Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 14-15.2012

Տնային տնտեսուհիները հազվադեպ են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում

Տնային տնտեսուհիները հազվադեպ են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում

ԶԼՄ-ներում չեն դադարում վեճերն այն մասին, թե կնոջ առողջության համար որն է օգտակար` զբաղվել տնային գործերով և երեխաներին դաստիարակել, թե՞ կարիերա ստեղծել և աշխատանքում հասնել մեծ հաջողությունների:

 

Այս  և մյուս կարծիքների կողմնակիցները մի շարք պատճառներ են բերում իրենց տեսակետի օգտին: Նրանք, ովքեր կողմ են կարիերային, համոզված են, որ աշխատանքը թույլ չի տալիս  կնոջն իր մասին հոգ տանելու առումով թուլանալ: Նրանց կարծիքով աշխատող կանայք առավել եռանդուն են, էներգիայով լի, իսկ  դեպրեսիան նրանց մոտ շատ հազվադեպ է հանդիպում: Նրանք, ովքեր կողմ են տնային տնտեսուհիներին, համոզված են, որ գրասենյակային աշխատանքը կնոջ առողջության վրա վատ է անդրադառնում: Հիպոդինամիան մեր ժամանակների պատուհասն է, իսկ չէ որ գրասենյակային աշխատակցուհիների մեծ մասն օրական 6-7 և ավելի ժամ նստած է անցկացնում:

 

Տնային տնտեսուհիների կողմն են անցել նաև գիտնականները: Վերջին հետազոտությունների համաձայն, այն կանայք, ովքեր օրական 5-6 ժամ ակտիվորեն զբաղվում են տնային գործերով,  մոտավորապես 13%-ով քիչ են տառապում կրծքագեղձի քաղցկեղից, քան նրանք, ովքեր ամեն օր նստած են համակարգչի մոտ կամ աշխատում են փաստաթղթերի վրա: Այդպիսի եզրահանգման են եկել լայնածավալ հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացրել են Բրիտանական ուռուցքանական ընկերակցության փորձագետները: Նրանք 11 տարվա ընթացքում վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղի առաջնային զարգացման մոտ 8 հազար դեպք: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր, տնային գործերով օրական զբաղվել են ընդամենը 2,5 ժամ, քաղցկեղի ռիսկը կրճատել են 8%-ով: Առողջության համար օգտակար է ամեն ինչ` ամառանոցում աշխատելը, շան հետ զբոսանքները, երեխաների հետ աշխույժ խաղերը:

 

«Նստած» աշխատակիցների մոտ, ովքեր տառապում են ակտիվ շարժումների անբավարարությունից, նույնպես 3%-ով բարձր է հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը: Ֆիզիկական ակտիվության անբավարարության դեպքում նշվում է աղիների վատ աշխատանք, ինչը հանգեցնում է փորկապությունների, որոնք էլ իրենց հերթին, նպաստում են աղիների լորձաթաղանթի վտանգավոր փոփոխությունների: Հիպոդինամիան նաև 4%-ով բարձրացնում է արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկը, ինչը կարող է հրահրված լինել երկարատև նստած մնալու և ֆիթնեսից հրաժարվելու պատճառով: Ինչպես նշում են գիտնականները, առողջ կնոջն անհրաժեշտ է շարժվել շաբաթական 150 րոպեից ոչ պակաս, իսկ ավելի լավ է այս ցուցանիշը նշանակալիորեն ավելացնել: Սակայն կանանց միայն 29%-ն է փորձում շատ շարժվել, ոտքով երկար քայլել և ֆիթնեսով զբաղվել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lookmart.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ