Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին
Բուժաշխատողի օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանի մաղթանքը թեև հղվել է հունիսի 21-ին, սակայն այն հավասարապես վերաբերում է թե´ ձեզ` 2012-ի սիրելի շրջանավարտներ, թե´ ձեզ` առաջին կուրսեցիներ, քանզի յուրաքանչյուրդ սկսում եք ձեր վերընթաց ճանապարհը, դեպի այն բարձր նպատակը, որը ձեզ հնարավորություն կտա կրել բուժաշխատողի բարձր կոչումը:
Հարգելի գործընկերներ, մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ պայմանների աշխատանք:
Անկախացումից ի վեր բուժաշխատողների տասնյակ հազարանոց մեր բանակը շատ փորձություններ ու դժվարություններ հաղթահարեց: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից վնասվածներին ու արցախյան պատերազմի վիրավորներին մեր բժիշկներն ու բուժքույրերը զօր ու գիշեր մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին աննախադեպ դժվար ու արտասովոր պայմաններում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են հետագա այն տարիները, երբ երկրի ողջ տնտեսությունը կաթվածահար էր, սակայն առողջապահական համակարգն անձնվիրաբար ու պատվով կատարեց իր բարձր առաքելությունը:
Վերջին տարիներին համակարգում իրականացվող ծրագրերը նույնպես ձեր ակտիվ աջակցությամբ ու ձեր անմիջական մասնակցությամբ են կյանքի կոչվում:
Տոնական այս օրը հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր բուժաշխատողների գերակշիռ մասը մշտապես բարձր է պահում սպիտակ խալաթի պատիվը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համակարգի կատարելագործման, մեր ազգաբնակչությանն առավել բարձր որակի ու առավել մատչելի բուժօգնություն ապահովելու ուղղությամբ: Այդ ամենն ապահովելու համար ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն ու բարի կամքը:
Առողջ ու երջանիկ եղե′ք:
25.09.2012 Կարդացեք նաև
Ուրախ եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հաղթանակով դուրս եկան բժշկական համալսարանի ուսանող կոչվելու համար ծավալված դժվարին մրցույթից, ովքեր երջանկություն ունեցան իրականացած տեսնել իրենց նվիրական երազանքը...
28.09.2012
ՀՀ կառավարության ս/թ հուլիսի 4-ի որոշմամբ մեր բուհի հովանավորությանն է հանձնվել Երևանի թիվ 30 ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» դպրոց...
27.09.2012
Նոր ուսումնական տարվա նախօրեին կայացած ռեկտորատում քննարկվեցին 2012-13 ուստարվա կլինիկական օրդինատուրայի ընդունելության արդյունքները: Պրոռեկտոր Մհեր Բիշարյանն այս առթիվ ներկայացրեց...
26.09.2012
«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»,-ասաց ՀՀ առողջապահության նոր նախարարն իր պարտականությունները ստանձնելուց 1 ժամ անց...
24.09.2012 Անցած ուսումնական տարվա վերջին` հուլիսին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բուհի նախկին ռեկտոր...
21.09.2012 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-12 ուսումնական տարում առաջին կուրսեցիները ամառային քննաշրջանի քննությունները հանձնեցին համակարգչային ծրագրով...
20.09.2012
Թույլ տուր ներկայանալ` «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ»: Անունս անգամ հստակ հուշում է, թե ով է լինելու գլխավոր ընթերցողս: Խոստանում եմ ուսանողական տարիներին քեզ հետ լինել, աշխատելով որքան հնարավոր է օգտակար լինել քեզ...
19.09.2012
Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա...
18.09.2012
Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հիպոկրատյան երդում տվեցին 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտները...
17.09.2012 Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը...
14.09.2012
Մենք ճանապարհ ենք դնում 106 շրջանավարտների, այդ թվում ընդհանուր բժշկության ֆակուլտետի 61, ստոմատոլոգիական ֆակուլտետի 44 և դեղագիտական ֆակուլտետի 1 շրջանավարտների...
13.09.2012
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում տարեվերջին դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների...
13.09.2012
Տարիներ առաջ, կարևոր որոշում կայացրած, դուք եկաք ընդունվելու Երևանի բժշկական համալսարան: Հուսանք, որ այդ որոշումը պատահական չէր, այլ լավ մտածված ու միակ ճշմարիտն էր...
12.09.2012
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր...
11.09.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYROHJO1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ