Հայաստանի բժշկագիտություն 1.2010
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սիմոն Միրզոյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
Լրացավ ականավոր դեղաբան ու մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի դեղաբանության ամբիոնի նախկին վարիչ Սիմոն Հակոբի Միրզոյանի ծննդյան 100-ամյակը:
Մեծանուն գիտնական, հանրաճանաչ դեղաբան, պրոֆեսոր Ս.Հ.Սիրզոյանի անունն իր պատվավոր տեղն ունի հայ բժշկագիտության պատմության մեջ:
Հայկական նորօրյա դեղաբանական դպրոցի հիմնադիրն իր բազմամյա գիտամանկավարժական գործունեության արդյունքում ստեղծել է հայ դեղաբանների մի փայլուն համաստեղություն: Նրա անմիջական ղեկավարությամբ կատարվել են 14 դոկտորական և 25 թեկնածուական աշխատանքներ: Ս.Հ.Սիրզոյանը ծնվել է Թբիլիսիում, 1910 թ. հունվարի 6-ին: Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո, 1926 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ և 193 թ. ավարտել արդեն կարգավիճակ ստացած Երևանի բժշկական ինստիտուտը:
Այդ թվականից էլ սկսվում է բժշկական համալսարանի երախտավորներից մեկի` սկզբում մայր բուհի դեղաբանության ամբիոնի ասիստենտի, այնուհետև` 1936-ից մինչև 1988-ը, ամբիոնի վարիչի գիտամանկավարժական բուռն գործունեությունը:
1935 թ. Ս.Հ.Սիրզոյանը պաշտպանում է ատենախոսություն և ստանում բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Այնուհետև երիտասարդ գիտնականը ձեռնամուխ է լինում օրգանիզմի վեգետատիվ և անիմալ ֆունկցիաների հարաբերության ուսումնասիրությանը, որի արդյունքում 1942թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսություն:
Հայրենական մեծ պատերազմի և հետպատերազմյան առաջին տարիները երիտասարդ գիտնականի համար դառնում են նոր դեղերի ստեղծման բեղուն ժամանակաշրջան:
Խորապես գիտակցելով մեր հանրապետության տարածքում տեղակայված խորհրդային զորամասերի, հոսպիտալնարի հիվանդ և վիրավոր մարտիկներին, ինչպես նաև ազգաբնակչությանն այնքան անհրաժեշտ դեղորայքի զգալի պակասը, ժամանակի հրամայականին ընդառաջ, նա ձեռնամուխ է լինում նոր դեղամիջոցների որոնմանը, ստեղծմանը` հաշվի առնելով տեղական հումքը, դեղաբույսերը, հանքային ջրերը: Նրա ղեկավարությամբ ծավալվում է հայրենանվեր մի աշխատանք, որն իր կարևորությամբ կենսական նշանակություն ուներ ոչ միայն հայ ժողովրդի համար£ Հետագա տասնամյակներում Ս.Սիրզոյանն իր ղեկավարած անձնակազմի հետ զբաղվել է բնական և սինթետիկ ծագման նոր դեղանյութերի ստեղծմամբ:
Գիտական բազմամյա բեղմնավոր գործունեության վերջին տարիների ընթացքում նրա նախաձեռնությամբ ու անմիջական ղեկավարությամբ ուշադրության արժանի աշխատանքներ են կատարվել ուղեղային շրջանառության ուսումնասիրման բնագավառում, որոնց նպատակն էր լուծել այդ շրջանառության դեղաբանական մի շարք հարցեր, որոնք ունեն որոշակի գործնական նշանակություն և կապված են ուղեղի հյուսվածքի մետաբոլիզմի հետ: Նա առաջինն էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ ԽՍՀՄ-ում, որ ստեղծեց ուղեղային արյան շրջանառության լաբորատորիա: Ուսումնասիրելով մարդու օրգանիզմի վրա հանքային ջրերի ազդեցությունը` նա իր սաների հետ հանգել է այն եզրակացության, որ այդ ջրերի միկրոէլեմենտային կազմը որոշ դեր ունի ռեֆլեկտոր ուղիների տարբեր օղակների գործունեության մեխանիզմում: Այդ բնագավառում կատարված աշխատանքիների շնորհիվ բացահայտվեցին լյարդի ֆունկցիայի, ինչպես նաև լեղագոյացության ու ստամոքսի հյութարտադրության վրա «Ջերմուկ», «Արզնի», «Հանքավան» հանքային ջրերի ազդեցության որոշ կողմեր:
Ս.Սիրզոյանը հեղինակ է 2 հայտնագործության և 3 դեղապատրաստուկների, որոնք ներդրվել են գործնական առողջապահությունում:
Հաշվի առնելով անվանի դեղաբանի, մեծահամբավ մանկավարժի ու կազմակերպչի բացառիկ ծառայությունները` Ս.Հ.Սիրզոյանին 1955 թ. շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում:
1960 թ. Ս.Հ.Սիրզոյանը ընտրվել է Հայկ.ԽՍՀ ԳԱ անդամ, երկար տարիներ եղել է ֆիզիոլոգների ու դեղաբանների համամիութենական գիտական ընկերության նախագահության մասնագիտական մի շարք հանձնաժողովների խմբագրական կոլեգիաների, հանրապետության նախարարների խորհրդի պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ: 1971-78 թթ. անվանի գիտնականը միաժամանակ ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհուրդը` իր ավանդը ներդնելով բժշկության բնագավառում կատարվող գիտական աշխատանքների կազմակերպումն ու կոորդինացումն ապահովող այդ կենտրոնում:
Նրա ծառայու´թյուններն ըստ արժանվույն են գնահատվել. ականավոր գիտնականը պարգևատրվել է մի շարք շքանշաններով, մեդալներով, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի վաստակագրով, Ն.Պ.Կրակովի անվան հուշամեդալով:
Համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականի աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել և բազմիցս քաղվածվել համաշխարհային բժշկագիտական գրականության մեջ: Նա բազմիցս հրավիրվել և զեկուցումներով հանդես է եկել միջազգային բազմաթիվ գիտաժողովներում, աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Չեխոսլովիակիայում, Շվեդիայում, Հոլանդիայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում:
Ս.Հ.Սիրզոյանի գիտամանկավարժական և հասարակական գործունեությանն այսօր արդեն 100-ամյա բարձունքից հետադարձ հայացք նետելով` վստահաբար կարող ենք հավաստել, որ այդ տարիները եղել են հարազատ ժողովրդին ու գիտությանը անմնացորդ նվիրումով ծառայելու, հանրապետության համար բժշկական բարձրորակ կադրեր պատրաստելու արգասաբեր տարիներ:
Ս.Հ.Սիրզոյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի բժշկական համալսարանի ուսանողներն ստանան մասնագիտական խոր գիտելիքներ: Նա, լինելով մեծապես խստապահանջ ինչպես իր, այնպես էլ շրջապատի նկատմամբ, կարգ ու կանոնի պահպանման համար հետևողական, անզիջում և սկզբունքային ղեկավար, արժանիորեն վայելում էր ինչպես ուսանողների, այնպես էլ աշխատակիցների սերն ու հարգանքը:
Նրա բազմաթիվ աշակերտները և հետնորդները, հանրապետության բժշկական հասարակայնությունը, բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին անվանի գիտնականին, իրենց երախտագիտության և հարգանքի տուրքն են մատուցում գիտության անդուլ մշակին, անխոնջ գիտնականին, ազնիվ մարդուն ու մեծ քաղաքացուն, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց մայր ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան ու պատվավոր գործին:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն