Ավանդական բժշկություն Հաղարջ - Смородина - Currant
Բոլորս էլ շատ լավ ենք ճանաչում հաղարջենու թփերը: Դրանք աճում են անտառներում, ինչպես նաեւ՝ որպես շատ օգտակար դեղաբույս, աճեցվում են տնամերձ այգիներում: Հաղարջն իր մեջ պարունակում է ասկորբինաթթու, շաքարներ, խնձորաթթու եւ կիտրոնաթթու, դաբաղանյութեր, պեկտինային նյութեր, B2, B6, D, E, P, K վիտամիններ, ցինկ, մոլիբդեն, կոբալտ, երկաթ եւ յոդ: Տարբերակում են հաղարջի սեւ եւ կարմիր տեսակներ: Մարդու 1 օրվա վիտամինային պահանջը բավարարելու համար կարելի է ուտել ընդամենը 25գ սեւ հաղարջ: Գիտական բժշկության մեջ սեւ հաղարջենու չոր պտուղների ու տերեւների թուրմն օգտագործվում է հիպովիտամինոզի ու ավիտամինոզի, ինչպես նաեւ՝ երիկամների բորբոքման ու սակավարյունության ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ սեւ հաղարջենու պտուղների թուրմը տրվում է որպես միզամուղ՝ միզափամփուշտի եւ երիկամային հիվանդությունների միջոց, ինչպես նաեւ մրսածության դեպքում` որպես քրտնամուղ: Այն նաեւ օգտագործվում է որպես բուժամիջոց հոդացավերի ու մաշկային որոշ հիվանդությունների դեպքում: Սեւ հաղարջենու թարմ պտուղներն օգտակար են նաեւ ընդհանուր թուլության, սրտի ու լյարդի հիվանդությունների, սկլերոզի, արյան բարձր ճնշման կարգավորման համար: Վերջինիս պտուղներից պատրաստած օշարակով մեր տատիկները նույնիսկ բուժել են կապույտ հազը: Հաղարջենու տերեւներից պատրաստված թուրմի ողողումներով կարելի է բուժել բերանի վերքերն ու թարախային գոյացությունները: Իսկ փորձերով պարզվել է, որ հաղարջի մեջ եղած վիտամինները երկար ժամանակ պահպանվում են նաեւ մուրաբայի, հյութի կոմպոտների շաքարախառնուրդի մեջ: Օրինակ` 6 ամիս անց վիտամինները պահպանվում են 30-60 տոկոս` հյութի մեջ, 45-80 տոկոս` կոմպոտում եւ 50-90 տոկոս` շաքարախառնուրդում:
Օրինակ` ավիտամինոզի, մրսածության ու թվարկված շատ հիվանդությունների բուժման համար, որպես քրտնամուղ կամ միզամուղ միջոց, շատ օգտակար է հաղարջի պտուղների թուրմը, որը պատրաստվում է հետեւյալ կերպ. 2-3 ճաշի գդալ պտուղները 200 մլ ջրի մեջ եփել 10 րոպե, թրմել եւս 1 ժամ ու խմել օրը 3 անգամ` 50-ական գրամից: Իսկ տերեւների ջրային թուրմը կամ ցողունների եփուկը կիրառում են մաշկային հիվանդությունների դեպքում` որպես արտաքին հակաբորբոքային միջոց: Երեխաների դիաթեզին շատ օգտակար է չոր տերեւների եփուկը, ինչպես նաեւ՝ խորհուրդ է տրվում փոքրիկներին լողացնել տերեւների եւ ցողունների եփուկով: Տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում կաղամբի, վարունգի եւ այլ բանջարեղենային թթու դնելիս անպայման օգտագործել հաղարջի տերեւներ, քանի որ դրանք օգնում են, որպեսզի բանջարեղենը չփափկի, այլ պինդ մնա, ինչպես նաեւ՝ որպես համեմունք: Սեւ հաղարջենու տերեւներից պատրաստում են շատ բուրավետ թեյ: Պակաս օգտակար չէ նաեւ կարմիր հաղարջը: Բայց պետք է ասել, որ կարմիր հաղարջից ավելի շատ պատրաստում են մուրաբաներ, հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, ուտեստներ, քան բուժական թուրմեր: Իհարկե, կարմիր հաղարջն ավելի օգտակար է ուտել: Այն նպաստում է օրգանիզմից միզաթթվային աղերի հեռացմանը: Օգնում է օրգանիզմից դուրս հանել թունավոր նյութերը` տոքսինները: Հյութը դրականորեն է ազդում սպաստիկ կոլիտի եւ աղիների բորբոքման ժամանակ: Կարմիր հաղարջի պտուղները նաեւ շատ օգտակար են աթերոսկլերոզի դեպքում: Երեխաների փորկապության դեպքում շատ լավ կօգնի կարմիր հաղարջի թուրմը: Դրա համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ պտուղները 4 ժամ թրմել 250մլ եռջրի մեջ ու քամել: Հետո օրվա ընթացքում խմել 50-ական գրամ, 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն