Ավանդական բժշկություն Թթենի - Шелковица - Morus
Այս հրաշալի բույսն աճում է հարավում, ինչպես նաեւ մեզ մոտ` Հայաստանում: Ղարաբաղում թթենուն մեծ հարգանքով են վերաբերվում` այն անվանելով ծառերի ու պտուղների արքա: Պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերեւները հումք են հանդիսանում մետաքսի համար: Դեռեւս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել: Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերեւները, ծառի արմատները, կեղեւն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ:
Թթենու պտուղներն օժտված են արյունը մաքրող հատկությամբ, կարգավորում են նյութափոխանակությունը: Այն հատկապես շատ լավ է ճարպակալման դեպքում: Մրսածության ժամանակ թթենու տերեւները հաճախ գործածվում են որպես ջերմիջեցնող միջոց, իսկ արմատն ու կեղեւը օգտագործվում են հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Այլ դեղաբույսերի հետ համակցված` այն շատ օգտակար է հազի, բրոնխիտի եւ շնչուղիների այլ հիվանդությունների համար: Թութն իր մեջ շատ օգտակար էլեմենտներ` հանքային նյութեր ու վիտամիններ է պարունակում: Բացի թվարկված օգտակար հատկանիշներից` թթենու պտուղներն ամենամաքուրն են ու ոչ մի աղտ իրենց վրա չեն հավաքում: Թութը շատ լավ է տեսողության համար: Թութը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է՝ որպես ստամոքսի ու 12-մատնյա աղիի, ստոմատիտի բուժման միջոց: Թթենու համեղ պտուղները սննդի մեջ օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չոր վիճակում: Թթի չիրը կարող է փոխարինել շաքարին: Չոր վիճակով աղացած թութը կարելի է խառնել ալյուրի հետ ու օգտագործել որպես համեմունք: Բացի գլյուկոզայից ու ֆրուկտոզայից, թութն իր մեջ նաեւ կիտրոնաթթու եւ խնձորաթթու է պարունակում: Ժողովրդական բժշկության մեջ թարմ, ոչ այնքան հասուն պտուղները, օշարակը կամ ջրաթուրմն օգտագործում են փորլուծության դեմ: Իսկ թթի դոշաբի մասին բոլորը գիտեն, թե այն որքան օգտակար է շնչուղիների հիվանդությունների համար: Ժողովրդական բժշկության մեջ այն նաեւ կիրառվում է՝ որպես վերքեր ապաքինող միջոց: Չինական բժշկության մեջ թթենու կեղեւից շաքարային դիաբետի բուժամիջոց են պատրաստում: Իսկ կեղեւի փոշին խառնելով բուսական յուղի հետ` քսուքներ են պատրաստում` վերքերը եւ կտրվածքները բուժելու համար: Մի քանի տարի առաջ Վիետնամում Վ.Պ. Ֆիլատովի մեթոդով թթենու տերեւներից կենսածին խթանիչ` ֆոմիդոլ է ստեղծվել, որն ընդունում են ռեւմատիզմի, մաշկային տուբերկուլյոզի, էկզեմայի եւ էլի մի քանի հիվանդությունների բուժման համար: Ճապոնիայում թթի ծառի ծաղիկներից կոսմետոլոգիական միջոց են պատրաստում, որի օգնությամբ պայքարում են պեպենների, մաշկի այլ բծերի դեմ:
Թթի ջրաթուրմը պատրաստում են հետեւյալ կերպ. 1 ճաշի գդալ չորացրած եւ աղացած պտուղները լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու 4 ժամ թրմել, որից հետո քամել թանզիֆի մի քանի անգամ ծալած կտորով ու ընդունել օրը 3-4 անգամ`բաժակի 1/3 մասով: Ծերունական փորկապությունների ու թութքի դեմ՝ թթի սեզոնին, առավոտյան նախաճաշից առաջ կարելի է ամեն օր թութ ուտել: Թթից խյուսանման զանգված է պատրաստվում, որը շատ լավ օգնում է գլխի թեփին եւ նպաստում մազերի արագ աճին: Այն պարզապես պետք է քսել մազարմատներին, կապել շորով ու թողնել մոտ 3 ժամ: Թութն առանձնապես հակացուցումներ չունի, բացառությամբ, եթե դրա պտուղներն ուտելուց անմիջապես հետո սառը ջուր են խմում: Այս դեպքում կարող է խանգարվել աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
Տե՛ս նաև. Թթազգիներ - Moraceae. սև թութ - Morus nigra L., սպիտակ թութ - Morus alba L.
Թթենու (Morus) տերեւների քիմիական կազմը, դեղաբանական նշանակությունը և կիրառումը




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն