Ամեն ինչ տոն օրերի մասին
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները և հույսը, որ գալիք տարի ամեն ինչ ավելի լավ է լինելու։
Հունվարի 1-ին տոնը նշում են միայն Գրիգորյան օրացույցով Նոր տարին դիմավորող ժողովուրդները։ Կաթոլիկ Եվրոպայի համար գլխավոր տոնը համարվում է Սուրբ ծնունդը, իսկ Նոր տարին եզրափակում է Սուրծննդյան տոների շրջանը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները նախ դիմավորում են Նոր տարին, հետո միայն նշում են Սուրբ Ծնունդը։
Ինչպե՞ս էին Ամանորը նշում հին դարերում
Նոր տարին հնագույն տոներից է և նշվել է վաղնջական ժամանակներից։ Նոր տարվա տոնակատարության առաջին փաստագրական վկայությունները վերաբերում են մ.թ.ա. (Ք.ա.) երրորդ հազարամյակին, սակայն պատմաբանները կարծում են, որ տոնն ավելի հին է։ Դարավոր ծեսերը կազմել են ժամանակակից տոնի հիմքը և արտացոլում են յուրաքանչյուր ժողովրդի ազգային առանձնահատկությունները։
Նոր տարին նշելու սովորույթը ծնունդ է առել Հին Միջագետքում։ Ամանորը Բաբելոնում նշվում էր գարնանային գիշերահավասարի օրը, երբ բնությունն արթնանում է ձմեռային քնից: Տոնը հաստատվել էր ի պատիվ գերագույն աստված Մարդուկի, որը նաև Բաբելոնի հովանավորն էր: Նոր տարվա գալուստը նշում էին դիմակահանդեսներով և 12 օր տևող երթերով։ Մարտի վերջին սովորաբար Տիգրիս և Եփրատ գետերը վարարում էին, դուրս գալիս ափերից։ Մարդիկ զվարճանում էին, քանի որ այդ օրերին աշխատանքն արգելված էր։
Ժամանակի ընթացքում այս ավանդույթը փոխանցվեց հույներին և եգիպտացիներին, ապա անցավ հռոմեացիներին:
Հին Հունաստանում Տարեմուտը ամառային արևադարձի օրն էր՝ հունիսի 22-ին։ Տոնը նվիրված էր գինեգործության աստծուն՝ Դիոնիսոսին:
Հին Եգիպտոսում դարեր շարունակ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նշվում էր Նեղոս գետի վարարումը։ Դա կենսական կարևոր իրադարձություն էր, որը նշանավորում էր նոր ցանքսի, գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը: Նեղոսի ջուրն այդ ընթացքում համարվում էր հրաշագործ, և եգիպտացիները Ամանորը նշելիս սովորություն ունեին վարարած Նեղոսի «սուրբ ջուրը» լցնել հատուկ այդ նպատակով պատրաստված անոթների մեջ՝ հետագայում գործածելու նպատակով։ Եգիպտացիները հավատում էին, որ Նեղոսի ջուրը լվանում-մաքրում է ամեն ինչ: Ի դեպ, այդ շրջանում ընդունված էր երգ ու պարով, երաժշտությամբ գիշերային տոնակատարություններ կազմակերպել ու միմյանց նվերներ տալ։
Ռոշ Հաշանան (տարվա սկիզբ, տարեգլուխ) կամ հրեական Նոր տարին, ըստ եբրայական լուսնային օրացույցի, սկսվում է Տիշրեյ ամսվա լիալուսնին՝ երկու օր անընդմեջ։ Սովորաբար դա սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի սկիզբ ժամանակահատվածն է (ըստ աշխարհիկ օրացույցի):
Ըստ եբրայական հավատալիքների՝ մարդու ճակատագիրը երկնքում, նրա ապրել-չապրելու հարցը որոշվում է հենց այդ օրերին, ուստի մարդիկ իրենց աղոթքներով փորձում են շահել Աստծու բարեհաճությունը։
Չինական Ամանոր
Ըստ չինական օրացույցի՝ հնում Ամանորը նշվում էր մի ամբողջ ամիս: Չինական Ամանորի տոնակատարության ամսաթիվը որոշվում էր լուսնային օրացույցով և նշվում էր նոր տարվա առաջին նորալուսնի օրը։ Սովորաբար դա համընկնում էր հունվարի 17-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածին։ Չինացիները պատրաստվում են դիմավորել 4720 թվականը։ Չինական օրացույցի համաձայն՝ նոր՝ Սև ջրային վագրի տարին կսկսվի 2022 թվականի փետրվարի 1-ին։
Ամանորի գիշերը Չինաստանի տաբեր բնակավայրերում մարդիկ տոնական երթեր են կազմակերպում՝ վառելով բազմաթիվ լապտերներ, որպեսզի լուսավորեն դեպի նոր տարի տանող իրենց ճանապարհը։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնք Ամանորը նշում են տոնածառով, չինացիները նախընտրում են մանդարիններ և նարինջներ:
Հուլյան տոմար
Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Ք.ա. 46 թվականին վերափոխեց եգիպտական օրացույցը։ Նոր օրացույցում, որը, բնականաբար, կոչվեց հուլյան, նոր տարին սկսվում էր հունվարի 1-ին: Մինչ այդ Հին Հռոմում Նոր տարին նույնպես նշվում էր մարտ ամսին:
Նոր օրացույցից սկսեցին օգտվել նաև Հռոմեական կայսրության մեջ մտնող բոլոր երկրները: Ըստ նոր օրացույցի՝ տարեհաշվարկը սկսվում էր Ք.ա. 45 թ. հունվարի 1-ից. այդ օրը ձմեռային արևադարձից հետո առաջին լիալուսինն էր: Այդուհանդերձ, Ամանորն ամբողջ աշխարհում դեռ շատ հարյուրամյակներ նշվում էր գյուղատնտեսական աշխատանքների սկզբին կամ ավարտին՝ գարնան սկզբին կամ աշնան վերջում:
Տարվա առաջին ամիսն իր անունը ստացել է հռոմեական Յանուս երկդեմ աստծու պատվին, որը համարվում էր բոլոր ձեռնարկումների հովանավորը: Նոր տարվա առաջին օրը հռոմեացիները նրան զոհեր էին մատուցում և կարևոր միջոցառումներ կազմակերպում:
Ամանորին միմյանց նվերներ տալու ավանդույթը եղել է նաև Հին Հռոմում։ Դափնու տերևներ կամ ճյուղեր նվիրելով՝ մարդիկ միմյանց գալիք տարում երջանկություն և հաջողություն էին մաղթում:
Սլավոնական Ամանոր
Հեթանոս սլավոնները Նոր տարին նշում էին ձմեռային արևադարձի օրը և այն կապում էին Կոլյադա աստծու հետ: Հիմնական խորհրդանիշը խարույկն էր, որի կրակն առկայծում էր մինչև լուսաբաց՝ ասես կանչելով արևի լույսը տարվա ամենաերկար գիշերից հետո:
Ամանորը նաև կապում էին պտղաբերության հետ։ Ըստ սլավոնական օրացույցի՝ այժմ գալիս է 7530 թվականը՝ Ոսկեեղջյուր ցլի տարին։
Ռուսաստանում տարեսկզբը հունվարի 1-ին սկսել են նշել 1699 թվականից ի վեր Պետրոս I թագավորի հրամանով։ Տարեմուտը պետք է նշեին եղևնի զարդարելովով և հրավառությամբ:
Ավանդույթներ
Ամանորը տարբեր երկրներում նշում են յուրովի՝ չնայած այն միջազգային տոն է։
Ճապոնիայում կեսգիշերին 12-ի փոխարեն հնչում է 108 զանգ։ Ամանորի լավագույն աքսեսուարը համարվում է փոցխը՝ երջանկություն հավաքելու համար։
Բուլղարիայում Նոր տարին ցանկալի է սկսել համբուրվելով, ուստի ուղիղ կեսգիշերին մի քանի րոպե լույսերն անջատում են:
Համաձայն հին իտալական ավանդույթի՝ Ամանորի առաջին գիշերը լավագույն ժամանակն է տունը հին և անպետք իրերից ազատելու համար։ Իտալացիները պատուհանից դուրս են շպրտում անպետք իրերը՝ տեղ ազատելով նոր ձեռքբերումների համար։ Իսկ որպեսզի ընտանեկան հարկի տակ ամբողջ տարին երջանկություն տիրի, անհրաժեշտ է առավոտյան ջուր բերել աղբյուրից։ Եվս մեկ իտալական ավանդույթ՝ հենց ողկույզի վրա չամիչ դարձած խաղողահատիկներ ուտելը։ Խաղողի հատիկները դրամներ են հիշեցնում, և համարվում է, որ շատ չամիչ ուտողները գալիք տարում շատ գումար կաշխատեն։
Էկվադորում հատուկ նշանակություն են տալիս ներքնաշորին. ընտրված գույնով պայմանավորված՝ այն բերում է սեր և գումար:
Դանիայում ընդունված է ափսե կոտրել ընկերների ու հարազատների պատուհանների տակ. այդպես դանիացիներն իրենց մտերիմներին սեր և բարգավաճում են ցանկանում։
Բրազիլիայում Ամանորի գիշերն ընդունված է վանել չար ոգիներին, այդ պատճառով բրազիլացիները սպիտակ հագուստ են կրում։
Իսպանացիները կեսգիշերին ավանդաբար ուտում են 12 հատիկ խաղող՝ մեկական հատիկ՝ ժամացույցի յուրաքանչյուր հարվածի հետ։ Նրանք համարում են, որ դրանցից յուրաքանչյուրը պետք է հաջողություն բերի գալիք տարվա յուրաքանչյուր ամսվա ընթացքում:
Չիլիացիները փող են դնում կոշիկների մեջ և կեսգիշերին մեկ գդալ ոսպ ուտում ՝ դրանով իսկ ապահովելով հարստություն և բարեկեցություն Նոր տարում։
Պանամայում Ամանորին այրում են հայտնի մարդկանց, մարզիկների և քաղաքական գործիչների խրտվիլակները։ Այս անսովոր ավանդույթը որևէ մեկի դեմ ուղղված բողոքի ակցիա չէ։ Պարզապես այսպես մարդիկ հրաժեշտ են տալիս անցած տարվա դժվարություններին, իսկ երջանկություն է բերում բարձր աղմուկը, ուստի մարդիկ միացնում են իրենց մեքենաների շչակները, գոռում են և սուլում։
Բիրմայում Ամանորը համընկնում է ամենաշոգ ժամանակին, այդ պատճառով այն ավանդաբար նշվում է որպես ջրի փառատոն։
Խորհրդային Միությունում ձևավորվել էր հետևյալ ավանդույթը. մարդիկ թղթի վրա պետք գրեին իրենց ամենանվիրական ցանկությունը, այրեին թուղթը, մոխիրը լցնեին շամպայնով լի բաժակի մեջ, խառնեին և խմեին։ Այս ամենը պետք է արվեր ճիշտ կեսգիշերին՝ ժամացույցի 12 զարկերի ներքո։
Ե՞րբ են տոնում Ամանորը տարբեր երկրներում
Ամանորը վառ և ուրախ տոն է։ Աշխարհի բազմաթիվ երկըրներում այս տոնը նշում են ըստ Գրիգորյան օրացույցի՝ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը։
- Հին նոր տարի. միայն Ռուսաստանում և որոշ հետխորհըրդային երկրներում է հնարավոր լսել այս հակասական անվանումը։ Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է։ Խորհըրդային Միությունում հաճախ տոնը շարունակվում էր մինչև հին տոմարով Նոր տարի։
- Ամանորն ըստ լուսնային օրացույցի համընկնում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալուսնի հետ և յուրաքանչյուր տարի համապատասխանում է տարբեր ամսաթվերի։ Ամանորի ամենաշքեղ տոնակատարություններով հայտնի է Չինաստանը։
- Մուսուլմանական Ամանորն` ըստ Հիջրայի, նշվում է Մուհարամ սուրբ ամսի առաջին օրը։ Քանի որ մուսուլմանական տարին բաղկացած է 354 լուսնային օրից, տոնի օրն անընդհատ փոխվում է։
- Սագաալգան՝ բուդդայական Ամանորը, տարբեր տարիների նշվում է հունվարի վերջից մինչև մարտի կեսերն ընկած ժամանակահատվածում՝ գարնանային առաջին նորալուսնի օրը։
- Սոնգկրան՝ թայական Ամանորը, Թայլանդում պաշտոնապես նշվում է ապրիլի 13-ից 15-ը, սակայն առանձին քաղաքներում տոնակատարության ամսաթիվը փոփոխվում է, և տոնը նշվում է ապրիլի 11-18-ն ընկած ժամանակահատվածում։
- Ըստ հին հայկական տոմարի՝ տարվա առաջին ամիսը նավասարդն էր։ Ըստ ավանդության՝ 2492 թվականի նավասարդ ամսին Հայկ նահապետն իր լայնալիճ աղեղից արձակած նետով սպանում է բռնակալ Բելին։ Նավասարդ ամսվա հենց այդ օրը, որը համապատասխանում է օգոստոսի 11-ին, նշվել է որպես նոր տարվա սկիզբ։
- Սլավոնական Ամանորը նշվում է սեպտեմբերի 14-ին (հին տոմարով` սեպտեմբերի 1-ին)։
- Հրեական Ամանորը՝ Ռոշ Հաշանան, նշվում է սեպտեմբերի 2-ին՝ ի պատիվ Աշխարհի արարման։ Այս օրը բոլոր աշխատանքները, սննդի պատրաստումից բացի, հետաձգվում են, մարդիկ աղոթում են, ապաշխարում, մեղքերի թողություն խնդրում։
- Եթովպիական Ամանորը՝ Էնկութաթաշը (բառացի նշանակում է «Թանկարժեք իրեր նվիրելու օր»), նշվում է սեպտեմբերի 11-ին կամ 12-ին։ Ի դեպ, Եթովպիան թերևս միակ պետությունն է աշխարհում, որտեղ հուլյան օրացույցը դեռևս կիրառվում է ո՛չ միայն եկեղեցական, այլև աշխարհիկ կյանքում, իսկ Եթովպիական օրացույցը մեզնից հետ է յոթ տարի և ութ ամսով։
- Սիկխերի Ամանորը՝ Վայսակին, նշվում է ապրիլ ամսին Հնդկաստանի Փենջաբ նահանգում։
- Հնդկաստանի մի շարք նահանգներում Նոր տարին՝ Ուգադին, նշվում է չայտրա լուսնամսի առաջին օրը (ըստ Գրիգորյան օրացույցի՝ մարտ-ապրիլ ամիսներին)։ Ուգադիից բացի հնդիկների համար նոր տարվա հետ են կապվում նաև Հոլին՝ գարնան փառատոնը, Գուդի Պադվան՝ գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը և Դիվալին՝ չարի նկատմամբ բարու հաղթանակի տոնը։
- Նովրուզ. ըստ պարսկական օրացույցի Ամանորը համընկնում է գարնանային գիշերահավասարին և նըշվում է մարտի 21-ին։
- Եվս մեկ փոփոխվող ամսաթվով Ամանոր նշում են Բալիում։ Տեղացիները տոնը կոչում են Նյեպի։ Նոր տարվա առաջին օրը խորհրդանշում է նոր դարաշրջանի սկիզբը և անցնում է կատարյալ լռության մեջ։ Այդ օրը կյանքը կղզու վրա ասես կանգ է առնում. օդանավակայանը չի աշխատում, արգելված է բարձր երաժշտությունը, բնակիչները միմյանց հետ միայն շշուկով են խոսում։
- Ամանորը Ճապոնիայում կոչվում է Օ-սյոգացու։ Նախկինում այն տոնում էին ըստ լուսնային օրացույցի, սակայն 19-րդ դարի վերջից ճապոնացիներն սկսեցին Նոր տարին նշել Գրիգորյան օրացույցի համաձայն։ Այսօր այն Ծագող արևի երկրում ամենասիրված ու գունեղ տոնն է:
- Ամենաուշը Նոր տարին «տեղ է հասնում» Օվկիանիայում։ Այնտեղ այս տոնը նշում են նոյեմբերի կեսերին։
www.calend.ru
https://sputnik-georgia.ru
https://mir24.tv
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...
Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...
Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...
Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...
Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...
Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...
Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...
Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...
Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...
Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...
Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...
Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն