Առաջին օգնություն Մարսողական համակարգ
Մարսողական համակարգն ապահովում է մարմինը ջրով, աղերով և սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են էներգիայի ստացման, բջիջների նորմալ կենսագործունեության համար։
Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից (բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, աղիներ) և նրա մեջ բացվող մարսողական գեղձերից (թքագեղձեր, լյարդ, ենթաստամոքսային գեղձ և այլն) (նկ. 2.12):
Մարսողական խողովակն այն ճանապարհն է, որով անցնում է սնունդը։ Այստեղ սնունդը ենթարկվում է մեխանիկական և քիմիական մշակման։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ արտազատվում են մարսողական հյութեր, որոնք նպաստում են սննդի մարսմանը։ Մարսողական համակարգը սկսվում է բերանի խոռոչից, որտեղ սնունդն ատամների և թքի միջոցով ենթարկվում է առաջնային մշակման։ Կիսամշակված սնունդը բերանից անցնում է ըմպան, իսկ հետո կերակրափողի միջով՝ ստամոքս։ Ստամոքսը մարսողական խողովակի լայնացած մասն է, որտեղ տեղի է ունենում սննդի հետագա մշակումը։ Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որտեղ այն շարունակում է մշակվել։ Այստեղ սննդանյութերը ներծծվում են արյան մեջ։ Բարակ աղիներին հաջորդում են հաստ աղիները, որտեղ արդեն մշակված զանգվածից ներծծվում են ջուրը և անօրգանական աղերը։ Մարմնի համար թափոն նյութերը արտաթորանքի ձևով դուրս են բերվում ուղիղ աղիով, որն ավարտվում է հետանցքով։ Մարսողությանը նպաստում են մարսողական գեղձերը։ Օրինակ՝ լյարդը և ենթաստամոքսային գեղձն արտազատում են նյութեր, որոնք նպաստում են սննդի մարսմանը։ Լյարդը նաև վնասազերծում է թունավոր նյութերը, որոնք որոշ քանակով առկա են սննդի մեջ և նրա հետ ներծծվում են արյան մեջ։
Մարսողական համակարգի օրգանների վնասման և նրանց նորմալ գործունեության խանգարման պատճառ կարող են հանդիսանալ որովայնի վնասվածքները, որոշ հիվանդություններ և թունավորումները։ Նման դեպքերում ցուցաբերվող առաջին օգնության հետ դուք կծանոթանաք հետագայում "ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՎԻՃԱԿՆԵՐ", "ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԿԾԱԾՆԵՐ, ԽԱՅԹՈՑՆԵՐ" և "ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ, ՈՐՈՎԱՅՆԻ, ԿՈՆՔԻ"։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն