Առողջապահության լրատու 6-7.2012
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան:
Ըստ տարիների դիտարկումների, հասուն մարդու օրգանիզմում արյունը կազմում է մարմնի քաշի 7%-ը, նորածնի քաշի 8-9%-ը:
Սկսած 1940 թվականից շրջանառվում է արյան ռեզուս գործոնը:
Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի իմունարյունաբանության բաժնի վարիչ, Մ.Հերացու անվան արյունաբանական ամբիոնի գիտաշխատող, բ.գ.թ. Նելլի Մուսայելյանի հետ մեր զրույցն առավելապես վերաբերում է ռեզուս- բացասական արյան առանձնահատկություններին, այն խնդիրների բացահայտմանը, որոնք կարող են ի հայտ գալ նման արյուն ունեցող մարդկանց շրջանում:
Ի՞նչ է նշանակում ռեզուս-բացասական արյուն և որքանո՞վ են ճիշտ այն խոսակցությունները, թե ռեզուս-բացասական արյամբ քաղաքացիների կյանքը, արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում, մի շարք բարդությունների հետ է կապված:
-1940 թվականին աշխարհահռչակ գիտնական բժիշկներ Կ.Լանդշտայները և Ա.Վիներն առաջին անգամ նկարագրեցին ռեզուս գործոնը որպես արյան շճաբանական նոր հատկանիշ, որը բնորոշ է մարդկանց մեծամասնությանը:
Համաձայն ուսումնասիրության արդյունքների, գոյություն ունեն արյան խմբային 4 և ռեզուս պատկանելիության 2 խումբ:
Ռեզուս-համակարգի հակագեների հայտնաբերումը վերոհիշյալ գիտնականների կողմից հնարավորություն ընձեռեց պարզաբանել համանուն խմբի արյան փոխներարկումից հետո առաջացած հետտրանսֆուզիոն ռեակցիաների պատճառները: Գործնականում ABO համակարգից հետո ռեզուս-համակարգը զբաղեցնում է երկրորդ տեղը: Rh-Hr-համակարգն ունի երեք զույգ Cc, Dd, Ee գեներ, որոնցից երեքը` Rhօ (D), Rh’ (C), Rh” (E)-ն համարվում են ռեզուս, իսկ երկուսը` Hr’ (c), Hr” (e)-Hr հակագեներ: Hro (d) գենը հակագեն չի տալիս: Նշված հակագեները, համակցելով մեկը մյուսին, առաջացնում են Rh-Hr համակարգի տարբերատեսակները, որոնք հանդիպում են տարբեր հաճախականությամբ: Ընդ որում, Rh-Hr համակարգի գեները հայերի մոտ հանդիպում են հետևյալ փոխհարաբերությամբ` e>D>c>C>d>E:
Այս համակարգում ամենակարևորը D գենի առկայությունն է, որը որոշվում է հակա-D շիճուկով: Եթե մարդը չունի D գենը, նրա արյունը համարվում է ռեզուս-բացասական (d/d): Ռեզուս-դրական արյունը կարող է ունենալ D հոմոզիգոտ (D/D) կամ հետերոզիգոտ (D/d) գենոտիպ: Եթե երկու ծնողների արյունը ռեզուս-բացասական է, ապա այդ ընտանիքում կծնվեն միայն ռեզուս-բացասական, իսկ ռեզուս-դրական արյուն ունեցող ծնողներից` ինչպես ռեզուս-դրական, այնպես էլ ռեզուս-բացասական արյուն ունեցող երեխաներ: Այսպես, եթե երկու ծնողներն էլ ունեն հետերոզիգոտ (D/d) գենոտիպ, ապա կարող են ծնվել ռեզուս-դրական հոմոզիգոտ (D/D), հետերոզիգոտ` (D/d) և ռեզուս-բացասական (d/d) արյուն ունեցող երեխաներ, իսկ եթե երկու ծնողներն էլ հոմոզիգոտ են (D/D), ապա կծնվեն բացառապես ռեզուս-դրական հոմոզիգոտ (D/D) երեխաներ: Եթե ծնողներից մեկն ունի (D/D), իսկ մյուսը` (D/d) գենոտիպը, ապա կծնվեն ռեզուս-դրական (D/D) կամ (D/d) գենոտիպով արյուն ունեցող երեխաներ: Այլ բան է, եթե ծնողներից մեկն ունի ռեզուս-դրական հետերոզիգոտ (D/d) գենոտիպ, իսկ մյուսը` ռեզուս-բացասական (d/d), ապա այս դեպքում, այդ ընտանիքում կծնվեն ռեզուս-դրական (D/d) և, առավելապես, ռեզուս-բացասական (d/d) արյուն ունեցող երեխաներ:
Հետաքրքիր է, որ ծնողներից մեկի ռեզուս-դրական հոմոզիգոտ (D/D) գենոտիպի, իսկ մյուսի ռեզուս-բացասական (d/d) դեպքում, ընտանիքում կծնվեն միայն ռեզուս-դրական հետերոզիգոտ (D/d) արյուն ունեցող երեխաներ:
Ի՞նչ կարգով է որոշվում արյան ռեզուսը և արդյոք ի±նչ հետևանքներ կարող են լինել, եթե սխալմամբ ռեզուս- դրական արյունը ներարկվել է ռեզուս-բացասական արյուն ունեցող քաղաքացուն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հղի կնոջը:
-Դժբախտաբար, մինչև հիմա էլ առանձին դեպքերում մատից վերցված արյամբ «որոշում» են արյան ռեզուս պատկանելիությունը, ինչը միանգամայն անընդունելի է: Սխալվելու դեպքում` ընդամենը 3-5 միլիլիտր դրական ռեզուսով արյան ներարկումը ռեզուս-բացասական արյուն ունեցող քաղաքացուն, ճակատագրական հետևանքներով է հղի: Ռեզուս համակարգի բացասական D գործոնով հակագենը կրող անձինք համարվում են ռեզուս-բացասական և անհրաժեշտության դեպքում նրանց ներարկվում է միայն ռեզուս-բացասական արյուն: Իսկ եթե Rh’ (C) և Rh’ (E) հակագեն ունեցող մարդիկ հանդես են գալիս որպես դոնոր, ապա նրանց արյունները կարելի է ներարկել միայն ռեզուս-դրական արյուն ունեցող ռեցիպիենտին:
Երակից արյուն վերցնելով և մանրակրկիտ զննումների արդյունքում միայն հնարավոր է որոշել արյան ռեզուս պատկանելիությունը և խումբը:
ԱՆհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռեզուս-բացասական արյունն իր գենոտիպում ունի Hr’ (c) հակագենը, ուրեմն և Hr’(c) դրական է, իսկ ռեզուս-դրական արյուն ունեցողները բաժանվում են երկու խմբի` ռեզուս-դրական և Hr’ (c) դրական, ինչը հանդիպում է 77-80% դեպքերում և ռեզուս-դրական Hr’ (c) բացասական, ինչը հանդիպում է 17-20% դեպքերում:
Եթե ռեզուս-բացասական արյունը Hr’(c) հակագենի բացակայության դեպքում սխալմամբ մի քանի անգամ ներարկեն ռեզուս-դրական անհատին, ապա դա պատճառ կդառնա հետտրանսֆուզիոն ռեակցիայի զարգացման: Այստեղից հետևություն` միշտ չէ, որ կարելի է ռեզուս-բացասական արյունը համարել համապիտանի և ներարկել ռեզուս-դրական արյուն ունեցող հիվանդին:
Rh-Hr համակարգը չունի բնական հակամարմիններ, իմուն հակամարմիններ առաջանում են, երբ արյան փոխներարկումների և հղիության ժամանակ, հատկապես ռեզուս-բացասական արյուն ունեցող անհատի օրգանիզմ է թափանցում ռեզուս-դրական Rho (D) հակագենը կամ տարբեր համակցումները:
Այդ դեպքում ի՞նչ կարող է տեղի ունենալ ռեզուս անհամատեղելիության ժամանակ:
-Կարող են առաջանալ հակառեզուս իմուն հակամարմիններ: Իմունակոնֆլիկտի ծանր ձևերի զարգացման դեպքում խոշոր կլինիկական նշանակություն ունի ոչ լրիվ հակառեզուս-հակամարմինների առկայությունը և նրանց տիտրի չափանիշը: Ոչ լրիվ հակամարմինները պատկանում են IgG խմբին, ունեն ցածր տեսակարար կշիռ և հեշտությամբ են անցնում ընկերքային պատնեշով, մինչդեռ լրիվ հակամարմինները պատկանում են IgM խմբին, ունեն մեծ տեսակարար կշիռ, ինչի հետևանքով դժվարությամբ են անցնում ընկերքային պատնեշով և երկրորդական դեր ունեն նորածինների հեմոլիտիկ հիվանդության պաթոգենեզում:
Իմուն հակառեզուս-հակամարմինների առաջացումը կարելի է կանխել, եթե արյան և նրա բաղադրամասերի ներարկումից առաջ ստուգվի հիվանդի և ռեցիպիենտի ոչ միայն ABO, այլև ռեզուս պատկանելիությունը, դնել համատեղելիության փորձերը:
Հատկապես դեռատիկ աղջիկներին ու ծննդաբերական տարիքի կանանց, անհրաժեշտության դեպքում, արյուն պետք է ներարկել միայն կյանքի ցուցման դեպքում` օգտագործելով արյունը, համատեղելիության փորձեր կատարելուց հետո միայն:
Շատ մայրացող կանայք, հատկապես հաջորդող հղիության ընթացքում, արյան ռեզուս-բացասական պատկանելիության հետևանքով լուրջ խնդիրներ են ունենում, հատկապես, երբ ամուսնական զույգի արյան անհամատեղելիության խնդիր է առաջ գալիս: Ինչպես վարվել այդ դեպքում:
-Քաղաքակիրթ աշխարհում, ամուսնությունից առաջ ընտանիք կազմող զույգն արյունաբանական լուրջ հետազոտություններ է անցնում: Սա միակ ճիշտ ճանապարհն է զանազան բարդություններից խուսափելու համար:
Մեզ մոտ, ամուսնությունների 12-14%-ի դեպքում, կինն ունենում է ռեզուս-բացասական, ամուսինը` ռեզուս-դրական արյուն: Սակայն ռեզուս-բացասական կնոջ իմունիզացիան պտղի ռեզուս-դրական հակագենի հանդեպ հազվադեպ է նկատվում: Այս հանգամանքը կապված է ռեզուս- հակագենի հանդեպ կնոջ օրգանիզմի անհատական զգայնության հետ, որոնք ի հայտ են գալիս վաղ սաղմնային շրջանում: Ռեզուս անհամատեղելի հղիության ընթացքում պտղի ռեզուս-դրական հակագենն ընկերքային պատնեշով անցնում է մոր արյան շրջանառություն, ում օրգանիզմը ներմուծված օտար հակագենի հանդեպ մշակում է իմուն հակառեզուս-հակամարմիններ, որոնք, իրենց հերթին, ընկերքային պատնեշով վերադառնալով պտղի օրգանիզմ` միանում են պտղի ռեզուս-դրական էրիթրոցիտներին և վերջիններին ենթարկում քայքայման, ինչի հետևանքով նորածնի մոտ կարող է զարգանալ բնածին հեմոլիտիկ հիվանդության այս կամ այն ձևը: Նորածինների բնածին ռեզուս-հեմոլիտիկ հիվանդության ծանր դեպքերը, հատկապես, զարգանում են այն ընտանիքներում, երբ ամուսինները, մայրը և պտուղը համատեղելի են ըստ ABO համակարգի:
Առաջին հղիության դեպքում ընդհանրապես հակառեզուս-հակամարմին չի հայտնաբերվում և երեխան ծնվում է առողջ: Մեծ մասամբ ռեզուս-բացասական կինը ենթարկվում է ռեզուս-իմունիզացիայի առաջին ծննդաբերությունից հետո:
Որպեսզի կանխվի բնածին հեմոլիտիկ հիվանդության զարգացումը հաջորդ` ռեզուս-դրական արյուն ունեցող նորածնի մոտ, անհրաժեշտ է կանխել ռեզուս-իմունիզացիայի առաջացումը, ռեզուս-բացասական կնոջը ներարկելով Rho (D) իմունագլոբուլին պատրաստուկը: Առանց ֆետալ էրիթրոցիտների հայտնաբերման` եթե որոշված է պտղի ռեզուս-պատկանելիությունը, վերոհիշյալ պատրաստուկը հղիության ընթացքում չի կարելի ներարկել, այլապես հանդես կգա որպես հակառեզուս-հակամարմին, ահա ինչու հղիության ընթացքում ռեզուս-հակամարմինների տիտրի որոշումն ունի էական կանխարգելիչ նշանակություն:
Հղիության ընդհատումների, վիժումների ժամանակ հարկավոր է ստուգել ամուսնու ռեզուս պատկանելիությունը (եթե դրական է, ստուգել հակառեզուս-հակամարմինները կնոջ արյան մեջ), կնոջը, հղիությունը կորցնելուց հետո, 24-48 ժամվա ընթացքում պետք է ներարկել հակառեզուս իմունագլոբուլին:
Մեդ-Պրակտիկ
09.07.2015
Հարգելի ԱՆԻ, բարև Ձեզ: Կարևոր է առաջին երեխայի արյան ռեզուս պատկանելիությունը, եթե երեխան ունեցել "բացասական" արյուն, անհանգստանալու կարիք չկա: Եթե երեխայի արյունը եղել է "դրական", խնդրում եմ նշեք, ծննդաբերությունից հետո ստացել եք հակառեզուս- իմունոգլոբուլին, թե ոչ: Եթե ոչ, հնարավոր է, որ վիժումները կապված լինեն ռեզուս կոնֆլիկտի հետ:
ԱՆԻ
15.06.2015
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Մելանյա, նման բան հնարավոր չէ, քանի որ ռեզուս գործոնը փոխանցվում է ժառանգաբար, և եթե երեխայի հայրը և մայրը ունեն ռեզուս դրական արյուն երեխան նույնպես դրական կլինի:
Մելանյա
05.04.2015
Միլենա
05.05.2014
Մեդ-Պրակտիկ
05.05.2014
Հարգելի Միլենա, բարև Ձեզ, Ձեր պարագայում հղիությունը հակացուցված չէ, և Դուք կարող եք առողջ երեխա ունենալ, միայն պարտադիր մի պայման՝ անպայման, նախքան հղիանալն արդեն՝ ի սկզբանե, գտնվել մասնագետի հսկողության տակ մինչև հղիության վարտը:
Միլենա
27.04.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Հեղինե, բարև Ձեզ, դա անհեթեթություն է:
Հեղինե
01.04.2014
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն