Առողջապահություն 2.2012
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի համաժողովը Երևանում
Սույն թվականի ապրիլի 19-20-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի« Տիգրան Մեծ» դահլիճում Հայկական բժշկական ասոցիացիան կազմակերպել էր Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի (ԲԱԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար կազմի համաժողով, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրների ազգային բժշկական ասոցիացիաների նախագահներն ու ներկայացուցիչները:
Մասնակիցների թվում էին Համաշխարհային բժշկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Օտմար Կլոյբերը (Գերմանիա), Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի նախագահ Լիա Վապները (Իսրայել), Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, աշխարհում առաջին բժիշկ տիեզերագնաց պրոֆեսոր Օլեգ Ատկովը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարները և հեղինակավոր այլ անձինք:
Նման համաժողովները տեղի են ունենում տարին մեկ անգամ` համապատասխան մրցույթով հաղթած երկրում: Հայկական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և հետևողական աշխատանքի շնորհիվ մեր երկրում առաջին անգամ անցկացվեց նման հեղինակավոր միջոցառում, որի կայացմանը նպաստեց նաև այն, որ Հայկական բժշկական ասոցիացիան ԲԱԵՖ-ի լիիրավ անդամ է, իսկ ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը 2006թ.-ից` վերջինիս գործադիր մարմնի անդամ:
ԲԱԵՖ-ը կարևոր դեր ունի ԱՀԿ և ազգային բժշկական ասոցիացիաների միջև արդյունավետ երկխոսության ու համագործակցության ապահովման, Եվրոպայում առողջության պահպանման ու առողջապահության կազմակերպման նոր մոդելների ներդրման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման գործում, որը հնարավոր է դարձնում առողջապահական համապատասխան տեսակետների և մոտեցումների արագ ու արդյունավետ ինտեգրումը մասնակից երկրներում:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ եվրոպական տարածաշրջանում բժշկական խնդիրները կարող են ակնհայտորեն բարելավվել առողջապահական քաղաքականության սկզբունքների ձևավորմամբ և երկրների առողջապահական համակարգերի առջև ծառացած խնդիրները միահամուռ ուժերով հաղթահարելու ճանապարհով:
ԲԱԵՖ նախագահ Լիա Վապները նշեց, որ ընթացիկ տարում յուրաքանչյուր երկիր իր մտահոգություններն ու տեսակետներն է արտահայտում առողջապահության համակարգի վրա տնտեսական ճգնաժամի ունեցած ազդեցության մասին: «Ազգաբնակչությունը ճգնաժամի ժամանակ ավելի շատ խնդիրներ է ունենում, և այդ առումով, առավելապես պետք է անդրադառնալ հանրային առողջապահության հարցերին ու առողջապահական քաղաքականությանը»,- ընդգծեց Լիա Վապները:
Համաժողովում քննարկվեցին առողջապահության զարգացման և հեռանկարային ծրագրերի իրականացման կարևոր հարցեր, վերանայվեցին նորագույն խնդիրների լուծման քաղաքական ուղղությունները, որոնք ծառայելու են եվրոպական տարածաշրջանի նոր քաղաքականության`«Առողջություն 2020»-ի իրագործմանը:
Վեհաժողովի ծրագիրը ներառում էր առողջապահության կազմակերպման և քաղաքականության այնպիսի մոդելների քննարկումը, ինչպիսիք են`
- տնտեսական ճգնաժամը և առողջությունը,
- առողջապահության սոցիալական որոշիչ գործոնները,
- ԱՀԿ 2020թ. ռազմավարությունը,
- ալկոհոլը և առողջությունը,
- հակածխախոտային քաղաքականությունը,
- ազգային բժշկական ասոցիացիաների դերակատարման բարձրացման հարցերը,
- բժշկական էթիկայի ներդրման և պահպանման մի շարք անկյունաքարային հարցեր,
- բուժաշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված մոտեցումները:
Քննարկվեցին նաև միջազգային առողջապահական ծրագրերին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցության և ներգրավվման մի շարք հարցեր:
ԲԱԵՖ եռօրյա ակտիվ աշխատանքների արդյունքում առաջարկվեցին և ընդունվեցին կարևոր որոշումներ, փաստաթղթեր, հուշագրեր, որոնք արդեն տարածվել են բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի, ազգային ասոցիացիաների և ԱՀԿ տեղեկատվական միջոցներով:
«Հայաստանում այս խոշոր միջոցառման անցկացումը կարևոր իրադարձություն և մեծ ձեռքբերում է մեր իրականության համար»,- իր ելույթում նշեց ՀԲԱ նախագահ Պարունակ Զելվեյանը:
Վեհաժողովի փակման արարողության ժամանակ բոլոր մասնակիցների կողմից բարձր գնահատական տրվեց ՀԲԱ-ի կատարած աշխատանքին` Երևանում միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
Հանրահայտ ճշմարտություն է` մարդն իր գործում առավել հաջողակ է, երբ այս կամ այն հանգրվանին հասնում է աստիճան առ աստիճան, երբ առաջ մղող ուժը նվիրումն ու վստահված գործը պատվախնդրորեն կատարելն է...
Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...
Հարցազրույց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի հետ...
Հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշվեց բուժաշխատողի օրը, որը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունն ու Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը...
Շնչառական վիրուսային սուր հիվանդությունների (ՇՎՍՀ) ժամանակ հակաբիոտիկների անհիմն նշանակումը հակաբիոտիկակայունության ձևավորման վտանգավոր գործոններից մեկն է...
Արդյո՞ք համակարգչային կախվածությունը պետք է մտցնել հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ: Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի մասնագետները քննարկում են...
Հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ:
Ասում են սպորտն առողջության գրավականն է, սպորտին այդչափ մոտ կանգնած Արթուր Աբրահամն իրեն առողջ մարդ համարո՞ւմ է...
Շուրջդաշտանադադարային շրջանը (պերիմենոպաուզա) կնոջ ֆիզիոլոգիական զարգացման ճգնաժամային փուլերից մեկն է: Այն ընդգրկում է նախադաշտանադադարային, դաշտանադադարի և հետդաշտանադադարային փուլերը` սկսած վերջին ինքնաբեր դաշտանից հետո մեկ և ավելի տարի...
Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...
Արթրոզը` հոդախտը, հոդերի քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է վաթսունն անց մարդկանց գրեթե 80 տոկոսը: Այն առաջանում Է հոդի հաճախակի գերբեռնվածության, վնասման, ներզատական համակարգի, նյութափոխանակության խանգարման, ավելցուկային քաշի...
Ալերգիա տերմինն ունի հունական ծագում և նշանակում է օտար ներգործություն: Ըստ էության խոսքը վերաբերում է օրգանիզմի իմունային համակարգի ուրույն ռեակցիային...
Արաբական նվաճումների հետևանքով VII-VIII դարերում Արաբական խալիֆայության իշխանության տակ անցան Պարսկաստանը, Սիրիան, Հայաստանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Իսպանիան: Մոլեռանդորեն իսլամ դավանելով հանդերձ` այդ...
Յուրաքանչյուր կին վախենում է «դա» անել առաջին անգամ: Իսկ եթե առաջին անգամ չէ՞: Եթե արդեն հազարերորդ անգամ ցավի հանդեպ վախը, անհարմարության զգացումը, լարվածությունը չեն անցնում, ստիպում են կնոջը ներքուստ...
Երբ երեխան հիվանդանում է, հաճախ չգիտենք ինչպես վարվել, ինչ միջոցներով օգնել նրան այդ վիճակից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանի հետ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն