Հիվանդություններ Սեբորեա
Սեբորեան դա ճարպային գեղձերի գործընթացի խանգարումն է, որին բնորոշ է ոչ լիարժեք մաշկային ճարպի արտադրության ուժեղացումը: Հիմնական նշանակություն ունի խոլեստերինի ավելացման և ազատ բարձր խտության ճարպային թթուների հաշվին ներքին ճարպային թթուների պարունակության անկումը, ինչը նվազեցնում է մաշկի բակտերիոստատիկ հատկությունները և նպաստում է ինֆեկցիայի կրկնվելուն: Էթիոլոգիան անհայտ է: Պաթոգենեզն է` նյարդա-էնդոկրին գործընթացի խանգարումներ, հիմնականում վեգետատիվ դիստոնիա: Էնդոկրին շեղումները արտահայտվում են անդրոգենների և էստրոգենների միջև հարաբերակցման խախտման դեպքում (անդրոգենների մակարդակի ավելացում էստրոգենների նվազման ժամանակ): Հնարավոր է, որ սեբորեայի ժամանակ նյարդա-էնդոկրին խանգարումները պայմանավորված լինեն առաջնային հիպոթալամիկ կամ կեղևային պաթոլոգիաների հետ, քանի որ սեբորեայի դրսևորումները ավելի արտահայտված են լինում էնցեֆալիտի, Պարկինսոնի, դիէնցեֆալիկ հիվանդությունների առկայության դեպքում: Սեբորեան կարող է ուժեղանալ սուր, թթու և քաղցր ուտելիքներից: Սեբորեան կարող է զարգանալ մաշկի ցանկացած հատվածում, որտեղ առկա են ճարպային գեղձեր, առավել հաճախ գլխի մազածածկ հատվածում, դեմքի, կրծքի և մեջքի վրա: Սեբորեան հանդիպում է հատկապես սեռական հասունացման շրջանում: Սեբորեան բնորոշվում է «ճարպային մաշկ» տերմինով: Ախտահարված հատվածները խոնավ են, ճարպոտ և ունեն սպեցիֆիկ փայլ: Ճարպային գեղձերի ծակոտկենները լայնացած են և հաճախ փակված մուգ զանգվածով (կոմեդոններ, «սև կորյակ»): Մաշկը հաճախ հաստանում և ձեռք է բերում մոխրագույն երանգ: Այս ամենը մաշկին տալիս է նարինջի կամ լիմոնի կեղևի նմանություն: Մազերը ճարպոտ են, նկատվում է սեբորեային ալոպեցիա: Հաճախ առաջանում են ճարպային խոցեր` մանր, դեղնավուն պարկերի տեսքով (միլիումներ, «սպիտակ կորյակ»): Կախված այս կամ այն ախտանշաններից` տարբերակվում են ջրիկ (ճարպոտ) և խիտ (չոր) սեբորեա: Սեբորեայի հետևանքով հաճախ առաջանում է թեփ և կորյակներ:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության պատճառը և անհապաղ կնշանակի անհրաժեշտ բուժում:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն