Հիշարժան տարեթվեր
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:
Վերջինս նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը եւ պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։ Եվ այսօր մենք արդեն ունենք սեռական առողջության համաշխարհային օր՝ սեպտեմբերի 4-ը, ինչը շատ ողջունելի է, քանի որ այս հանգամանքը հնարավորությունը կտա մարդկանց սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ եւ տեղեկացված:
Մեր այն հարցին, թե վերջին մեկ տարում կարծես թե ավելի շատ է խոսվում սեռական առողջության մասին, ավելացե՞լ են արդյոք դիմողները, Վ.Շահրամանյանը հետեւյալն ասաց. «Հայաստանում սեքսուալ «կուլտուրան» դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեռական կյանքի փսիխոհիգիենայի հարցերի շուրջ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է այն բանին, որ մարդիկ սկսելեն քննադատորեն մոտենալ իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն դրսեւորմանը:
Հետաքրքվեցինք Շահրամանյանից, թե որքանո՞վ է այսօր սեռադաստիարակված հայ դեռահասն ու երիտասարդությունը: «Պետք է փաստել, որ սայլը կարծես աստիճանաբար տեղից շարժվում է. գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ են հետազոտվում: Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին մեր երիտասարդները չեն տիրապետում: Բացի բուժական գործունեություն ծավալալելուց, մենք, իհարկե, նաեւ բացատրական աշխատանք ենք տանում մեր պացիենտների հետ, սակայն մի քանի բժիշկներով գործը գլուխ չի գա. պետք է ավելի լուրջ եւ համակարգված աշխատանք: Հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել»,-ընգծեց բժիշկը` հավելելով, որ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք չէ լռել այդ մասին: Շահրամանյանը հորդորում է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը:

Կարդացեք նաև

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է որպես առողջապահության համաշխարհային...


Ծիծաղի օրն ընդունված է կատակով միմյանց սիրով ծաղրել։ Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով (April Fool’s Day կամ All Fool’s Day), Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ...


«Այդ օրը նշելով՝ մենք պետք է հակադրվենք մարդկանց վատ որակներին, դրա հետ մեկտեղ` գովերգենք ստրկության անցյալի և ներկայի հակառակորդներին, պահպանենք ստրկության մասին հիշողությունը»...


Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ոչ ճիշտ ատամնանստվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական մասին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել նստել ատամնաբույժի բազկաթոռին...


Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին...


Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day) ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC)` սկսած...


Այս օրերին սովորաբար հեքիաթներ են պատմում Ձմեռ Պապիկի և Ձյունանուշի մասին: Այն մասին, թե ինչպես Ձյունանուշը սիրո աստվածուհի Լելիի քմահաճույքով սիրեց մի մարդու և Գարնան գալստյան պատճառով Հյուսիս չհեռացավ...


Ամեն տարի հունվարի վերջին կիրակին նշվում է բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Նրա նպատակը ոչ միայն բժշկական, այլև լայն համաշխարհային հասարակայնության, վարչական կառավարման օրգանների, հասարակական...


Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման տարելիցի օրը, որի հիմնական նպատակն է կոչ անել դադարեցնելու միջուկային զենքի մրցավազքը, կրճատելու...


Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Այս տոնը սահմանվել է նրա համար, որ ցանցի օգտատերերը չմոռանան պահպանել ինտերնետում վարքագծի...


1991 թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց...


Ինչպես հայտնի է, տոնական օրերի շարքում մի այսպիսի տոն կա՝ Ինտերնետի օր, բայց պետք չէ նաև անտեսել ևս մեկ՝ բավականին անսովոր մի տոն. այն է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը...


Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը...


Հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid Inventors’ Day), հայտնում է calend.ru-ն...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն