Ամեն ինչ տոն օրերի մասին
Հուլիսի 16 (2023 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի տոներից է և նշվում է Զատիկից 98 օր (14-րդ կիրակի օրը) հետո:
Տոնը ստեղծվել է Տիրոջ Պայծառակերպության պատվին, որը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Ըստ Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսն իր երեք առաքյալների` Պետրոսի, Հակոբի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռան վրա, որտեղ գտնվում էին նաև Մովսեսն ու Եղիան: Նրանց հետ զրուցելիս Քրիստոսը պայծառակերպ կերպարանք ընդունեց, իսկ նրա հագուստը ձյունից էլ սպիտակ դարձավ:
Այս տոնը, չնայած իր քրիստոնեկան էությանը, պահպանել է մի շարք հեթանոսական առանձնահատկություններ: Հենց «Վարդավառ» անվանումը տարբեր նշանակություններ ունի: Հայկական եկեղեցու ավանդության համաձայն Հայաստանի առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Պայծառակերպության տոնը հայկական օրացույցի առաջին օրը նշանակեց. ամսվա 1-ին օրը Նավասարդն է (օգոստոսի 11-ին): Իսկ այդ օրը հեթանոսական տոն էր նշվում և, արդյունքում, դրա որոշ տարրեր պահպանվեցին Պայծառակերպությունը տոնելու ազգային ծիսակարգում:
Մի տարբերակի համաձայն, տոնի անվանումը «Վարդավառ» (կամ «Վարդանար») իր արմատով համապատասխանում է «վարդ» բառի հետ և նշանակում է «վարդերով ցողել»: Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո միջև եղած սիրո հետ: Նվիրելով վարդեր և ցողելով վարդաջրեր` Աստղիկը ողջ Հայաստանում սեր էր ցանում, իսկ Վահագն աստվածը, չարքերի դեմ կռվելով, պաշտպանում էր այդ սերը:
Դրա մասին վկայում է մեկ այլ առասպել ևս: Մեկ անգամ Աստղիկը լսելով, որ իր սիրեցյալը վիրավոր է, այնպես էր շտապում նրան տեսնել, որ ճանապարհ ընկավ ոտաբոբիկ: Ճանապարհին, չնկատելով ոչինչ, նա վնասեց ոտքերը վարդի փշերով, և վարդերը նրա արյունից դարձան կարմիր: Եվ այսպես կարմիր վարդը դարձավ սիրո խորհրդանիշը:
Մեկ այլ տարբերակով. «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ (ուարդ)» արմատից` «ջուր» և «վար»` «լվանալ, ջրել», նշանակում է «ջուր ցողել», որը և տոնի նշանակությունն է: Մեզ հասած հին առասպելի համաձայն, մի հարուստ մարդ էր ապրում երկիր վրա, ով իրեն պատկանող ջրից օգտվելու համար պահանջում էր ստրկության տալ երիտասարդ գեղեցկուհիների: Քաջ երիտասարդ Վարդանը հաղթեց չարագործին և ազատեց աղջիկներին:
Ըստ որոշ մասնագետների՝ Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ: Ըստ ավանդության, երբ Նոյը հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյն իր որդիներին պատվիրում է, ի հիշատակ Ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:
Հնում տոնն ուղեկցվում էր ավանդական երգերով, պարերով և խաղերով: Մարդիկ միմյանց վարդեր էին նվիրում, իսկ սիրահար տղաներն աղավնիներ էին երկինք բաց թողնում, որոնք հատուկ այս օրվա համար էին պահվում: Աստղիկի տաճարում ուխտավորները վարդի փնջեր էին կապում և զոհողություններ կատարում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր նրա սիրելիի տան տանիքի վրա, ապա աշնանը նրան ամուսնացնում էին: Մեկ այլ պատկեր էր նկատվում լեռնային հատվածներում, որտեղ համեմատաբար ցուրտ է: Այստեղ հիմնական դերը կատարում էր կենդանիների զոհաբերությունը, ուխտագնացությունը, ուրախությունը: Ինչպես մյուս ավանդական տոները, այնպես էլ «Վարդավառը», իր մեջ կրում է պտղաբերության իմաստը: Մարդիկ սննդի երկօրյա պաշարով գնում էին սրբավայրեր, իրենց հետ տանելով զոհաբերության համար զարդարված կենդանիներ, որոնց զոհաբերում էին` հուսալով աստվածների ողորմածության վրա:
Տոնի ժամանակ մարդիկ հացահատկի հասկեր էին հավաքում և տանում եկեղեցի՝ օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից ու վնասներից: Աղջիկները բազմագույն ծաղիկների (հատկապես «վիթիվերի») փնջեր էին հավաքում և դրանք գիշերը գաղտնի նետում իրենց հարազատների ու հարևանների բակերը: Ցորենի հասկերից շատ գեղեցիկ փնջեր՝ խաչբուռեր էին հյուսում:
Այժմ ընդունված է այս օրը միմյանց վրա ջուր ցանել: Տոնը սկսում է վաղ առավոտից, բոլորը միմյանց ջրում են, ընդ որում, սեռից և սոցիալական դիրքից անկախ: Վիրավորվել կամ դժգոհություն արտահայտել չի կարելի, քանի որ համարվում է, որ այդ օրը ջուրն ապաքինող ուժով է օժտված:

Կարդացեք նաև


Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...


Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...


Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...


Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...


Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...


Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...


Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...


Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...


Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...


Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...


Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...


Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն