Հիվանդություններ Մաշկային քոր
Մաշկային քորի ժամանակ առաջանում է մաշկը §սանրելու¦ ցանկություն: Շատ դեպքերում հիվանդությունն ունենում է նևրո-ալերգիկ բնույթ: Մաշկային քորը կարող է լինել տարբեր մաշկային հիվանդությունների ախտանշան (էկզեմաներ, քոս և այլն) կամ հանդես գալ, որպես անկախ մաշկային հիվանդություն`այսպես կոչված իդիոպաթիկ քոր: Առաջինի դեպքում առկա են լինում դերմատոզին բնորոշ ախտանշաններ, իսկ իդիոպաթիկ քորի ժամանակ այդ ախտանշանները բացակայում են:
Տարբերվում են մաշկային քորի ընդհանրացված և տեղայնացված տեսակներ: Ընդհանրացված տեսակի քորը կարող է լինել սննդային անհանդուրժողականությունից (կծու ուտեստ, սունկ, խոզի միս և այլն), դեղորայքային անհանդուրժողականությունից (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և այլն), ինչպես նաև ի պատասխան շրջակա ջերմաստիճանի փոփոխության: Տարեցների մոտ մաշկային քորը կարող է ի հայտ գալ ճարպագեղձերի ֆունկցիայի նվազման պատճառով առաջ եկած մաշկի չորության հետևանքով: Շատ հաճախ ընդհանրացված տեսակի քորը ի հայտ է գալիս, որպես հետևանք այնպիսի ծանր հիվանդությունների` ինչպիսիք են հեպատիտը, շաքարային դիաբետը, լեյկոզը, չարորակ նորագոյացությունները և այլն: Ընդհանրացված տեսակի քորը կարող է նկատվել տարբեր նյարդա-հոգեկան հիվանդությունների ժամանակ (նևրոզներ, պսիխոզներ և այլն): Տեղայնացված տեսակի քորը ավելի հաճախ ախտահարում է շեքային հատվածը (հետանցքի քոր, փոշտի քոր, հեշտոցային քոր) և գլխամաշկը: Տեղայնացված տեսակի քորի առաջացմանը նպաստում են նաև թութքը, ճիճվակրությունը, պրոկտիտը, պրոստատիտը, սնկախտը, սեբորեան և այլն:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կանցկացնի համապատասխան բուժում:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն