Առողջապահության լրատու 14-15.2012
Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով
Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն կլինիկաների շարքում, որոնք անաչառ կերպով շարունակում են ծառայել ազդաբնակչության այն խավին, ով տեսողության վերականգնման, ակնային մի շարք հիվանդությունների բուժման կարիք ունի:
Դեռևս խորհրդային տարիներին, իր տեսակի մեջ եզակի, բուժական այս հաստատությունը հավասարապես դասվում էր Օդեսայի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի աշխարհահռչակ նմանատիպ կլինիկաների շարքում ոչ միայն բարձր որակավորում ունեցող կադրերի, այլև բուժման արդիական և ոչ ընդունված եղանակների կիրառմամբ:
Կեսդարյա պատմության ընթացքում տասնյակ հայ ակնաբույժներ, իրենց անձնուրաց աշխատանքի շնորհիվ, կենսագրության անմոռանալի էջեր են գրել, ինչը համբավավոր այս կլինիկայի յուրօրինակ տարեգրությունն է ձևավորել:
Եվ, ամենևին էլ պատահական չէր, որ կեսդարյա հոբելյանի առիթով մայրաքաղաքի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հանդիսասրահում հավաքվել էին ակնաբուժական կլինիկայի հին ու նոր աշխատակիցներ ոչ միայն ըստ արժանվույնս մտաբերելու արժանահիշատակ այն ակնաբույժներին, ովքեր, չնայած բազմաթիվ խոչընդոտներին ու դժվարություններին, ձեռնամուխ եղան հանրապետության համար հույժ կարևոր ակնաբուժական կլինիկայի հիմնադրմանը` դառնալով առաջին ուսուցիչներ ու դաստիարակներ բոլոր նրանց համար, ովքեր այսօր կազմում են հայ ակնաբույժների կորիզը:
Հանդիսության սկզբում «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը սիրով ու տրտմախտով մտաբերելով բոլոր երախտավորներին, առանձնահատուկ ընդգծեց բժիշկների կատարելագործման ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի և Երևանի պետական բժշկական ինստիտուտի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի բազայի հիման վրա տեղակայված ակնաբուժական ամբիոնի վերամիավորման արդյունքում համանուն ամբիոնը 1961 թվականի նոյեմբերից մինչև 1980 թվականները գլխավորած ակնաբույժ և հիմնադիր, պրոֆեսոր Եկատերինա Բլավատսկայայի անունը:
Նա ընդգծեց, որ աչքի հիվանդությունների նոր կլինիկայի բացումը մեծ ուրախություն էր ամբողջ կոլեկտիվի համար: Հենց հիմնադրի գիտական ու կազմակերպչական նախանձելի ունակությունների շնորհիվ էլ ձեռք բերվեցին համապատասխան սարքավորումներ, կազմավորվեց ախտագիստոլոգիական լաբորատորիան, իսկ 1968-ին բժիշկների վերապատրաստման ինստիտուտի աչքի կլինիկայի բազայի հիման վրա Հայաստանում առաջին անգամ կազմավորվեցին մանկական բաժանմունքը, երեխաների տեսողության պահպանման, օրթոպեդիկ, կարճատեսության բուժման կաբինետները, որոնք արդյունքում դարձան հանրապետությունում մանկական ակնաբուժության կենտրոն:
Պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը թվարկեց բժշկական այս ծառայությանը նպաստ բերած երախտավորների անունները, միաժամանակ նրանց, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում, որ ակնաբուժությունը Հայաստանում նորանոր բարձունքների հասնի:
Գոհար Գաբրիելյան, Ջենի Բայրամյան, Ջուլիետա Կարապետյան, Համլետ Խաչատրյան, Վերոնիկա Մարգարյան, Մարգո Մարտիրոսյան, Իվետա Չայլախյան և էլի տասնյակ ակնաբույժներ, ովքեր, ամեն մեկն իր բնագավառում առավելագույն ներդրում է արել, որպեսզի հայկական ակնաբուժական դպրոցը թե´ խորհրդային ժամանակներում, թե´ մեր օրերում մշտապես լինի առաջնային դիրքերում:
Նա հպարտորեն նշեց, որ սկսած 1991 թվականից ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ակնաբուժության ամբիոնը (ներկայումս ԵՊԲՀ-ի հետդիպլոմային կրթության ակնաբուժության ամբիոն) գլխավորում է պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը (ՀՀ բժշկագիտության ակադեմիայի իսկական անդամ):
Հենց բանախոսը` Ա.Հովհաննիսյանը, ամբիոնում է 1990 թվականից: 1996-ին պաշտպանել է դոկտորական ավարտաճառը, տասը տարի անց ստացել պրոֆեսոր կոչում: Ընդ որում, 1986-ին հիմնադրել է գլաուկոմայի բաժանմունքը և մինչ օրս նրա անփոխարինելի ղեկավարն է:
Լուսանկարներով և տեսանյութերով հագեցված Ա.Համբարձումյանի ելույթից հետո հիշողություններով ու պահպանված տպավորութուններով ներկաների հետ կիսվեցին այն ակնաբույժները, ովքեր կես դար շարունակ աշխատել են կողք-կողքի` բարձր պահելով կլինիկայի անունը:
Ըստ արժանվույն գնահատական տրվեց ամբիոնի նախկին աշխատակիցներ Գայանե Գորոյանի, Վարդան Մամիկոնյանի, Վերոնիկա Մակարյանի, Լիլյա Հակոբյանի, Աննա Ալավերդյանի, Էդուարդ Տեր-Անդրեասովի և շատերի աշխատանքին, իսկ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրինությունը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց թե´ վետերան, թե´ նոր սերնդի մի շարք ակնաբույժների, բուժքույրերի, ակնաբուժական գործի կազմակերպիչների:
Կլինիկայի 50-ամյա հոբելյանի եզրափակիչ ակորդը հոկտեմբերի 2-ին «Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպված գիտաժողովն էր, որը բացեց և ակնաբուժական կլինիկայի տարեգրությունը մասնակիցներին ներկայացրեց պրոֆեսոր Ա.Համբարձումյանը:
Գիտաժողովը նշանավորվեց նաև այն բանով, որ գիտական զեկուցումներով հանդես եկան ոչ միայն անուն հանած հայ ակնաբույժներ, այլև կլինիկական օրդինատորներ, ովքեր նորովի անդրադարձան ակնաբուժության բնագավառում ախտորոշման նորագույն եղանակներին, սկելիտների կլինիկական առանձնահատկություններին և բուժմանը, ֆակումուլսիֆիկացիայի այլընտրանքային եղանակի մշակմանն ու կիրառմանը հասուն և գերհասուն կատարակտաների ժամանակ, ծրագրավորված օրթոպեդիկ եղանակների կիրառմանը` համակցված շլությամբ հիվանդների բուժման գործընթացում:
Գիտաժողովին հրավիրված երիտասարդ ակնաբույժների համար վարպետության յուրահատուկ դասեր էին պրոֆեսոր Ա.Հովակիմյանի, բ.գ. թեկնածուներ Ա.Զիլֆյանի և Մ.Բալյանի զեկուցումները:
 27.11.2012
27.11.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...
 30.11.2012
30.11.2012                                     
                                        
                                
                ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...
 29.11.2012
29.11.2012                                    ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...
 28.11.2012
28.11.2012                                    Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...
 28.11.2012
28.11.2012                                     
                                        
                                
                Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...
 27.11.2012
27.11.2012                                     
                                        
                                
                Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...
 23.11.2012
23.11.2012                                     
                                        
                                
                XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...
 23.11.2012
23.11.2012                                     
                                        
                                
                Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...
 22.11.2012
22.11.2012                                     
                                        
                                
                Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ շատ հիվանդություններ այլևս անբուժելիների շարքին չեն դասվում...
 22.11.2012
22.11.2012                                    ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...
 21.11.2012
21.11.2012                                     
                                        
                                
                ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...
 21.11.2012
21.11.2012                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
                                         
     
     
    