Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը
Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ էլեկտրամագնիսական ալիքների միջոցով կարգավորում է բջջային թաղանթի իոնափոխանակությունը (Ca++, Na+, K+, Mg+, Li+...) և ռեպոլյարիզացման պրոցեսները:
Գիտականորեն ապացուցված է նաև, որ բաբախող էլեկտրամագնիսական դաշտերը դրականորեն են ազդում իմմունային համակարգի գործունեության և միջ- ու արտա-թաղանթային և թաղանթային էնզիմային համակարգերի վրա:
Համաշխարհային գիտական գրականության մեջ շատ է խոսվում ցիկլոտրոն իոնոռեզոնանսի ստեղծած էլեկտրամագնիսական դաշտերի բազմաթիվ աղդեցությունների մասին: Մասնավորապես հաստատված է, որ այն ունի.
-
Ցավազրկող ազդեցություն /50-70 % առաջին իսկ սեանսի ժամանակ/
-
Վերականգնում է օքսիդատիվ բալանսը, նպաստում է կուտակված ազատ ռադիկալների էլիմինացիային /օրգանիզմից դուրս բերմանը/
-
Բարձրացնում է թթվածնի պարցիալ ճնշումը արյան մեջ
-
Լավացնում միկրոցիրկուլյացիան
-
Նպաստում է հյուսվածքների ռեգեներացիային /վերականգնմանը/'մաշկային խոցեր,դժվար լավացող վերքեր,այրվածքներ,կոտրվածքներ և այլն/
-
Հակաբորբոքային և հակաայտուցային ազդեցություն
-
Նպաստում է օստեոգենեզին /ոսկրաստեղծմանը/ , շնորհիվ Ca++ թափանցելիության բարձրացման արագացնում է ռեկոնստրուկտիվ պրոցեսները ոսկրերի կոտրվածքների դեպքում
-
Նվազեցնում է էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրեգացիան, լավացնում արյան ցուցանիշները պերիֆերիկ ցիրկուլյատոր սիստեմում
-
Միոռելաքսատիվ ազդեցություն
-
Վերականգնում է իմուն,էնդոկրին և նեյրովեգետատիվ համակարգերի հավասարակշռությունը:
Էնդոգեն ցիկլոտրոն ռեզոնանսը ունի և տեղային,և համակարգ ազդեցություն, միաժամանակ աշխատում է բոլոր օրգաններում ու հյուսվածքներում, շնորհիվ որի էականորեն շահում են նաև այն օրգան-սիստեմները,որոնք մինչև բուժումը նկատի չեն առնվել:
Այսպիսով, SEQEX – թերապիան էֆֆեկտիվ է հետևյալ հիվանդությունների դեպքում.
-
Ոսկրա-մկանա-հոդային պաթոլոգիաներ /արթրիտներ,արթրոզներ,ռևմատիկ արթրիտներ, միոզիտներ, ֆիբրոմիալգիաներ, տենդինիտներ, մկանների գերպրկում,սալջարդ և պատռվածքներ; սպոնդիլյոզներ, ողնաշարի դիսկոպաթիաներ և այլն/
-
Միկրոցիրկուլյատիվ և նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված պաթոլոգիաներ
-
Ռեաբիլիտացիայի խթանում, կենսական էներգիայի արագ վերականգման անհրաժեշտություն, ծերունական ադինամիա,
-
Սպորտային բժշկություն
-
Նախա և հետ-վիրահատական բուժում
-
Նյարդաբանական /ռադիկուլոպաթիաներ, իշալգիա, ցերվիկո- բրախիալգիաներ, եռաճյուղ ներվի առաջնային և երկրորդային ներվալգիաներ և այլն/ և հոգեկան պաթոլոգիաներ /ֆոբիաներ,վախի զգացում, դեպրեսիա, անքնություն, տագնապի զգացում և այլն/
-
Իմմունոդեպրեսիվ վիճակներ
-
Էնդոկրին համակարգի հիվանդություններ /թիրեոիդիտ, պարաթիրեոդիտ,դիաբետ և նրա բարդություններ/
Բացի այդ SEQEX – թերապիան էապես նպաստում և պոտենցավորում է այլ բուժական միջոցառումների էֆֆեկտիվությունը /ֆարմակո-, քիմիա- և ռադիոթերապիաներ, հոմեոպաթիա և այլն/, միաժամանակ նվազեցնելով նրանց հնարավոր բացասական ազդեցությունները: Որոշ դեպքերում արձանագրվում է նաև դեղերի ֆարմակոկինետիկայի ինտենսիվացում:
Աշխարհի շատ մասնագիտացված կլինիկաներում ( Իտալիա, ԱՄՆ...) SEQEX– ը օգտագործվում է նաև որպես նպաստող բուժում այնպիսի պաթոլոգիաների ժամանակ, ինչպիսիք են.
-
մանկական ցերեբրոպաթիաները,
-
դեմիելինիզացիայի համախտանիշը,
-
դեպրեսիվ-տագնապային վիճակները:
Ինչպես է իրականացվում բուժումը
ՍԵՔԵՔ-ը իր ազդեցությունը իրագործում է 2 փուլով' դիագնոստիկ և թերապևտիկ: Ախտորոշման ժամանակ հիվանդը պառկում է ճառագայթող ,Հելմհոլցի կոճեր պարունակող հատուկ գորգի վրա և 10-15 րոպեների ընթացքում անցնում է հատուկ թեստ : Հիվանդ-ապարատ երկխոսության արդյունքում 30 առաջարկվող տարատեսակներից ընտրվում են տվյալ հիվանդին անհրաժեշտ էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք անմիջապես ֆիքսվում են հատուկ մագնիսական չիպի վրա,որը և հետագայում օգտագործվում է միայն տվյալ հիվանդի բուժման ընթացքում:
Բուժման փուլում հիվանդը իր առօրյա հագուստով պառկում է ճառագայթող գորգի վրա, որը գեներացնում է թեստավորման ժամանակ ընտրված էլեկտրամագնիսական ալիքները : Կախված հիվանդությունից,տարիքից,հիվանդության վաղեմիությունից և այլն, 9-36 և ավելի րոպեների ընթացքում /որոշում է բուժող բժիշկը/ հիվանդը ենթարկվում է բաբախող մագնիսական դաշտի բարերար ազդեցությանը: Սովորաբար բավարար է լինում 10-12 սեանսը շաբաթական 2-3-5 անգամվա ընթացքում /որոշում է բուժող բժիշկը/: Քրոնիկ,հին և բարձիթողի դեպքերում բուժոմը իրականացվում է 2-3 ցիկլերի ընթացքում:
Հատուկ ծայրակալի օգնությամբ էլեկտրամագնիսական ալիքները ազդում են նաև ասեղնաբուժական կետերի և էներգետիկ մերիդիանների վրա, որոնք մասնավորապես չինական ավանդական բժշկությունը դարեր ի վեր կիրառում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:
Կիրառման հակացուցումներ.
-
հղիություն,
-
կարդիոխթանիչների առկայություն,
-
էպիլեպսիա,
-
ծանր միոկարդիոպաթիաներ,սրտամկանի թարմ ինֆարկտ,
-
արյունահոսություն,
-
օրգան տրանսպլանտանտված հիվանդներ առաջին 2 տարիների ընթացքում:
Բուժումը հակացուցված չէ գիպսե վիրակապերի, մետաղական էնդոպրոթեզների և Իլիզարովի ապարատի առկայության դեպքում:
Բոլոր ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել բջիշկ Գագիկ Ասլանյանին +374 91 46 74 01
Կարդացեք նաև
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
1. Ի՞նչ է ճառագայթային բուժումը
Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր...
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում, դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
Մեր հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Վազգենի Մինասյանը, ում հետ քննարկեցինք ժամանակակից ստոմատոլոգիայի բնագավառում ռադիոլոգիային և ռադիոախտորոշմանը վերաբերող հրատապ հարցեր...
Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ...
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...
Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն