Երեխա Անկատար ոսկրագոյացում
Կմախքի համակարգային հիվանդություն է, որը կապված է ոսկրագոյացման պրոցեսի անկանոնության հետ և արտահայտվում է համատարած օստեոպորոզով, ոսկրերի փափկությամբ և նրանց բարձր դյուրաբեկությամբ։ Տարբերում են հիվանդության 2 ձևեր՝
- բնածին, որի դեպքում պտղի ոսկրերի կոտրվածքները զարգանում են դեռևս ներարգանդային կյանքում,
- ուշացած, երբ կոտրվածքները և այլաձևություններն առաջ են գալիս ծնվելուց հետո։
Էթիոլոգիան և պաթոգենեզը դեռևս բացահայտված չեն։ Մի շարք հեղինակներ տվյալ հիվանդության առաջացումը կապում են կենտրոնական նյարդային համակարգի, մյուսները՝ ներզատական համակարգի ախտահարման հետ։ Այլ հեղինակներ այդ հիվանդությունը ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարումների հետևանք են համարում։ Հեղինակների մեծ մասը այն կարծիքին է, որ հիվանդության զարգացումը պայմանավորված է ոսկրային համակարգի արատներով, օստեոբլաստների ոչ լիարժեքությամբ, շրջոսկրի դիսպլազիայով։
Հիվանդության գլխավոր ախտանիշներն են՝ ոսկրերի դյուրաբեկությունը, երկնագույն սպիտապատյանները (սկլերաները), ծանր լսողությունը, հարաճող խլությունը, գլխուղեղի ջրակալումը։ Հազվադեպ նկատվում են նաև ատամների արծնապատի գույնի փոփոխություններ, հոդերի անհավասարակշռված շարժումներ, մկանների ապաճ։
Բնածին անկատար ոսկրագոյացման (օստեոգենեզի) դեպքում երեխաները շատ հաճախ ծնվում են արդեն միակցված ոսկրային կոտրվածքներով ու գոյացած ոսկրակոշտուկներով: Կոտրվածքներ առաջանում են նաև ծննդաբերության ժամանակ։ Հաճախ դրանք հայտնաբերվում են ազդրոսկրի, սրունքի, բազկի և նախաբազկի ոսկրերի դիաֆիզների շրջանում։ Գանգի ոսկրերը շատ փափուկ են («կաուչուկային» գլուխ)։ Գանգը մեծ է, իսկ դեմքը՝ փոքր։ Մաշկը նուրբ է, գունատ, ենթամաշկային բջջանքը թույլ զարգացած։ Բնորոշ է ընդհանուր հիպոտոնիան։ Երեխաների ֆիզիկական զարգացումը խիստ խանգարվում է։
Մի շարք դեպքերում ծնված երեխան լինում է ոչ կենսունակ կամ մահանում է կյանքի առաջին տարում՝ միացող վարակներից։ Որոշ երեխաներ մահանում են ծննդաբերական վնասվածքների հետևանքով առաջացող ներգանգային արյունազեղումներից։ Տարիքի հետ մեծանում է գանգաթաղի և դեմքի ոսկրերի անհամաչափությունը։ Ատամները ծկթում են սովորականից ուշ, լինում են դեղնավուն գույնի, արագ են ենթարկվում ոսկրափուտի և քայքայման։ Կապանային ապարատի թուլությունից առաջ են գալիս հոդերի թուլացում և հոդախախտումներ։
Հիվանդության ուշացած ձևի ընթացքն ավելի բարենպաստ է։ Սակայն այս դեպքում ևս նկատվում են գանգի, վերջույթների ոսկրերի, կողերի արտահայտված ձևախախտումներ։ Բնորոշ է ծայրանդամների կարճությունը (միկրոմելիա)։ Անկատար ոսկրագոյացման ժամանակ ձեռքերի և ոտնաթաթերի չափերը նորմալ են։ Մատների ֆալանգները չեն կոտրվում։ Չեն ախտահարվում նաև գանգի հիմքը, ողնաշարը և կրծոսկրը։ Սեռական հասունացման մոտակա շրջանում կոտրվածքները դադարում են կամ հազվադեպ են դառնում։
Ախտահատուկ բուժում չկա։ Նշանակվում են ամոքիչ միջոցներ, խնայողական ռեժիմ, կոտրվածքների և ձևախախտումների կանխարգելում։ Ցուցված են բուժական մարմնամարզությունը, մերսումը, հանքաջրաբուժությունը։ Բուժման նպատակով օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթում, պոլիվիտամիններ, D վիտամին, կալցիումի, ֆոսֆորի պատրաստուկներ, ներաբոլ։ Առանձնահատուկ տեղ է գրավում ոսկրերի վիրահատական բուժումը։ Կատարվում են կոտրված ոսկրամասերի և բեկորների տեղադրում, երկրորդային ձևախախտումների կանխարգելման նպատակով բուժական պրոթեզում, վերջույթների ծանր ձևախախտումների ուղղում։ Վիրահատական բուժումը կատարվում է երեխայի 5 տարին լրանալուց հետո։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
 Տեղեկատվություն. med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    