Առողջապահություն 1.2012
Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք
Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի և բոլոր հյուսվածքների բնականոն գործունեությունը, մասնակցում կարևոր և հիմնական օրգանների, ինչպես նաև արյան, բջջային թաղանթների և հորմոնների ձևավորմանը:
Մսում պարունակվող երկաթը (Fe) օրգանիզմի կողմից շատ հեշտ է յուրացվում, որի պակասը կարող է սակավարյունության պատճառ դառնալ: Միսը հարուստ է սպիտակուցներով, իսկ փորոտիքը` վիտամիններով: Միսը, հիմնականում կարմիրը, պարունակում է կենդանական ճարպեր և խոլեստերին, որոնց փոքր քանակությունն անգամ նպաստում է հորմոնների արտադրությանը: Մեծ քանակությամբ խոլեստերինի օգտագործումը կարող է սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման պատճառ դառնալ, ուստի աշխատեք խուսափել ճարպոտ միս օգտագործելուց, մսի վրայից հեռացրեք նկատելի ճարպը, հանեք ձկան և հավի կաշին, պատրաստման ընթացքում ձեթ կամ կարագ մի ավելացրեք, նախընտրեք խաշած, շոգեխաշած և խորոված միսը:
Մսից պատրաստված որոշ մթերքների` խոզապուխտ, բեկոն, երշիկ և այլն, օգտագործումից պետք է խուսափել, քանի որ դրանց պատրաստման ժամանակ երկարատև պահպանման և համային հատկությունների լավացման նպատակով ավելացնում են օրգանիզմի համար վնասակար նյութեր` նիտրիտներ, պոլիֆոսֆատներ և այլ քիմիկատներ: Բացի այդ, դրանք պարունակում են մեծ քանակությամբ ճարպ և աղ, որոնք նույնպես վնասակար են առողջության համար:
Ձուն անհրաժեշտ, օգտակար և արժեքավոր սննդամթերք է: Այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ և ճարպաթթուներ, օմեգա-3 չհագեցած ճարպաթթուներ, A, B, D, E խմբերի վիտամիններ, հանքային միկրոտարրեր` երկաթ, կալցիում, ֆոսֆոր, ցինկ, կալիում, մագնեզիում: Ձուն ամբողջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Մեծ է նրա մեջ պարունակվող ֆոսֆորի դերը նյարդային համակարգի և գլխուղեղի կեղևի աշխատանքի համար: Ձվի մեջ շատ են նաև ֆոսֆոլիպիդները, հիմնականում լիցետինը, սակայն շատ է նաև խոլեստերինը: Վերջինիս և լիցետինի հարաբերակցության (1:6) շնորհիվ խոլեստերինի բացասական ազդեցությունը զգալիորեն չեզոքանում է: Վստահորեն կարելի է ասել, որ ձվի մեջ պարունակվող մեծ քանակությամբ լիցետինը աթերոսկլերոզի կանխարգելման հիմնական միջոցներից է, այդ իսկ պատճառով ձուն անպայման պետք է լինի նույնիսկ տարեցների օրվա սննդակարգում: Այս մթերքի շնորհիվ հնարավոր է, որ մարդու ուժերն արագ վերականգնվեն ու իմունային համակարգն ամրապնդվի:
Հում ձուն վատ է յուրացվում: Պետք է նշել, որ հում ձվի մեջ և կեղևի վրա հնարավոր է լինեն սալմոնելաներ, ուստի այն պետք է ուտել ջերմային մշակումից հետո: Ջերմամշակման ժամանակ ձվի ալերգիկ հատկությունները զգալիորեն թուլանում են:
Ձուկը ևս շատ օգտակար սննդամթերք է: Այն լավ յուրացվող, անփոխարինելի սպիտակուցների աղբյուր է: Պարունակում է A, B, D վիտամիններ, սելեն, յոդ, երկաթ, ֆտոր և այլ հանքային նյութեր: Բոլոր սննդամթերքներից ձուկն է ամենից շատ պարունակում օմեգա-3 չհագեցած ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, կարգավորում արյան մակարդունակությունը, կանխարգելում բորբոքումները, զարկերակային ճնշումը, սրտի առիթմիան:
Լոբազգիները (լոբի, սիսեռ, ոսպ), ընդեղենը (ընկույզ, գետնընկույզ, շագանակ և այլն) նույնպես բուսական սպիտակուցների հարուստ աղբյուր են:
Լոբազգիները քիչ քանակությամբ են պարունակում մեթիոնին և ցիստեին ամինաթթուներ, սակայն այդ բացը լրացվում է լոբազգիների և հացահատկի համադրությամբ, օրինակ` բրնձից և ոսպից պատրաստված ավանդական փլավը հացի կամ լավաշի հետ: Լոբազգիները նույնպես պարունակում են բջջանյութ, որը նպաստում է շաքարային դիաբետի և զարկերակային բարձր ճնշման կանխարգելմանը:
Լոբազգիները պարունակում են չմարսվող որոշ նյութեր, որոնք կարող են մարսողության խանգարման, աղիքներում գազերի առաջացման պատճառ դառնալ, այդ պատճառով մարսողական համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում դրանց օգտագործումը սահմանափակել:
Ընդեղենը նույնպես մեծ քանակությամբ սպիտակուցներ, օմեգա-3 ճարպաթթուներ, բջջանյութ և հանքային նյութեր է պարունակում, որոշ չափով նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Պետք է հաշվի առնել այս սննդամթերքների բարձր կալորիականությունը և չափավորել դրանց օգտագործումը: Ալերգիա ունեցողները պետք է հրաժարվեն այս սննդամթերքի օգտագործումից:
Ինչքան ուտել
Օգտագործեք օրական 2-3 չափաբաժին: Մեկ չափաբաժինը մեկ հավկիթն է, 85 գ անյուղ թռչնամիսը, ձուկը, ծովամթերքը, միսը կամ մսամթերքը, 1/2 բաժակ եփած ոսպը կամ սիսեռը, 8-10 ընկույզը, մեկ գդալ արևածաղկի կամ դդմի սերմը:
Խորհուրդ ենք տալիս նախընտրել
- Անյուղ թարմ միս, կաշին հանած թռչնամիս, շաբաթական մեկ կամ երկու անգամ ձուկ, խուսափել երշիկեղենի օգտագործումից, շաբաթական առնվազն 2 անգամ օգտագործել լոբազգիներ և 50 գ ընդեղեն:
- Խաշած, շոգեխաշած և խորոված մսամթերք, խուսափելով տապակած մթերքից:
- Նրանք, որոնց արյան մեջ խոլեստերինի մակարդակը նորմալ է, կարող են ուտել օրական 1 հավկիթ, իսկ բարձր խոլեստերինի դեպքում` օրվա մեջ կես դեղնուց:
Սահմանափակեք յուղի օգտագործումը
Կարագը, բուսական յուղերը, մարգարինը, հալած յուղը, օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի երկրորդ գլխավոր աղբյուրն են: Ճարպերն ունեն անփոխարինելի սննդարար նյութեր, որոնք օրգանիզմի կողմից չեն սինթեզվում: Որոշ վիտամիններ (D, A, E, K) լուծվում են միայն ճարպերի մեջ, ուստի վերջիններս անհրաժեշտ են այդ վիտամինների ներծծման համար: Բացի այդ, խոլեստերինը և ֆոսֆոլիպիդները մասնակցում են մի շարք հորմոնների, լեղաթթուների, վիտամին D-ի և բջջային թաղանթների գոյացմանը:
Կենդանական ճարպերը պարունակում են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր և խոլեստերին, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են քիչ քանակությամբ, քանի որ դրանց չարաշահումը բերում է անոթների խցանման, աթերոսկլերոզի, բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների (ինֆարկտ, ինսուլտ, արյան բարձր ճնշում), շաքարային դիաբետի, ճարպակալման և քաղցկեղի որոշ տեսակներով հիվանդանալու վտանգը:
Հագեցած ճարպերի օգտագործումից խուսափելու համար գնումներ կատարելիս կարդացեք ապրանքի պիտակի վրա զետեղված սննդային արժեքի վերաբերյալ տվյալները, ընտրեք ցածր յուղայնությամբ միս և կաթնամթերք:
Կերակուր պատրաստելիս մսի և թռչնամսի վրայից հեռացրեք նկատելի ճարպը, օգտագործեք նվազագույն քանակությամբ յուղ, գերադասեք անյուղ ճաշապատրաստման եղանակները` շոգեխաշեք, խորովեք, եփեք:
Հիմնականում բուսական ծագում ունեցող մթերքը` ձիթապտղի, արևածաղկի, կտավատի, խաղողի սերմերի, սոյայի ձեթը շատ օգտակար են` նվազեցնում են «վատ խոլեստերինի» քանակը: Սննդամթերքի այս խմբի կալորիականությունը մեծ է: Օրինակ, մեկ գրամ յուղը 2 անգամ ավելի շատ կալորիա է պարունակում, քան մեկ գրամ շաքարը, այդ պատճառով այս խմբի սննդամթերքի չափից ավելի օգտագործումը բերում է ավելորդ քաշի ավելացման:
Խուսափեք տապակելուց հետո ձեթը կրկնակի օգտագործելուց, քանի որ ենթարկվելով ջերմային մշակման` այն առաջացնում է ուռուցքածին նյութեր:
Գոյություն ունեն 2 տեսակի ճարպեր, որոնք չեն արտադրվում օրգանիզմի կողմից, բայց շատ անհրաժեշտ են նրա նորմալ գործունեության համար: Դրանք են օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուները, որոնք նվազեցնում են արյան մակարդելիությունը և պաշտպանում անոթները: Այս ճարպերը պարունակում են յուղոտ ձուկը, ընկույզը, խաղողի կորիզների և սոյայի ձեթը: Առողջ լինելու համար պետք է ամենօրյա սննդակարգում ընդգրկել օմեգա-3 ճարպաթթուների գոնե մեկ աղբյուր:
Մարգարինը, որը նույնպես այս խմբին է պատկանում, ստանում են բուսական յուղի պնդեցման եղանակով, որի պատրաստման ժամանակ գոյանում են տրանսճարպաթթուներ: Դրանք արյան մեջ բարձրացնում են խոլեստերինի քանակը` նվազեցնելով «լավ խոլեստերինինը», որը և դառնում է սրտանոթային հիվանդությունների պատճառ: Այն կարծիքը, թե իբր մարգարինն օգտակար է, արդարացված չէ: Տրանսճարպաթթուների գլխավոր աղբյուրն են նաև կարտոֆիլի չիփսերը և մարգարինից պատրաստված քաղցրեղենը: Սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար այս սննդամթերքները մի օգտագործեք:
Այսպիսով, որպեսզի պահպանեք ձեր առողջությունը, անհրաժեշտ է`
- Չափավորել յուղի օգտագործումը, նախընտրելով բուսական ծագման յուղերը` կենդանական ճարպերը սննդակարգից չհանելով:
- Օգտագործել ցածր յուղայնությամբ կաթ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ, պաղպաղակ:
- Նախընտրել պատրաստման այն եղանակները, որոնք լրացուցիչ յուղ չեն պահանջում:
- Խուսափել մարգարին և այն պարունակող սննդամթերք օգտագործելուց:
- Օրգանիզմին անհրաժեշտ կարևոր ճարպաթթուներով ապահովելու համար օրվա մեջ օգտագործել օմեգա-3-ի առնվազն մեկ լիարժեք աղբյուր:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...
Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...
Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...
Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...
Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...
Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն