ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին
270 աստիճանով պտտել գլուխը և չսատկել. գիտնականները բացահայտել են բվերի առեղծվածը
Ինչպե՞ս է բուն կարողանում երկու կողմերով գլուխը պտտել մինչև 270 աստիճան՝ առողջությանն առանց որևէ վնասի, այսինքն՝ առանց ող կոտրելու, արյան հոսքին խոչընդոտելու, պարանոցի և գլխի արյան անոթները վնասելու: Այս առեղծվածը բացահայտել են ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի վիզուալ անատոմիայի մասնագետները և կենսաբանները, հայտնում է Gazeta-ն՝ իր «Ինչու անտառները պատված չեն բվերի դիակներով» հոդվածով:
Մի շարք գիտափորձերի միջոցով Ֆաբիան դը Կոկ-Մերկադոյի ղեկավարած մասնագետների խումբը եկել է կոնկրետ եզրակացության: Այս առիթով գիտական նյութ պատրաստած Ֆիլիպ Գեյլվուդը նկատում է, որ «մարդկանց վնասվածքների հետ գործ ունեցած բժիշկներին վաղ թե ուշ մտահոգում է հարցը՝ ինչու անտառները մինչև հիմա պատված չեն արնազեղումից սատկած բվերի դիակներով», այն դեպքում, երբ մարդկանց ու կենդանիների քներակներն ու շնչերակներն առհասարակ շատ զգայուն ու փխրուն են:
Հայտնի է, որ գլխի կամ պարանոցի կտրուկ շարժումները կարող են անոթների ձգումներ և թրոմբերի գոյացումներ առաջացնել, որոնք մահացու խցանում կամ կաթված են առաջացնում:
Իրենց գիտափորձերում նշվածից բացառություն կազմող բվերի օգտագործելով (այդ թվում՝ և սատկած)՝ գիտնականները պարզել են, որ ծնոտոսկրի տակով, այսինքն՝ գլխի հիմքով անցնող անոթները լայնանում են արյան հոսքին համապատասխան: Նման ճկունությունը, որը բնորոշ չէ մարդու անոթներին, թույլ է տալիս բվերին գլխի կտրուկ շրջումների դեպքում արյան լրացուցիչ ծավալ հավաքել, որն անհրաժեշտ է ուղեղն ու աչքերն արյունով ապահովելու համար: Արյան ավելցուկը բաշխվում է նաև ավելի մանր ու փոխկապակցված անոթների միջև, որոնք շրջապատում են հիմնական անոթները:
Բվերի առեղծվածը բացատրվում է նաև նրանց այնպիսի անատոմիական առանձնահատկությամբ, ինչպիսին է ողների հատուկ կառուցվածքը. պարզվել է՝ ողի այն անցքի տրամագիծը, որով անցնում է ուղեղին արյուն մատակարարող մեծ անոթներից մեկը, 10 անգամ գերազանցում է բուն անոթի տրամագիծը, ինչը կանխում է անոթի սեղմումը գլխի կտրուկ շարժումների դեպքում: Մարդու դեպքում լրիվ հակառակն է. մեր պարանոցի ողների անցքերը նեղ, անոթները սեղմող անցքեր են:
Դրանից բացի, բվերի ողնաշարային շնչերակը պարանոցի հատված է մտնում ոչ թե 14-րդ, այլ 12-րդ ողի միջոցով, այսինքն՝ ավելի բարձր, քան մնացած թռչունների դեպքում, ինչը ևս լրացուցիչ ազատություն է հաղորդում կտրուկ շարժումների դեպքում:
Գլխի շրջումներով ռեկորդակիր այս թռչուններից հետո գիտնականները կզբաղվեն բազեների առեղծվածով:
04.02.2013 Կարդացեք նաև
Ճապոնական ընկերության ներկայացրած այգեգործական հատուկ սարքավորման օգնությամբ հնարավոր է տնային պայմաններում տարատեսակ բանջարեղեն աճեցնել: Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` Foop անվանումը...
03.05.2016
Օհայոյի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական ծառեր, որոնք կարող են էներգիա արտադրել։ Այս մասին հայտնում է PhysOrg պորտալը։ Գիտնականների խոսքով՝ նախագծի նպատակը տատանումներից...
05.02.2016
Գիտնականները բացահայտել են բնական ալմաստների առաջացման նոր մեխանիզմ. այդ գործընթացը կապված է երկրի ընդերքում ջրի և լեռնային ապարների փոխազդեցության հետևանքով pH-ի մակարդակի անկման հետ: Այս մասին հոդվածը...
04.11.2015
Պատկերացրեք այսպիսի տեսարան. Դուք գործից հոգնած գալիս եք տուն ու տեսնում, որ համեղ կերակուրն արդեն պատրաստ Ձեզ է սպասում: Բրիտանացի...
15.04.2015
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող BioCarbon Engineering ամերիկյան ընկերությունը մտադիր է անօդաչուների միջոցով տարեկան 1 մլրդ ծառ տնկել` առանց ոտքը հողին...
10.04.2015
Մարդկանց մեծ մասի համար «Ռուբիկ-կուբիկ» խաղալիքը ճիշտ հավաքելն անհաղթահարելի փորձություն է: Սակայն այժմ ստեղծվել է նոր սերնդի «Ռուբիկ-կուբիկ», որը շատ ավելի մեծ ու բարդ է...
18.12.2014
ԱՄՆ գիտնականները ստեղծել են գործվածք, որը կարող է փոխել գուներանգը՝ կախված շրջակա միջավայրից: Այս մասին գրում է BBC-ն: Թեթև, բարակ գործվածքը կարող է արագ փոխել իր գույնը ութոտնուկի նման...
20.08.2014
Մարդկային երևակայությունն իրոք սահմաններ չունի, սակայն այս հարցում ճապոնացիները գերազանցում են մնացած բոլոր ազգերին, նշում է viralnova.com կայքը՝ ներկայացնելով նրանց վերագրվող ամենաանհեթեթ հայտնագործությունները...
06.06.2014
17 մ, 19 կգ քաշով դրեդների համար Ջորջիա նահանգի բնակչուհուն Ռապունցել են անվանում: Չնայած բժիշկները 47-ամյա Աշա Մանդելային զգուշացնում են, որ եթե չկտրի դրեդները...
20.08.2013
Չինաստանում սկսել են ապամոնտաժել Պեկինի ամենաանսովոր տեսարժան վայրերից մեկը` բազմահարկ շինության տանիքին կառուցված քշեղ առանձնատունը, հաղորդում է Vesti-ն...
18.08.2013
ԱՄՆ Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ փորձագետներ Proceedings of the National Academy of Sciences պարբերականում ներկայացրել են իրենց կատարած հետազոտությունը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են թունելներում տեղաշարժվում...
21.05.2013
Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են սպիտակարյուն ձուկ, որի թափանցիկ արյան մեջ բացակայում են հեմոգլոբինը և հասուն էրիթրոցիտները: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը...
11.04.2013
Եթե մեր երկրում կանաչ տարածքները կրճատվեն, թռչունների թիվը եւս կնվազի։ Այդ մասին այսօր՝ մարտի 30-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Հայաստանի թռչունների պահպանության միության» նախագահի տեղակալ, բնապահպան Լյուբա Բալյանը...
01.04.2013
Չժեցզյանի համալսարանի չինացի մասնագետներին հաջողվել է արտադրել աշխարհում ամենաթեթև նյութը: Նորույթն արդեն ստացել է գրաֆենի աերոգել անվանումը...
26.03.2013
Շնաձկան միանգամից մի քանի տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին: Այս մասին ահազանգել են Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Դեխաուզի համալսարանի գիտնականները՝ տեղեկացնում է Associated Press-ը...
06.03.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ