Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները (280-320 նմ) առաջացնում են առավել արտահայտված ռեակցիա։
Արևային այրվածքների նկատմամբ հարկ է զգուշավոր լինել, քանի որ և՛ մաշկին, և՛ ամբողջ օրգանիզմին կարող են մեծ վնաս հասցնել։ Ժամանակին և ճիշտ բուժումը թույլ է տալիս արագ ձերբազատվել այրվածքի հետևանքներից, սակայն ավելի ուշ մաշկը կարող է ծածկվել պիգմենտային բծերով, խալերով, կնճիռներով, սեբորեային կերատոմաներով: Բազմակի արևային այրվածքների հետևանքով կարող են առաջանալ մաշկի քաղցկեղ և մելանոմա, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են քայքայիչ ազդեցություն ունենալ ԴՆԹ-ի կառուցվածքի վրա:
Փաստեր արևային այրվածքների մասին
Մելանոմայի առաջացման ռիսկը կրկնապատկվում է, եթե կյանքի ընթացքում մարդը արևային այրվածք է ստանում 5 և ավելի անգամ: Մանկության կամ դեռահասության շրջանում ուժեղ արևային այրվածքի նույնիսկ մեկ դրվագի դեպքում հետագա կյանքում մելանոմայի զարգացման ռիսկը մեծանում է ավելի քան 2 անգամ:
Մինչև 6 ամսական երեխաներին պետք է հեռու պահել արևային ճառագայթների ազդեցությունից: Ցանկացած արևային այրվածք, նույնիսկ թեթև աստիճանի, վնասում է մաշկը:
Կլինիկական դրսևորումները
Արևային այրվածքի ախտանիշները և նշանները դըր-սևորվում են 1-24 ժամ անց և, բացառությամբ ծանր ռեակցիաների, պիկին հասնում են 72 ժամվա ընթացքում (սովորաբար 12-24 ժամվա ընթացքում): Մաշկի փոփոխությունները տատանվում են թեփոտվող թեթև էրիթեմայից մինչև ցավ, այտուց, մաշկի բարձր զգայնություն և բշտերի առաջացում: Առաջին հերթին այրվում են մարմնի դուրս ցըցված մասերը՝ ճակատը, քիթը, ականջները, ուսերը, ծնկները: Լողի ժամանակ ռիսկի գոտում են հայտնվում կուրծքը և մեջքը: Մաշկային ծածկույթի մեծ մակերեսի ախտահարման դեպքում կարող են զարգանալ ընդհանուր ախտանիշներ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, սարսուռ, թուլություն, շոկ), որոնք պայմանավորված են հակաբորբոքիչ ցիտոկինների արտադրությամբ, ինչպիսին է, օրինակ, ԻԼ-1-ը: Արտահայտված արևային այրվածքից մի քանի օր հետո մաշկը կարող է թեփոտվել:
Արևային այրվածքի ամենահաճախ դիտվող բարդություններ են երկրորդային վարակը, կայուն բծային պիգմենտացիան և մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկի զգալի բարձրացումը: Թեփոտումից մի քանի շաբաթ հետո մաշկը կարող է չափազանց զգայուն լինել արևային լույսի նկատմամբ։
Առաջին օգնությունն՝ արևային այրվածքների ժամանակ
- Անմիջապես թաքնվել ստվերում։ Կարմրած մաշկը արևային այրվածքի ախտանիշ է, և արևի շարունակական ազդեցությունը միայն կուժեղացնի այրվածքը։
- Ինչպես ցանկացած այրվածքի դեպքում, արևային այրվածքի ժամանակ նույնպես անհրաժեշտ է մաշկի տուժած հատվածը սառեցնել սառցի կտորներով։ Այդ նպատակով կարելի է կիրառել սառը ջուր կամ հակասեպտիկների ջրային լուծույթներ (օրինակ, ֆուրացիլին, քլորհեքսիդին)։ Բշտերի առաջացման դեպքում դրանք ինքնուրույն` սեղմելով պատռել չի կարելի, պետք է հակասեպտիկներով վիրակապ դնել և դիմել բուժօգնության։
- Անհրաժեշտ է շատ ջուր կամ այլ հեղուկներ խմել։
- Արևային այրվածքների մեծ մակերեսի դեպքում և ընդհանուր վիճակի վատթարացման ժամանակ պետք է դիմել բուժօգնության։
- Հարկ է խոնավացնել «այրված» մաշկը դրա համար նախատեսված հատուկ միջոցներով։
- Կրել ազատ, արևից առավելագույնս պաշտպանող բնական գործվածքից կարված հագուստ։ Կոպիտ հյուսվածքները և սինթետիկ նյութերը կարող են գրգռել մաշկը։
- Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ նույնիսկ արևապաշտպան քսուքների կիրառման դեպքում։
Դիմեք բժշկի հետևյալ դեպքերում.
- արտահայտված ցավոտ այրվածք՝ մեծ քանակությամբ բշտերով,
- մաշկի մեծ մասը ծածկող արևային այրվածք,
- գլխացավեր կամ տենդ,
- սրտխառնոց և փսխում,
- ընդհանուր թուլություն, սարսուռ կամ հոգնածություն,
- գլխապտույտ կամ գիտակցական վիճակի փոփոխություններ,
- հաճախացած սրտխփոց,
- արտահայտված ծարավի զգացում,
- մեզի քանակի նվազում,
- թարախ, այտուց և թմբիկավոր բշտեր։

Երեխաների արևային այրվածքների բուժումը
Արևային այրվածքի նշանները երեխաների մոտ դըր-սևորվում են արևի տակ 6-12 ժամ մնալուց հետո՝ առավելագույն անհարմարավետություն առաջացնելով առաջին 24 ժամվա ընթացքում։ Եթե այրված մասն ընդամենը կարմիր է, տաք և ցավոտ, ինքներդ կարող եք գլուխ հանել։ Կիրառեք սառը թրջոցներ կամ երեխային լողացրեք սառը ջրով։ Կարելի է տալ ցավազրկողներ անհարմարավետությունը նվազեցնելու նպատակով։ Անպայման համոզվեք, որ դեղը և չափաբաժինը երեխայի տարիքին և քաշին համապատասխան են։ Եթե այրվածքի ժամանակ բշտեր են առաջացել, տենդ է սկսվել, գլխացավ կամ հիվանդության ընդհանուր զգացողություններ, դիմեք բժշկի։
Լուրջ արևային այրվածքները պետք է անմիջապես մշակել այնպես, ինչպես ցանկացած այլ ծանր այրվածք, իսկ եթե դրանք շատ մեծ մակերես են ընդգրկում, հնարավոր է՝ ստացիոնար բուժման կարիք լինի։
Բշտերի միջոցով կարող է վարակ ներթափանցել, ինչը հակաբիոտիկներով բուժում կպահանջի։ Երբեմն ծանր արևային այրվածքները հանգեցնում են երեխայի ջրազրկման կամ ուշագնացության (ջերմային հարված)։ Այդ դեպքում պետք է անմիջապես շտապօգնություն կանչել։
Ժողովրդական միջոցներ` արևային այրվածքների ժամանակ
Այրոցը նվազեցնող և մաշկը վերականգնող հատկություն ունեն հալվեից պատրաստած լոսյոնները կամ քսուքները։
Օգտագործեք սառը տոպրակներ կամ թարմ եփված թեյ։ Սև թեյի մեջ պարունակվող նյութերը նպաստում են այրվածքի շրջանում ջերմության նվազեցմանը և pH-ի մակարդակի վերականգնմանը՝ արագացնելով ապաքինումը։
Համարվում է, որ վարունգն օժտված է բնական հակաօքսիդանտ հատկություններով` մաշկի սառեցման համար։ Կարող եք կտրտել այն և դնել մաշկի վրա կամ քերել և քերուկով պատել վնասված մաշկը։
Կանխարգելում
Նախազգուշական պարզ միջոցները (ճառագայթման բացառում` հատկապես կեսօրին, խիտ հյուսվածքով հագուստ, լայնեզր գլխարկ և արևապաշտպան ակնոց, արևապաշտպան միջոցների կիրառում) զգալիորեն նվազեցնում են արևային այրվածքի ռիսկը։
https://kubnews.ru
http://lebzdrav.ru
https://www.medkirov.ru
http://www.bsmp.by
https://medchannel.ru
https://fantasyclinic.ru
https://saltmag.ru
https://paramedic.ua
https://www.laroche-posay.ru
https://zdravcity.ru/
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Կարդացեք նաև

Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...


1. Ի՞նչ է ճառագայթային բուժումը
Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր...


Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում, դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի...


Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...


Մեր հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Վազգենի Մինասյանը, ում հետ քննարկեցինք ժամանակակից ստոմատոլոգիայի բնագավառում ռադիոլոգիային և ռադիոախտորոշմանը վերաբերող հրատապ հարցեր...


Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ...


Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ...

Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...


Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն