և հետևելով բջջի մեջ այդ միացությանը, նույնականացնել բջջային կառուցվածքները: Հետազոտությունների այս ոլորտը իմունահիստոքիմիայի առարկան է: Իմունաբանական մարկերների օգտագործումը լուսային և էլեկտրոնային միկրոսկոպիայում նպաստում է բջջի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաև բժշկական ախտորոշումների ճշգրտության բարձրացմանը:
Օպտիկական գունավորում: Գունավորման ավանդական հիստոլոգիական մեթոդները ուղեկցվում են ֆիքսացիայով, որը ոչնչացնում է հյուսվածքները: Օպտիկական գունավորման մեթոդները հիմնված են այն բանի վրա, որ բջիջները և հյուսվածքները, որոնք տարբերվում են հաստությամբ և քիմիական կազմով, նաև տարբեր օպտիկական հատկություններ ունեն: Արդյունքում, օգտագործելով բևեռացված լույսը, դիսպերսիան, ինտերֆերենցիան կամ փուլային կոնտրաստը, հաջողվում է ստանալ պատկերը, որի վրա կառուցվածքի մանրամասները տեսանելի են շնորհիվ տարբեր պայծառության և/կամ գունավորման, իսկ սովորական լուսային մանրադիտակում նման մանրամասները քիչ են տարբերվում: Այս մեթոդները հնարավորություն են տալիս ուսումնասիրել ինչպես կենդանի, այնպես էլ ֆիքսված հյուսվածքները: Հիստոքիմիական մեթոդների օգնությամբ հաջողվել է առաջին անգամ ցույց տալ ՌՆԹ քանակի փոփոխությունների կապը սպիտակուցի սինթեզի հետ և քրոմոսոմային հավաքածուի մեջ ԴՆԹ պարունակության անփոփոխ լինելը:
Ցիտոքիմիա տերմինը գրականության մեջ օգտագործվում է երկու նշանակությամբ, կամ բջջի ուլտրահիստոքիմիա, կամ միկրոսկոպիկ մեթոդների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս կատարել բջջի կամ բջիջների խմբի քիմիական և ֆերմենտատիվ հետազոտություն, պահպանելով դրանց մորֆոլոգիան:
Ցիտոքիմիան քիմիական մեթոդներով ուսումնասիրում է բջիջների կառուցվածքն ու գործառույթները, ներբջջային կառուցվածքը և դրանց կենսագործունեության արդյունքները:
Մարդու օրգանիզմում պարունակվում է տարբեր տեսակների 1014 բջիջներ: Բույսերի բջջահյութում լուծված նյութերը (սախարազան, պոլիսախարիդները, ալկալոիդներ, տտպող նյութեր, պիգմենտներ, որոշ աղեր և այլն) օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են սննդարար նյութերի և ջրի թափանցումը բջջի մեջ և ստեղծում են բջջի և հյուսվածքների մեխանիկական լարվածությունը` տուրգորը:
Օսմոսի միջոցով բոլոր բուսական և կենդանական օրգանիզմների բջիջներին ջուր է հասնում: Բույսերի հյուսվածքներում օսմոտիկ ճնշումը 0,5-2 ՄՊա է (անապատային բույսերում ավելի քան 10 ՄՊա է), սա է գլխավոր պատճառը, որ ջուրը արմատներից դեպի վեր է բարձրանում: Մարդու արյան մեջ 370C-ի դեպքում օսմոտիկ ճնշումը հավասար է 0,78 ՄՊա –ի: Ծարավի զգացողությունը պայմանավորված է օրգանիզմի ջրի պահանջով բջիջներում նորմալ օսմոտիկ ճնշումը վերականգնելու համար այն բանից հետո, երբ այն բարձրացած է լինում, օրինակ, աղի կերակուր ուտելուց հետո:
21.06.2012 Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
29.06.2012 Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
28.06.2012 ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
28.06.2012
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
27.06.2012 Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
25.06.2012 Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
22.06.2012
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
22.06.2012
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
20.06.2012
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
19.06.2012
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
18.06.2012
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
15.06.2012
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
15.06.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYTrkwHN' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ