Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2013
Սառը մամլման և էքստրակցիայի եղանակներով խաղողի կորիզներից ստացված յուղերի համեմատական բնութագրերը
Բնական ծագման բարձր արդյունավետությամբ կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման նոր աղբյուրների որոնումը ներկայումս առողջապահության կարևորագույն ուղղություններից մեկն է հանդիսանում: Շնորհիվ դրանցում կենսաբանորեն ակտիվ նյութերի մի ամբողջ համալիրի առկայության, որոնցից առավել կարևոր նշանակություն ունեն տոկոֆերոլները (0,2%), չհագեցած ճարպաթթուները (80-90%), այդ թվում լինոլաթթուն (45-72 %), օլեինաթթուն (12-33 %), լինոլենաթթուն ( մինչև 2 %), խաղողի կորիզներից ստացվող յուղը ներկայումս լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ, դեղապատրաստուկների ստեղծման նպատակով, դիմահարդարման միջոցների և սննդի արտադրություններում [1-3]: Այդ յուղերը A և D վիտամինների պարունակությամբ գերազանցում են ձկան յուղին և որպես սննդային յուղ լիովին կարող են փոխարինել ձիթապտղի յուղին:
Սառը մամլման եղանակով յուղի ստացման ժամանակ առաջացող մզվածքը շատ արդյունավետ է որպես կերային հավելում ոչխարների կերակրման համար, քանի որ այն էապես բարձրացնում է բրդատվությունը և բրդի որակը: Բացի դրանից այդ մզվածքները որպես հումք են ծառայում տարբեր նշանակության էնտերոսորբենտների և սննդային հավելումներ հանդիսացող ակտիվացրած ածուխների ստացման համար:
Ներկայացվող աշխատանքոմ խաղողի և այլ մրգահատասպտղային կորիզներում պարունակվող բուսայուղերի նմուշների ստացման և այնուհետև դրանց որակական բաղադրության ուսումնասիրությունների համար օգտագործվել է կորիզների սառը մզման դյուրակիր մամլիչ, որը ոչ միայն հնարավորություն է տալիս մրգահատապտղային կորիզներից ստանալու բուսայուղերի նմուշներ, այլև հետազոտել տարբեր հումքերից բուսայուղերի ստացման հնարավորությունները և մշակելու սառը մզման եղանակով յուղերի ստացման օպտիմալ պայմանները:
Տարբեր լուծիչներով էքստրակցիայի եղանակով հատապտղային կորիզներից յուղերի ստացումն իրականացվել է Արցախի գիտական կենտրոնում, օգտագործելով Սոքսլետի ստանդարտ լուծահանման սարքավորումը: Երկու եղանակներով ստացված յուղերն ունեն յուրահատուկ հաճելի հոտ և բաց կանաչ կամ դեղնավուն գունավորում: Սառը մամլման եղանակով ստացված խաղողի յուղերի բնութագրերը որոշվել են դրանց համար հատուկ մշակված ԳՕՍՏ-երով:
Յուղերի ճարպաթթվային բաղադրության որոշման համար օգտագործվել է գազ-հեղուկային քրոմատոգրաֆիական եղանակով այդ թթուների մեթիլէսթերների բաժանման մեթոդը: Ճարպաթթուների մեթիլէսթերների նույնականացումն իրականացվել է համապատասխան նմուշի և հայտնի ճարպաթթվի մեթիլէսթերի քրոմատոգրաֆիական պիկերի պահման ժամանակների համեմատությամբ: Ճարպաթթուների մեթիլէսթերները ստացվել են հետևյալ կերպ. 25 մլ տարողությամբ ապակյա անոթի մեջ տեղավորված 0,1գ յուղի վրա ավելացվել է 0,5 մլ քլորոֆորմ: յուղի լուծումից հետո դրա վրա ավելացվել է 5մլ մեթանոլ և չոր կալիումի հիդրօքսիդի մեկ հատիկ: Անոթը հերմետիկ փակվել է հղկված խցանով, թափահարվել և պահվել 24 ժամ: Հիդրոլիզի ռեակցիայի ավարտից հետո լուծույթի վրա կաթիլներով ավելացվել է կոնցենտրիկ ծծմբական թթու, մինչը pH=4,0-5,0: Ճարպաթթուների ստացված մեթիլէսթերների խառնուրդին ավելացվել է թարմ թորված 0,02 գ դիբութիլֆտալատ, որն օգտագործվում է որպես ներքին ստանդարտ:
Էսթերների քրոմատոգրաֆիական որոշման համար 1-3 մկլ դրանց խառնուրդը ներարկվել ЛХМ-72 քրոմատոգրաֆի 300oC տաքացված գոլորշիացուցիչի մեջ: Աշտարակների թերմոստատի ջերմաստիճանը ծրագրվել է 150-200oC-ում 5աստ/րոպե տաքացման արագությամբ, իսկ կրիչ-գազ ազոտի հոսքի արագությունը եղել է 30 մլ/րոպե: Անալիզվող ճարպաթթուների զանգվածային բաժինները հաշվարկվել է ըստ հետևյալ բանաձևի` որտեղ x -ը ճարպաթթվի զանգվածային բաժինն է, %, s1 -ը ճարպաթթվի պիկի մակերեսը, s2 -ը ստանդարտի պիկի մակերեսը, a -ն ստանդարտի զանգվածը, մգ, M1 -ը ճարպի մոլային զանգվածը, M2- ը ճարպաթթվի մեթիլէսթերի մոլային զանգվածը, a1-ը ճարպի ելային կշռանքի զանգվածը: Նկար 1.ում բերված է սառը մամլման եղանակով ստացված խաղողի յուղում պարունակվող ճարպաթթուների մեթիլէսթերների գազ-հեղուկային բնութագրական քրոմատոգրերից մեկը:
Լուծահանման եղանակով խաղողի կորիզներից յուղերի կորզման ելքերը, ինչպես նաև դրանց բեկման ցուցիչները բերված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1.
Էքստրակցիայի եղանակով ստացված խաղողի յուղերի
որոշ բնութագրեր
№ |
Լուծիչը |
Թեփի առկայությունը |
Ելքը,,% |
Բեկման ցուցիչը |
1. |
էթանոլ |
կա |
15-16 |
1,4725 |
2. |
Քլորոֆորմ |
չկա |
18-20 |
1,4742 |
3. |
Բենզին |
կա |
17 |
1,4752 |
Նկ.1.Խաղողի կորիզից սառը մամլման եղանակով ստացված
յուղի ճարպաթթուների մեթիլէսթերների գազ-հեղուկային քրոմատագիրը:
- -հեքսան,
- -պալմիտինաթթու,
- -ստեարինաթթու,
- -օլեինաթթու,
- -լինոլաթթու
Բերված տվյալներից հետևում է, որ անկախ օգտագործված լուծիչի բնույթից, խաղողի կորիզներից ստացված յուղի ելքը բավական բարձր է, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ գինեգործության հիմնական թափոն հանդիսացող խաղողի մզվածքից բուսական յուղի ստացումը տնտեսապես բավական ձեռնտու է:
Աղյուսակ 2.
Յուղերի օրգանոլեպտիկ և ֆիզիկա-քիմիական մի շարք ցուցանիշներ
Ցուցանիշը |
Ռկացիտելի տեսակի խաղողի կորիզներից ստացված յուղեր |
|
Էքստրակցիայի եղանակով |
Սառը մամլման եղանակով |
|
Պարզությունը |
Թեթևակի պղտոր |
Պղտոր |
Գույնը |
Դեղին` կանաչավուն երանգով |
Դեղնականաչավուն |
Հոտը և համը |
Հատուկ է խաղողի յուղերին, ունի փափուկ համ |
Հատուկ է խաղողի յուղերին,ունի փափուկ համ |
Թթվային թիվը, NaOH մգ/գ0,811,25 |
0,81 |
1,25 |
Պերօքսիդային թիվը, 1/2 O մմոլ/կգ |
1,85 |
5,6 |
Ոչ ճարպային խառնուկներ % |
ãÏ³Ý |
5,74 |
Խոնավություն և ցնդող նյութեր % |
0,25 |
0,68 |
Յոդային թիվը, գ J2/100 գ |
118,5 |
112,0 |
Չօճառացվող նյութեր,% |
0,89 |
1.02 |
Խաղողի կորիզներից սառը մամլման և էքստրակցիայի եղանակներով ստացված յուղերի օրգանոլեպտիկ և ֆիզիկա-քիմիական մի շարք համեմատական ցուցանիշներ ներկայացված են աղյուսակ 2-3ում, իսկ մեր կողմից ստացված որոշ ոչ ավանդական յուղերի ելքերը և նախնական բնութագրերը`աղյուսակ 4-ում:
Ինչպես հետևում է բերված տվյալներից, սառը մամլման եղանակով ստացված խաղողի յուղը էքստրակցիայի եղանակով սատացված յուղից տարբերվում է գույնով, բնութագրվում է բարձր թթվային թվով` 1,25 մգ/գ NaOH և պերօքսիդային թվով` 6,6 1/2 O մմոլ/կգ: Ստացված յուղերի ճարպաթթվային բաղադրությունները մոտ են, սակայն ստերոլների պարունա-կությունը էքստրակցիայի եղանակով ստացված յուղերում զգալիորեն բարձր է:
Աղյուսակ 3.
Խաղողի յուղերի ճարպաթթվային բաղադրությունը
Ճարպաթթուներ, % |
Ստացման եղանակը |
Գրակ. տվյալներ [4-5] |
|
Էքստրակցիա |
Սառը մամլում |
||
պալմիտինային (16:0) |
7,3 |
8,1 |
7,1-8,3 |
ստեարինային (18:0) |
4,2 |
5,1 |
3,2-4,3 |
օլեինային (18:1) |
15,6 |
20,3 |
16,3-18,1 |
լինոլային (18:2) |
71,3 |
68,5 |
69,6-72,6 |
լինոլենային (18:3) |
0,4 |
- |
- |
արախիդոնային (20:4) |
0,08 |
- |
- |
Ստերոլների պարունակությունը, մգ % |
189,8 |
81,3 |
240 |
կամպեստերոլ |
19,6 |
8,5 |
30,0 |
ստիգմաստերոլ |
72,5 |
11,7 |
30,0 |
բետա-սիտոստերոլ |
97,7 |
61,1 |
180,0 |
Աղյուսակ 4.
Տարբեր մրգա-հատապտղային կորիզներից լուծահանման
եղանակով բուսայուղերի ստացման ելքեր
Հ/հ.. |
Ելանյութ |
Կորիզների նախնական չորացման ջերմաստիճան |
Էքստրագենտ (լուծիչ) |
Ելքը, % |
Ագրեգատային վիճակը |
1. |
Հոնի կորիզ |
120 |
էթանոլ |
5,8 |
հեղուկ |
2. |
Հոնի կորիզ |
150 |
քլորոֆորմ |
14,0 |
հեղուկ |
3. |
Հոնի կորիզ |
180 |
էթանոլ |
11,8 |
հեղուկ/պինդ |
4. |
Հոնի կորիզ |
150 |
էթանոլ |
10,0 |
հեղուկ |
5. |
Մասուրի կորիզ |
120 |
էթանոլ |
5,8 |
հեղուկ |
6. |
Մասուրի կորիզ |
150 |
քլորոֆորմ |
6,0 |
հեղուկ |
7. |
Մասուրի կորիզ |
180 |
էթանոլ |
2,0 |
հեղուկ/պինդ |
8. |
Մասուրի կորիզ |
150 |
էթանոլ |
4,0 |
հեղուկ |
9. |
թթի կորիզ |
120 |
էթանոլ |
8,0 |
հեղուկ |
10. |
թթի կորիզ |
150 |
էթանոլ |
8,0 |
հեղուկ |
Այսպիսով, ելնելով կատարված հետազոտությունների արդյունքնե-րից, կարելի է կատարել հետևյալ եզրակացությունները.
- Խաղողի կորիզներից սառը մամլման և տարբեր լուծիչներով էքստրակցիայի եղանակներով ստացված յուղերն իրարից տարբերվում են ոչ ոչ միայն ֆիզիկա-քիմիական բնութագրերով, այլև ճարպաթթվային բաղա-դրությամբ:
- Էքստրակցիոն եղանակով ստացված յուղում ստերոլների պարունակությունը մոտ 2,5 անգամ ավել է սառը մամլման եղանակով ստացված յուղից:
- Հաշվի առնելով, որ հոնի, մասուրի և թթի կորիզներում բուսայուղերի պարունակությունը բավական բարձր է, դրանք կարելի է օգտագործել ոչ ավանդական յուղերի ստացման նպատակով:
Գրականություն
- Лагоша Т.Ф., Смирнова Т.А. и др., Масло-жировая промышленность, № 2, 1981 г., с.34
- Бокшан Е.В., Дармограй Р.Е. и др., Масло изкосточек винограда-перспективное сырье для фармацевтической и косметической промышленности, Провизор, №11, 2000г., с.15.
- Воробьев Б.Л., Травник. Сборник рецептов народной медицина, М.: Изд-во СТ, 1997г., 392 с.
- Бокшан Е.В., и др.,Масло из косточек винограда-перспективное сырье для фарма-цевтической и косметической продукции, Провизор, 2000 г., №5.
- Разуваев Н.И. Комплексная переработка вторичных продуктов виноделия. М., 1975г., 168с.
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն